Շիրակի պետհամալսարանի ռեկտորի «բուֆետային» կողոպուտն ու ստերը (լուսանկարներ)

30/04/2018 schedule21:58

Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ներկայացնում է ռեկտոր Սահակ Մինասյանի չարաշահումների երկրորդ մասը, այս անգամ՝  «բուֆետային» կողոպուտը:

«Շիրակի պետհամալսարանի վատահամբավ ռեկտոր, Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի հանրաճանաչ կաշառակեր ղեկավար Սահակ Մինասյանն իր ներկայացրած 2016-2017 թթ-ի ֆինանսական հաշվետվության մեջ բացահայտել է շատ հետաքրքիր փաստեր… Պարզվեց, որ ռեկտորի խելքին, որ պահին ինչ փչել է, այն արել է, քանի որ նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում… ՇՊՀ-ն թալանելու համար Սահակ Մինասյանը հիմնականում հին և իրեն «արդյունավետ» մեթոդին է դիմել՝ աննկարագրելի շինարարական աշխանաքներ է սկսել բուհում,որի վրա ծախսել է 262 048 000 դրամ՝582 200 ԱՄՆ դոլլար… Սակայն միայն այդ մեթոդով չի թալանվել Շիրակի պետհամալսարանը…

Նախկին ռեստորանատեր Սահակ Մինասյանը շատ լավ գիտեր նաև, թե ինչ միջոցներով կարելի է մեծ գումարներ աշխատել ռեստորան-սրճարան-բուֆետ աշխատեցնելով և ստանձնելով ՇՊՀ ռեկտորի պաշտոնը` շատ արագ գործի անցավ… Շատ էր քննարկվում բուհի բուֆետի վերանորոգման և սպասարկման հարցը: Հիշեցնեմ, որ բուհի բուֆետը, նախքան Սահակ Մինասյանի հայտնվելը, գործում էր վարձակալությամբ, որից համալսարանը ստանում էր եկամուտ: Վարձակալության ընթացքում ջրի, գազի և լույսի ծախսերը մուծվել են անհատ ձեռներեցի կողմից: Անհատ ձեռներեցն է նաև վճարել բուֆետի աշխատողների աշխատավարձերը…

2017 թ-ի ռեկտորի հաշվետվությունում նշվում է, որ խոհանոցը վերանորոգվել է, իսկ ֆինանսական հաշվետվությունից էլ պարզ է դառնում, որ 15 900 000 (տասնհինգ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամի կենցաղային սարքավորումներ են գնվել, բուֆետի աշխատողներին մեր բուհի բյուջեից վճարվել է 2 699 000 (երկու միլոն վեց հարյուր ինսունինը հազար) ՀՀ դրամ աշխատավարձ… Զարմանալին այն է, որ այդ գումարը չի նախատեսվել ռեկտորի կողմից 2016-2017 թ-ի ֆինանսական նախահաշիվը ներկայացնելուց, երբ կրթական գործի Կոլումբոսը բոլորին հպարտորեն ասում էր, որ բուֆետը անպայման գործելու է…

Համալսարանի, քոլեջի, դպրոցի բուֆետների համար սննդամթերքը ձեռք է բերվում բուհի բյուջեի հաշվին: Ապրանքանյութական պաշարների համար օգտագործվել է 27 670 000 (քսանյոթ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ, որից ինչքանն է օգտագործել սննդի համար չի երևում, ընդամենը նշված է, որ 3 670 000 (երեք միլոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ ավելի է ծախսվել նախահաշվից` բուֆետների համար սպասք գնելու և սննդամթերքի համար…

Այս խառնաշփոթն արված է միտումնավոր, որ իրականում չպարզվի թե կոնկրետ սպասքի վրա որքան գումար է ծախսվել… Հավաստի տեղեկություններ կան, որ սպասքը պատկանել է Սահակ Մինասյանին և նախկինում օգտագործվել է նրան պատկանող «Երեքնուկ» ռեստորանում… Բուֆետում օգտագործված լույսի, գազի և ջրի գումարը վճարվում է բուհի բյուջեից: Այսպիսով, տարեկան կտրվածքով ծախսել է առնվազն 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ, որից որքան է ծախսվել վերանորոգման,մուծվել գազի, լույսի, ջրի և այլ ծառայությունների համար և ինչ գումարի սննդամթերք է գնվել 27 670 000 (քսանյոթ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամից խիստ գաղտնի է:

Հիմա ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ… ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. բուֆետի գործունեության համար ծախսված ահռելի գումարների դիմաց ՇՊՀ բյուջե բուֆետի ծառայություններից մուտք է գործել 0 (զրո) ՀՀ դրամ: Ռեկտորի մեկնաբանմամբ բուֆետները աշխատում են ինքնածածկմամբ՝այսինքն օգուտ չեն տալիս… Ստացվում է՝ խոսքը բուհի բյուջեի հաշվին իր ընտանիքի և հարազատների սննդամթերքի գումարի ինքնածածկման, թե՞ իր ցոփ ու շվայտ կյանքի ինքնաբավարարման մասին է: Փաստորեն, ուսանողների վարձավճարների և դասախոսների աշխատավարձերի հաշվին բուֆետ և բուֆետի աշխատողներ է պահում… Հակապետական, հակաազգային, հակագիտական, բարձրագույն կրթությունից հազարավոր կիլոմետր հեռու գտնվող և ՀՀ Շիրակի մարզում վարկաբեկված, կաշառակերության սիմվոլ Սահակ Մինասյանը պատկերացնում է, թե գործ ունի իր հետ համալսարան բերած պրիմիտիվ մտածելակերպ ունեցող մարդկանց հետ…

»Երեքնուկ» ռեստորանի նախկին սեփականատերը չի հասկանում, որ եկել է համալսարան, որտեղ մարդկանց գերակշիռ մասը զբաղված է հետազոտություն իրականացնելով և իր պրիմիտիվ գողությունը տեսնում է մի հայացքով: Ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ «Սուտ աբեղա դարձել, վանքի հավերն է գողանում»:
Հ.Գ. Ի դեպ, Սահակ Մինասյանի ֆինանսական հաշվետվությունը բացահայտեց սույն տխրահռչակի ևս մեկ ՍՈՒՏ… Սահակ Մինասյանը մի քանի գիտխորհուրդների ժամանակ բարձրաձայնել է, որ ՇՊՀ բուֆետի վրա ծախսել է 25 միլիոն դրամ… Այդ մասին իմ հրապարակումներից հետո, որը մեծ աղմուկ բարձրացրեց ողջ հանրապետությունում, կոռումպացաված ՀՀԿ-ականը ԿԳ նախարարության հանձնախմբին տեղեկություններ էր տվել,որը հրապարակվել է 2017 թ-ի նոյեմբերին ԿԳ նախարարության ՇՊՀ-ում անցկացված ստուգումների արդյունքների հաշվետվության 4-րդ էջում, ըստ որի` նա «խոհանոցի վերանորոգման և կահավորման վրա ծախսել է 15900 հազար դրամ»… (տես լուսանկարը)… Սակայն 2018 թ-ի մարտի 24-ի ՇՊՀ ռեկտորի հաշվետվության էջ 202-ում կարդում ենք, որ «կենցաղային սարքավորումներ գնելու համար ծախսվել է 15900 հազար դրամ»… (տես լուսանկար):

Այսինքն` ՇՊՀ ռեկտորն ընդամենը մոտ 16 միլիոն դրամի կենցաղային սարքավորումներ է գնել բուֆետի համար, իսկ ԿԳ նախարարության հանձնախմբին էլ խաբել է,թե այդքան գումարով ոչ միայն այդ սարքերն է գնել, այլև վերանորոգել է խոհանոցը… Պրիմիտիվ խաբեբան իր իսկ հրապարակած տվյալներով բացահայտեց իր սուտը և ապացուցեց, որ իր հայտարարած 25 միլիոն դրամն է ճիշտ, որով սակայն կարելի էր երկու-երեք այսպիսի բուֆետ վերանորոգել…

Տպել
3554 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին