Ներկա խորհրդարանը չի արտացոլում հանրային տրամադրությունները. հայտարարություն

Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին, որում նշում է՝ ելնելով այն իրողությունից, որ

  • Քաղաքական համակարգի փտածության հետեւանքով պետությունը գտնվում է քաղաքական խորը ճգնաժամի մեջ,
  • Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական հուժկու շարժումը բարեպատեհ հնարավորություն է ստեղծել որակապես նոր, արժանապատիվ, իրապես անկախ, ստեղծարար, առաջադեմ մոդելի պետություն կառուցելու համար,
  • Ներկա Խորհրդարանը չի արտացոլում հանրային տրամադրությունների եւ քաղաքական կողմնորոշումների իրական պատկերը,

Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված ճգնաժամից ամենաշահավետ ելքը ՀՀ բազմահազար քաղաքացիների առաջադրած ներկայացուցչին ԱԺ-ում վարչապետ առաջադրելն ու հաստատելն է, ինչպես նաեւ բացառապես ժողովրդի ներկայացուցիչ վարչապետի առկայությամբ արտահերթ խորհրդարանական ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Այսու՝ Պահպանողական կուսակցությունը, ողջունելով եւ քաջալերելով ՀՀ Նախագահի քաղաքակիրթ պետականավարման երաշխավորի արդյունավետ մոտեցումներն ու գործունեությունը, Խորհրդարանում ներկայացված ուժերին հորդորում է հանձնվել քաղաքացիական շարժման վերոնշյալ պահանջներին, քանի որ միայն այդ հանձնվելն է, որ հաղթանակ է հանրային բոլոր շերտերի, Հայոց պետականության համար: Հատկապես իրենց պահպանողական համարող, լուսահոգի Աշոտ Նավասարդյանի Հանրապետական կուսակցության սկզբունքներին չդավաճանածներն այս եզրագծային պահին պարտավորություն ունեն վարչապետի պաշտոնում առաջադրելու ժողովրդի ընտրյալին եւ քվեարկելու նրա օգտին:

Տպել
1679 դիտում

Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան

Մենք կապ չունենք Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքների հետ. Վրաստանի ընդդիմություն

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովը կհանձնվի Ֆրանսիայի իրավապահներին. նա հետախուզվում է 2015-ից

Ավելի քան 13 երկիր ցանկանում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնել

Առեւանգել են 14-ամյա աղջկան եւ սեռական հարաբերություն ունեցել. ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել

Սվիտալսկին լսե՞լ է «հստակ գաղափարները». Փաշինյանը հանդիպել էր ԵՄ դեսպաններին

Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՞ օրենք, որ նրանց ամուսնությունը կգրանցվի. վարչապետ

ՀՀ-ում լայն կիրառում է ունեցել «հեռախոսային արդարադատությունը». Զեյնալյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Քրեակատարողական հիմնարկները կվերանորոգվեն. կառավարությունը 270 մլն հատկացրեց

Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի անդամներին եւ ֆինանսավորել «Հ2»-ը. դատախազության պարզաբանումը

Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց կլինեն՝ անկախ վարչապետի ցանկությունից

Նոյեմբերի 21-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Ընտանեկան բռնություն. ինչո՞ւ կնոջը ծեծելու համար կասկածվող ամուսինը չի ձերբակալվել դեպքի օրը. պարզաբանում

Պատրաստ ենք հաջորդ հաջողությունները կրկնապատկել. Ամերիկայի հայկական համագումարն ամփոփեց տարին

Ընտրություններին «ասողների» ինստիտուտը չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում, Գորիսում, Սիսիանում եւ Բերդում մառախուղ է

Ցուցակում ընդգրկվածների հետ հարցազրույց ենք անցկացրել. Ալեն Սիմոնյան

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի Սասունցի Դավիթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի սամբիստները նվաճեցին երեք մեդալ