Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում են

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) Եվրոպայի 2018 թ. առաջնության կիսաեզրափակչում են: Այսօր՝ մայիսի 1-ին, Կասպիյսկում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթեց հույն Լաոկրատիս Կեսիդիսին: Նույն փուլում աշխարհի չեմպիոն Մանուկյանն առավելության հասավ բուլղարացի Դանիել Տիհոմիրով Ալեքսանդրովի նկատմամբ:

Մինչեւ այդ Ալեքսանյանը 1/8 եզրափակչում հաղթել էր Իսրայելը ներկայացնող Ռոբերտ Ավանեսյանին: Մանուկյանն էլ 1/8 եզրափակչում պարտության էր մատնել խորվաթ Բոժո Ստարցեւիչին:

Կիսաեզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ֆինլանդացի Մատի Էլիաս Կուսմանեն: Մանուկյանը եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Լասլո Շաբոյի դեմ:

Այսօր Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրին նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ) եւ Կարեն Ասլանյանը (67 կգ): Մելիքյանը 1/8 եզրափակչում հաղթեց մոլդովացի Վիկտոր Չոբանուին, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց վրացի Դաթո Չխարտիշվիլուն: Ասլանյանը 1/8 եզրափակչում առավելության հասավ սերբ Մատե Մեմեշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում զիջեց ռուս Արտյոմ Սուրկովին: Այս 2 մարզիկները բրոնզի համար պայքարելու հնարավորություն կստանան, եթե նրանց հաղթած ըմբիշները եզրափակչի ուղեգիր նվաճեն:

Այսօր բրոնզե մեդալ կարող էր նվաճել Արթուր Շահինյանը (87 կգ), սակայն չստացվեց: Սփոփիչ առաջին գոտեմարտում նա հաղթեց լիտվացի Յուլիուս Մատուժեւիչյուսին: Երկրորդում զիջեց գերմանացի Դենիս Մաքսիմիլիան Կուդլային:

Եվրոպայի 2018 թ. առաջնությունը մեկնարկել է ապրիլի 30-ին: Կավարտվի մայիսի 6-ին:

Տպել
1956 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան