Կոչ եմ անում քվեարկել քաղաքացիների աջակցությունը վայելող թեկնածուի օգտին. Արարատ Միրզոյան

ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության անդամ Արարատ Միրզոյանն ԱԺ պատգամավորներին կոչ արեց քվեարկել ՀՀ վարչապետի թեկնածուի՝ ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս պահին ընթանում է ԱԺ հատուկ նիստը: Արարատ Միրզոյանը ներկայացրեց վարչապետի միակ թեկնածուին՝ նրա կենսագրությունը՝ ստացած կրթությունը, մասնագիտական գործունեությունը որպես լրագրող, որպես քաղաքական գործիչ անցած ճանապարհը, այդ թվում՝ քաղբանտարկյալ եղած տարիները: Այնուհետեւ խոսեց այն մասին, թե ինչ պետք է անի Փաշինյանի գլխավորելիք ժամանակավոր կառավարությունը:

«Հարգելի՛ խորհրդարանականներ, մենք ապրում ենք հայ ժողովրդի եւ հայոց պետականության պատմության կարեւորագույն կետերից մեկում, երբ ողջ հայ ժողովուրդը միաբանված ոտքի է կանգնել՝ նոր եւ փառապանծ էջ բացելու մեր պատմության մեջ: Այդպես էր 1918-ի մայիսյան օրերին, երբ ցեղասպանությունից փրկված փշուրները, հաղթահարելով սով եւ համաճարակ, աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակ, գնաց Սարդարապատ եւ նվաճեց ապրելու իր իրավունքը եւ պետություն ունենալու իր իրավունքը:

Այդպես էր 1988-ին, երբ հայ ժողովուրդը, թոթափելով մի հսկա կայսրության մեջ ձեւավորված տասնամյակների հոգեբանական բարդույթները, ոտքի ելավ եւ վերականգնեց անկախ պետականությունը եւ ազատագրեց Արցախը:  

Այդպես է հիմա, երբ հայ ժողովուրդը, այլեւս չհանդուրժելով անարդարությունը՝ կյանքի բոլոր ոլորտներում, հրաժարվելով այլեւս տանել ստրկությունը, ցանկանալով ապրել ազատ եւ երջանիկ Հայաստանում, ոտքի ելավ հանուն արժանապատվության եւ ազատության: Հիմա, երբ համազգային զարթոնքն աներեւակայելի հնարավորություններ է բացում մեր երկրի համար, եւ ահա այսօր՝ 2018 թ. մայիսի մեկին, ՀՀ ԱԺ-ում պատիվ ունեմ ներկայացնելու այդ համաժողովրդական շարժման, այդ համազգային զարթոնքի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնում: Թեկնածություն, որի ԱԺ-ում առաջադրել է ԵԼՔ խմբակցությունը, թեկնածություն, որի սատարելու մասին հայտարարել են Ծառուկյան դաշինք եւ ՀՅԴ խմբակցությունը, թեկնածություն, որին առնվազն չխոչընդոտելու մասին հայտարարել է Հանրապետական խմբակցությունը:

Ձեր թույլտվությամբ ներկայացնեմ նրա կենսագրությունը: Նիկոլ Վովայի Փաշինյան: Ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին Իջեւանում: Ավարտել է Իջեւանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1991-95 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում: Ավարտական՝ 5-րդ կուրսում քաղաքական դրդապատճառներով հեռացվել է ԵՊՀ-ից: 1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 98-ին հիմնադրվել է «Օրագիր» օրաթերթը, որը, 99-ի դատական որոշմամբ, փակվել է քաղաքական դրդապատճառներով: 99-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2012 թ.:

1999-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Ավելի ուշ վերաքննիչ դատարանն ազատազրկման որոշումը հետաձգել է 1 տարով, ինչի արդյունքում ազատազրկումն ի կատար չի ածվել:

2007-ին եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական միավորման հիմնադիր-անդամ: 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է «Իմպիչմենտ դաշինքի» համամասնական ցուցակի առաջին համարը, 2008 թ. նախագահական ընտրություններում՝ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: 2008 թ. մարտի 1-ից հետո, լինելով հետախուզման մեջ, 1 տարի 4 ամիս անցկացրել է ընդհատակում: 2009 թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել է եւ 2010 թ. հունվարին դատապարտվել է 7 տարի ազատազրկման 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություն կազմակերպելու մեղադրանքով: 1 տարի 11 ամիս անցկացնելով բանտում ազատ է արձակվել 2011-ի մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:

2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր Հայ ազգային կոնգրես դաշինքի համամասնական ցուցակով:

2012-13 թթ. եղել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ:

2013 թ. հիմնադրել է Քաղաքացիական պայմանագիր հանրային քաղաքական միավորումը:

2013-15 թթ. եղել է այդ միավորման կառավարման խորհրդի անդամ:

2015 թվականից Քաղաքացիական պայմանագիր հանրային քաղաքական միավորման հենքի վրա ձեւավորված համանուն կուսակցության վարչության անդամ:

2016 թ. մայիսին եղել է առաջնագիծ մեկնած ՔՊ կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար:

2017 թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում ԵԼՔ դաշինքի ընտրական ցուցակով՝ պատգամավոր է ընտրվել Երեւանի-Կենտրոն, Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից:

2017 թ. մայիսից ԵԼՔ խորհրդարանական խմբակցության ղեկավարն է:

Ամուսնացած է, ունի 3 դուստր եւ 1 որդի:

Ուզում եմ մեկ անգամ եւս հայտարարել, թե որոնք պետք է լինեն Նիկոլ Փաշինյանի գլխավորելիք ժամանակավոր անցումային կառավարության գործառույթները:

Առաջին՝ համերաշխություն, իսկապես համազգային քաղաքական համերաշխություն: Անցյալի սխալների բարձրաձայնումը ոչ թե պետք է խոչընդոտի այդ համերաշխությանը, այլ ճիշտ հակառակը, դառնա դաս եւ ուղի հարթի դեպի զարգացման ճշմարիտ ճանապարհը: Սրանք սոսկ բառեր չեն, սա մեր հավատամքն է:

Երկրորդ՝ այս կառավարությունը պետք է ապահովի երկրի բնականոն գործունեությունը սկսած երկրի սահմանների պաշտպանությունից եւ ֆինանսական համակարգի կայունությունից վերջացրած ընթացիկ առաջացող խնդիրների օպերատիվ լուծումով: Այս կառավարությունը նաեւ պետք է դնի այն սոցիալ- տնտեսական հիմքը, հղի այն սոցիալ-տնտեսական ուղերձները, որոնք պետք է նախանշեն հետագա զարգացման քաղաքականությունը:

Երրորդ՝ պետք է բարեփոխվի ընտրական համակարգը: Առաջին հերթին, բնականաբար, խոսքն ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի վրա ազդող հարակից օրենքների փոփոխության մասին է, ինչպես նաեւ ընտրական համակարգի ֆունկցիոնալությունը կատարելագործող վարչական փոփոխությունների մասին է:

Չորրորդ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում: Ընտրություններ, որոնք կլինեն իսկապես ազատ, իսկապես արդար, իսկապես ժողովրդավարական եւ ընտրություններ, որոնց ընթացքն ու արդյունքները որեւէ կասկած չեն առաջացնի որեւէ մեկի մոտը:

Դիմում եմ ձեզ: Խնդրում եմ բոլորի՝ դադարեցրեք ինքնապաշտպանական ռեակցիան այս փոփոխություններին: Ինքնապաշտպանության կարիք չկա: Պաշտպանեք հայոց պետականությունը գոնե առաջիկա ժամերի ընթացքում: Մի առաջնորդվեք անձնական, խմբային նեղ շահերով, դադարեցրեք քաղաքական հին մեթոդներով զանազան սցենարների խաղարկումը եւ իբրեւ մեր պետության, պետականության, ժողովրդի մասին մտածող իրական պետական այրե՛ր, օգնեք միահամուռ ուժերով լավագույն հնարավորը քաղել մեր երկրի համար ստեղծված հիրավի պատմական եւ բացառիկ այս հնարավորությունից: Կոչ եմ անում կողմ քվեարկել Հայաստանի քաղաքացիների լիակատար աջակցությունը վայելող թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Տպել
1533 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց