Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը կպայքարեն Եվրոպայի առաջնության չեմպիոնության համար

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) կպայքարեն Եվրոպայի 2018 թ. առաջնության ոսկե մեդալների համար: Այսօր՝ մայիսի 1-ին, Կասպիյսկում ընթացող մրցաշարի կիսաեզրափակչում օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքսանյանը կիսաեզրափակչում հաղթեց ֆինլանդացի Մատի Էլիասին Կուսմանենին: Մանուկյանը նույն փուլում պարտության մատնեց հունգարացի Լասլո Շաբոյին:

Մինչեւ այս Ալեքսանյանը 1/8 եզրափակչում հաղթել էր Իսրայելը ներկայացնող Ռոբերտ Ավանեսյանին, քառորդ եզրափակչում՝ հույն Լաոկրատիս Կեսիդիսին: Մանուկյանը 1/8 եզրափակչում պարտության էր մատնել խորվաթ Բոժո Ստարցեւիչին, իսկ քառորդ եզրափակչում բուլղարացի Դանիել Տիհոմիրով Ալեքսանդրովին:

Վաղը եզրափակչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի սերբ Միխեիլ Կաջաիան: Մաքսիմ Մանուկյանը ոսկե մեդալի համար կպայքարի բելառուս Վիկտար Սասունուսկու դեմ:

Այսօր Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրին նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ) եւ Կարեն Ասլանյանը (67 կգ): Մելիքյանը 1/8 եզրափակչում հաղթեց մոլդովացի Վիկտոր Չոբանուին, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց վրացի Դաթո Չխարտիշվիլուն: Ասլանյանը 1/8 եզրափակչում առավելության հասավ սերբ Մատե Նեմեշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում զիջեց ռուս Արտյոմ Սուրկովին:

Ասլանյանին հաղթած Սուրկովը դուրս է եկել եզրափակիչ, հետեւաբար հայ մարզիկը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մելիքյանին հաղթած վրացին կիսաեզրափակչում պարտվեց, եւ հայ ըմբիշը դուրս մնաց բրոնզի համար պայքարից:

Եվրոպայի 2018 թ. առաջնությունը մեկնարկել է ապրիլի 30-ին: Կավարտվի մայիսի 6-ին:

Տպել
1281 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին