ՀՀԿ-ականները «Նաիրիտից» զատ կարող էին հարցնել շաքարավազի եւ բանանի մենաշնորհից

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին հանդիպումներ ունեցավ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Ծառուկյան դաշինքի եւ ՀՅԴ-ի պատգամավորների հետ հանդիպումը փակ էր, իսկ Հանրապետական խմբակցության պատգամավորների հետ՝ բաց: Այն անցավ լրագրողների ներկայությամբ:

Վարչապետի ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախ հանդես եկավ ելույթով եւ ընդգծեց, որ երկրում առկա է քաղաքական ճգնաժամ: Նա միաժամանակ շեշտեց՝ ուրախ է, որ ճգնաժամը քննարկումների արդյունքում հաղթահարելու ցանկություն կա բոլոր քաղաքական ուժերի կողմից:

«Հասկանալի է, որ այս ընթացքում որոշակի լարվածություններ են առաջացել, եւ ուրախ եմ, որ այդ լարվածությունները չեն խանգարում նման քննարկումներ ունենալ, հասկանալի լինել, ներկայացնել տեսակետները: Մեր խնդիրն է՝ ՀՀ-ում փակել ներքաղաքական թշնամանքի էջը եւ հաստատել համերաշխության մթնոլորտ՝ օրենքի եւ իրավունքի վրա հիմնված: Եթե հաջողվի միասնական ուժերով այդ մթնոլորտը հաստատել, նաեւ ՀՀԿ-ն ունի հնարավորություն՝ նպաստելու այդ մթնոլորտի հաստատմանը,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ չպետք է լինեն հաղթողներ եւ պարտվածներ, այլ պետք է լինի համազգային հաղթանակ: Ըստ նրա՝ այս պրոցեսը ներգրավել է ոչ միայն ՀՀ քաղաքացիների մեծ մասին, այլ Սփյուռքի մեծ մասին:

«Պետք է արձանագրել ՀՀ-ի ժողովրդի հաղթանակը, որը չի նշանակի որեւէ մեկի պարտություն»,- ասաց նա:

Այնուհետ ՀՀԿ-ականները սկսեցին հարցեր ուղղել վարչապետի թեկնածուին: Ակնհայտ պարզ էր, որ Հանրապետական պատգամավորների հարցերը հատուկ շեշտադրում ունեին, իսկ ենթատեքստում այն էր, որ Փաշինյանին փորձեին ներկայացնել որպես հակառուսական քաղաքական գործիչ: ՀՀԿ խմբակցության անդամները Փաշինյանին ուղղում էին հարցեր, որոնց մեծ մասը վերաբերում էր Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ մասնավորապես ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում Հայաստանի ունեցած պարտավորություններին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե գաղտնիք չէ, որ ԵԼՔ-ը քննադատել է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը, երբեմն շատ խիստ, հատկապես ԵԱՏՄ անդամակցության համար: Շարմազանովը հիշեցրեց, որ ընդդիմադիր խմբակցությունը նաեւ նախաձեռնել էր օրենսդրական գործընթաց՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ համարելով, որ այն ՀՀ թիվ մեկ սխալներից է, սակայն նա նկատեց, որ վերջին օրերին Փաշինյանը հայտարարում է, որ իր վարչապետ ընտրվելու դեպքում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի գալու:

«Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածներն ընդունենք, որ ասում էր՝ պետք է դուրս գա՞լ, թե վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, որ ասում է, թե պետք չէ դուրս գալ»,- հարցրեց Շարմազանովը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը դեմ է քվեարկել ԵԱՏՄ անդամակցությանը, ինչը նշանակում է, որ դեմ է եղել այդ անդամակցությանը, սակայն ամեն դեպքում ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, եւ պետական գործիչը պետք է հաշվի նստի իրողությունների ու փաստերի հետ:

«Երբ ընդդիմության ներկայացուցիչ ես, հնարավորություն չունես խնդիրները, որ օրինակ կան ԵԱՏՄ-ում, քննարկել ուղիղ, տվյալ դեպքում ընտրվում է գործիքակազմ, երբ իշխանության ներակայացուցիչ ես, հնարավորություն կա այդ բոլոր հարցերն ըստ առաջնահերթության դասակարգել»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Այնուհետ, Փաշինյանին հակառուսական գործիչ դարձնելու փորձեր արեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշատոյանը: Նա մեջբերեց Փաշինյանի՝ նախկինում արած հայտարարություններից. «ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է», «ԵԱՏՄ-ն ՀՀ-ին բացի վնասից ոչ մի օգուտ չի բերել», «ԵԼՔ-ն իշխանություններին 10/2 հաղթեց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով», «ԵԱՏՄ անդամակցությունից հետո ՀՀ-ն տարածքներ է կորցրել»:

Փաշինյանի նախկինում արված հայտարարությունները մեջբերելուց հետո Աշոտյանը հարցեր ուղղեց վարչապետի թեկնածուին: «Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, որ գնահատականները ԵԱՏՄ կործանարար ազդեցությունը տարածքների կորստի վրա այսօր չեն հնչում: Արդյո՞ք մտադիր եք ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը զրոյացնել ու նոր համաձայնագիր ստորագրել»,- հարցրեց Աշոտյանը:

Փաշինյանն արձագանքեց բավական հակիրճ: «Առաջին հարցին արդեն պատասխանեցի»,- ասաց նա՝ հավանաբար նկատի ունենալով Շարմազանովի հարցերին տված պատասխանը: «Բայց ես նաեւ ԱԺ-ում դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանն այն պատճառաբանությամբ, որ հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձները շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար: ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումների մասին արդեն հայտարարել եմ, որ պետք է զարգացնենք մեր հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ, բայց չանենք դա մեկը մյուսի հաշվին: Պոտենցիալը ճշգրիտ ու ամբողջությամբ չի օգտագործվել, ու մենք կփորձենք անել դա»,- պատասխանեց Փաշինյանը: Աշոտյանն արձագանքեց. «Ինձ համար համոզիչ չէր»:

ՀՀԿ-ականներից Խոսրով Հարությունյանն էլ հետաքրքրվեց, թե ովքեր են լինելու կառավարության նոր կազմում: Նրա հարցին պատասխանելով Փաշինյանն ասաց, որ կադրային ջարդ չի լինելու:

ՀՀԿ-ն իր հարցադրումներով այնքան էր խորացել, մտել ընդդիմադիր կերպարի մեջ, որ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Փաշինյանից պահանջեց իրենց իսկ իշխանության օրոք քայքայված «Նաիրիտ» գործարանի շահագործման վերսկսման ժամկետներ նշել:

«Գաղտնիք չէ, որ շարժման հիմքում կան սոցիալական արմատներ, ժողովրդին հուզում է, թե երբ են իրենք լավ ապրելու: Դուք բազմիցս հնչեցրել եք աշխատատեղերի ստեղծման, արտադրություններ ստեղծելու հարցերը: Այս շարժման պատճառով տնտեսությունը 2 ամսով հետ է ընկնում: Եվ ե՞րբ է աշխատելու «Նաիրիտ» գործարանը»,- հարցրեց Գագիկ Մելիքյանը:

Փաշինյանը նշեց, որ «Նաիրիտի» վերաբերյալ հարցին չի կարող պատասխանել, քանի որ փորձագիտական մակարդակով չի տիրապետում այդ խնդրին:

Անդրադառնալով տնտեսության վերաբերյալ Գագիկ Մելիքյանի կանխատեսումներին՝ Փաշինյանը նշեց.

«Երբ արդարության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության պայմաններն ապահովվեն, ապա համոզված եմ, որ Հայաստանում լրջագույն ներդրումներ են արվելու առաջին հերթին հայկական շրջանակներից: Բաց թողնված ամեն օրը շատ արագ կփոխհատուցվի»:

ՀՀԿ խմբակցության քարտուղարը, սակայն, չհամաձայնվեց. «Առաջիկա 7-8 տարիներին ժողովուրդը լավ ապրելու մասին չպետք է մտածի»:

Փաշինյանն էլ հորդորեց հուսահատություն չսերմանել. «Եթե մինչեւ հիմա չի հաջողվել մի բան, չի նշանակում, որ չի հաջողվելու նաեւ սրանից հետո: ՀՀ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտն արդարության եւ օրենքի իշխանության բացակայությունն է: Դրանք հաստատելու դեպքում կապահովվի Հայաստանի կայուն զարգացումը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ տեսնելու ենք շատ լուրջ արդյունքներ: Փոխվել է մարդկանց տրամադրությունը, երկրի տրամադրությունը, ապրելու, արարելու, աշխատելու տրամադրությունը կկանխորոշի հետագա զարգացումը: Համոզված եմ, որ արագ դրական փոփոխություններ են լինելու»:

ՀՀԿ-ականները հարցադրումներ կատարելիս լարված էին, կային պատգամավորներ, որ գանցվել էին, բայց հրաժարվեցին հարցեր հնչեցնել: Վերջնարդյունքում կարելի է ասել, որ ՀՀԿ-ն կայացած ընդդիմություն կարող է լինել նոր կառավարության համար: Նրանք հիմնականում բարձրաձայնեցին այն խնդիրները, որոնք չեն լուծվել իրենց իշխանության օրոք եւ որոնց մասին Փաշինյանը բազմիցս է բարձրաձայնել: Եվ, եթե այս տրամաբանությամբ շարունակվի, ապա շուտով ՀՀԿ-ի օլիգարխները կսկսեն Փաշինյանից հետաքրքրվել՝ ինչու՞ երկրում կա մենաշնորհ: Օրինակ, Սամվել Ալեքսյանը կարող է հետաքրքվել շաքարավազի շուկայում առկա մոնոպոլիայից, Միհրան Պողոսյանը՝ բանանի եւ այսպես շարունակ:

Մայիսի 1-ին ԱԺ-ի հատուկ նիստում, որը գումարվելու է ժամը 12:00-ին, տեղի կունենա վարչապետի ընտրությունը: Միակ թեկնածուն ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանն է: Նրա թեկնածությանը կողմ են քվեարկելու նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, իսկ ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չունեն: Նրանց դիրքորոշումը պարզ կդառնա մինչեւ քվեարկությունը:

Տպել
5948 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին