Հայ 3 ըմբիշները Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ չեն հասել

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի 3 անդամները Եվրոպայի 2018 թ. առաջնության կիսաեզրափակիչ չեն հասել: Այսօր՝ ապրիլի 30-ին, մրցաշարում Հայաստանն են ներկայացրել Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ):

Գալստյանը 1/8 եզրափակչում հաղթեց բելառուս Ռախմատսիկխուդո Խայբարովին: Քառորդ եզրափակչում նա պարտվեց մոլդովացի Դոնիոր Իսլամովին:

Չալյանը 1/16 եզրափակչում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Պետրիսինին: 1/8 եզրափակչում առավելության հասավ ուկրաինացի Նիկոլայ Դարագանի նկատմամբ: Քառորդ եզրափակչում զիջեց շվեդ Ալեքս Բլյուբերգ Կեսիդիսին:

Արթուր Շահինյանը 1/16 եզրափակչում հաղթեց իսպանացի Պեդրո Խասինտո Գարսիա Պերեսին: 1/8 եզրափակչում պարտվեց ռուս Բեկխան Օզդոեւին:

Այս մարզիկները գուցե, այնուամենայնիվ, կարողանան պայքարել բրոնզե մեդալների համար: Դա պարզ կլինի այն բանից հետո, երբ նրանց հաղթած մարզիկները կանցկացնեն կիսաեզրափակչի իրենց գոտեմարտերը:

Եվրոպայի 2018 թ. առաջնությունը Ռուսաստանում՝ Կասպիյսում, մեկնարկել է այսօր: Կավարտվի մայիսի 6-ին: Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմում, բացի նշված մարզիկներին, ՀՀ-ն ներկայացնում են նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Տպել
844 դիտում

Ընտրողների մասնակցության թիվը խոսում է բավականին բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ինչպես են բաշխվելու Երեւանի ավագանու մանդատները

Երեւանի ընտրություններում փորձել են կատարել կրկնաքվերակություններ․ ՔԿ

Ջանի դե Բիազին՝  ՀՀ ֆուտբոլի հավաքականը գլխավորելու թեկնածու

Փաշինյանն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը․ Շարմազանով

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

10 տարի, 85 միլիոն դոլար, 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք․ ՀԲ պատվիրակությունը Երեւանում է

Երեւանի ընտրությունները վկայեցին, որ ժողովրդավարություն հաստատելու աննախադեպ դրական իրավիճակ է․ «Սասնա Ծռեր»

Սին են բոլոր պնդումները․ Հայաստանում հակահեղափոխություն անել հնարավոր չէ․ Փաշինյան

Երեւանյան ընտրություններ․ միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ․ փորձագետ

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

Ինչո՞ւ է անհանգստանում Բաքուն․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն Ալիեւի հայտարարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս 

Հարուցվել է քրեական գործ՝ 2 օր առաջ կրակոցից զոհված զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երեւանի ավագանու ընտրության օրն արձանագրված ենթադրյալ 31 իրավախախտման դեպքով նյութեր են նախապատրաստրաստվում