Նրանք մտածում են՝ ժողովուրդը չի կարող լինել այդքան հզոր, սա վիրավորանք է ժողովրդի նկատմամբ

Նիկոլ Փաշինյանը 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում:

Մինչ քվեարկությունը, նա հանդես եկավ ելույթով, որից առաջ հայտնի էր դարձել ՀՀԿ-ի դիրքորոշման մասին՝ չքվեարկել նրա օգտին:

Նիկոլ Փաշինյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Նախ թույլ տվեք ողջունել վաղ առավոտից Հանրապետության հրապարակում կանգնած հարյուր հազարավոր քաղաքացիներին եւ արձանագրել, որ նրանց հաղթանակը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ առնվել: Ժողովուրդ ջան, խնդրում եմ Հանրապետության հրապարակում սպասել, ես շատ շուտով կգամ այդտեղ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ շահագրգիռ քննարկման համար: Ինձ այս ամբիոնից շատ մեղադրեցին, որ ես սպառնում եմ ոչնչացնել Հանրապետական կուսակցությանը: Ես ուզում եմ այս պահից հայտարարել պաշտոնապես, որ որեւէ այդպիսի մտադրություն չունեմ, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ խմբակցությունն ինքն իրեն ոչնչացրեց միանգամից եւ անշրջելիորեն: Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ եւ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, ոչ թե Հանրապետական կուսակցությոն կամ խմբակցություն է, այլ նրա ուրվականը, եւ այստեղ ուրիշ կարծիք լինել չի կարող:

Զարմանալի մի բան տեղի ունեցավ, երբ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները իրենց գոյություն չունեցող իշխանության տեսիլքը պահպանելու համար անցան հակապետական հռետորիկայի՝ փորձելով մեր շարժմանը աշխարհաքաղաքական դավադրություն լինելու մասին ահազանգեր ուղարկել տարբեր ուղղություններով: Այդ ահազանգերը ոչ միայն ուղղված են ՀՀ ազգային անվտանգությանը, այլեւ նպատակ ունեն խաթարել Հայաստանի եւ մի շարք բարեկամական երկրների հարաբերությունները, նպատակ ունեն այնպես անել, որ բարեկամ երկրների մեջ թշնամանք առաջանա:

Ես ուզում եմ ասել պատասխանատու կերպով, ամենայն հարգանքով, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են շահարկել, որ այս ամենի մեջ ինչ-որ մութ ուժերի, օտար ուժերի ազդեցություն կա, նրանք վիրավորում են սեփական ժողովրդին: Նրանք էնքան չեն ճանաչում սեփական ժողովրդին, էնքան են կտրված սեփական ժողովրդից, մտածում են, թե կարող են հաղթել ՀՀ ժողովրդին, այդ պատճառով էլ կարծում են՝ ՀՀ ժողովուրդը չի կարող լինել այդքան հզոր, եթե այդքան հզոր է, ուրեմն օտար ուժերի ներգործություն կա այդտեղ, սա վիրավորանք է  ժողովրդի նկատմամբ: Եվ սա ցույց է տալիս, որ այս խմբակցությունը որպես ամբողջություն որեւէ կապ չունի, վաղուց կտրել է բոլոր կապերը հայ ժողովրդի հետ:

Խոսում են պայթյունավտանգ իրավիճակի մասին, սիրելիներս, ոչ մի պայթյունավտանգ իրավիճակ գոյություն չունի, որովհետեւ պայթյունավտանգ իրավիճակ կարող է լինել միայն հավասար ուժերի հարաբերակցությամբ: Այսօր Հայաստանում չկա այդպիսի հարաբերակցություն, կա ժողովուրդ՝ մի կողմից եւ Հանրապետական 20-25 պատգամավոր՝ մյուս կողմից ու ՀՀԿ վերնախավ, որն ուզում է ապացուցել, որ իրենք միասնական  են: Չկա ոչ մի պայթյունավտանգ իրավիճակ, որովհետեւ հայ ժողովուրդը միասնական է եւ կոչ եմ անում այստեղ բախումների մասին,  ցնցումների մասին, որովհետեւ ժողովրդի դեմ կագնած ուժ չկա, որ բախումը լինի հնարավոր:

Ես ուզում եմ արձանագրել հաջորդը, որ բազմիցս եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը սպառնացող վտանգի դեպքում այս ողջ համազգային շարժումը լծվելու է Արցախի ու Հայաստանի պաշտպանությանը: Համաժողովրդական շարժման ամբողջ ներուժը ծառայելու է այդ գործին, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ առավոտից Ազգային ժողովի դահլիճից տարածում են ադրբեջանական քարոզչության նյութերն ու տեղեկությունները՝ փորձելով խուճապ առաջացնել ՀՀ ժողովրդի շրջանում, սա ի՞նչ է, եթե ոչ ուղիղ գործակցությոն Ադրբեջանի հետ, եւ ի՞նչ է, եթե ոչ օգնության կանչ Ադրբեջանին ու նրա առաջին դեմք Իլհամ Ալիեւին: Ես որեւէ ուրիշ որակում չեմ կարող տալ, սա ՀՀԿ կուսակցության ինքնաոչնչացման ամենավերջին կատեգորիան է: Եթե այստեղ ՀՀԿ խմբակցության շարքերում կան դեռ մարդիկ, որոնք մտահոգված են երկրի տնտեսությամբ, կայունությամբ, ճգնաժամը լուծելու անհրաժեշտությամբ, նրանք կարող են այդ խնդիրը լուծել հեշտությամբ՝ քիչ հետո քվեարկելով ժողովրդի թեկնածուի օգտին:

Ես չեմ ուզում դիմել ՀՀԿ խմբակցությանը՝ որպես ամբողջություն, քանի որ այդ ամբողջություն այլեւս չկա, այդ պատճառով էլ ես դիմում եմ ՀՀԿ անդամներին որպես անհատներ. ձեր քաղաքական ուժը հատել է ինքնաոչնչացման այն սահմանը, որից այլեւս վերադարձ չկա: Ես ուզում եմ դիմել ձեզանից յուրաքանչյուրին. եթե դուք դեռեւս ունեք հնարավորություն այդ սահմանը չհատելու, եւ սա ասում եմ առանց սպառնալիքի, առանց որեւէ ենթատեքստի, գծեք ցանկացած սցենար, չկա այդպիսի տարբերակ, որին համաժողովրդական շարժումը չհաղթի, դուք ընդամենը խաղում եք ժամանակի հետ եւ դա արժանապատիվ չէ մի կուսակցության համար, որը վերջին 20 տարում երկրի իշխանություն է եղել եւ իրենց ասելով, առաջնորդվել բացառապես երկրի ազգային եւ պետական շահերով:

Ուզում եմ մի քանի դիտարկումներ անել՝ հասկանալու համար, թե ինչ խորը թյուրըմբռնում կա Հանրապետական կուսակցության շարքերում: Արմեն Աշոտյանն ասում է, որ ես դարձել եմ հայկական Նելսոն Մանդելա, Գեւորգ Կոստանյանն ասում է՝ ես կառավարման փորձ չունեմ եւ դա ներկայացնում է որպես փաստարկ: Ես ուզում եմ ասել, որ Նելսոն Մանդելան 20-րդ դարի ամենահեղինակավոր գործիչներից է եղել ամբողջ աշխարհում եւ համարվում է իր երկրի ու ազգի հայրը,  երկրի նախագահի պաշտոնը ստանձնել է 26 տարի բանտում մնալուց հետո, 26 տարի մարդն անցկացրել է բանտում, դուրս եկել ու մի քանի ամսից ստանձնել նախագահի պաշտոնը: Եւ պատկերացնո՞ւմ եք, Հարավաֆրիկյան երկրում չկար Կոստանյանի նման պատգամավոր, որն ասեր՝ էս ինչ աղետ եք բերում էս ժողովրդի գլխին, ինչպես կարելի է 26 տարվա ոչ միայն կառավարման փորձ չունեցող, այլ ազատազրկման փորձ ունեցող  մարդուն տալ երկրի կառավարման ղեկը:

Մեկ անգամ էլ ուզում եմ հստակ ընդգծել, որ մեր նպատակը անցումային կառավարության, ժամանակավոր կառավարության ձեւավորումն է: Եվ այսօրվա քվեարկության արդյունքներով  պատրաստ եմ անմիջապես սկսել խորհրդակցությունների շարք, որպեսզի մենք միասին կարողանանք այս անցումային շրջանի ոչ պարզ խնդիրների լուծմանը: Միեւնույն ժամանակ, ուզում եմ հավաստիացնել, որ ինչպես նախկինում ենք ասել՝ կադրային ջարդ, կլանային մոտեցումներ, խմբային շահերի սպասարկում չի լինելու: Սա ասում եմ որպես պարտավորություն, որը ստանձնում եմ ոչ միայն խորհրդարանի առաջ, այլ ընդհանրապես այս ժողովրդի առաջ:

Մենք փակել ենք ատելության էջը, սկսվում է մի նոր փուլ, որտեղ մեզանից յուրաքանչյուրը 0-ից սկսելու եւ այս համաժողովրդական այս շարժման համահեղինակ դառնալու ճանապարհին ենք: Խնդիրն այն չէ՝ ինձ ընտրել, թե չընտրել վարչապետ, խնդիրն այլ տեղում է՝ դուք ուզու՞մ եք սեփական ժողովրդի հաղթանակը, թե չեք ուզում, ընդ որում Ժողովրդի հաղթանակը տեղի է ունենալու ամեն դեպքում, ես ձեզ կոչ եմ անում, ուղիղ կոչ՝ յուրաքնչյուր անհատի՝ միանալ համաժողովրդական զարթոնքին, լինել տոնի հեղինակն ու համահեղինակը, որովհետեւ էականն այն չէ, ով երբ է միացել, այլ այն է՝ յուրաքանչյուր միացող իր լուման է բերում, որ հայ ժողովուրդը, հայերն այս իրավիճակից դուրս գան հաղթանակած:

Վերստին ուզում եմ արձանագրել, որ ես երբեք չեմ մերժել բանակցություները, բայց ասել եմ հստակ, որ դրանք չեն կարող լինել գոյություն չունեցող թեմաների շուրջ, անհրաժեշտ է շատ հստակ հասանալ իրավիճակը, իրերի իրական դրությունը ու հասկանալ, որ բանակցությունները կարող են ընթանալ միայն իշխանության անցնցում եւ խաղաղ փոխանցման շուրջ: Եվ ըստ էության, այսօվա մեր խոսակցությունն էլ այդպիսի մի հրապարակային բանակցություն է, որով դուք կարող եք, հնարավորություն ունեք ժողովրդին հաղթանակ պարգևել այն պայմաններում, երբ չունեք հնարավորություն՝ այդ հաղթանակը խլել: Այնպես որ ես հույս ունեմ՝ քվեարկության արդյունքները միտված կլինեն ապագային, ոչ թե անցյալին:

Հիմա այլեւս պետք չէ մտածել սերժ Սարգսյանի մասին, ՀՀԿ կուսակցության կամ խմբակցության մասին, որովհետեւ հիմա այն մարդկանց թիկունքին, որոնք կանեն իրենց քայլը, կանգնած է ժողովուրդը, որը պատրաստ է օգնել, պաշտպանել յուրաքանչյուրին՝ առանձին-առանձին: եվ ես կոչ եմ անում՝ բաց չթողնել այս հնարավորությունը ու ձեր անունը ոսկե տառերով  գրել այս խորհրդարանի պատերի մեջ:

Եվ ուրեմն, կեցցե՛ազատությունը, կեցցե՛ մեր ժողովուրդը, կեցցե՛նք մենք ու մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում են ազատ հայրենիքում»:

Տպել
3365 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)