Երեւանի, մարզերի բոլոր փողոցներում, ՀՀ ողջ տարածքում բողոքի գործողություններ են. թարմացված

17:03- Մշակույթի նախարարության մոտ հավաքված քաղաքացիները ժողովրդական պարեր են պարում:

16:41- ՀՀ մշակույթի նախարարության մոտ հավաքված բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Նախարա՛ր, հեռացի՛ր»: Ավելի վաղ նշվում էր, որ նրանք մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից պահանջում են միանալ ժողովրդին:

15:18- Երեւան-Սեւան մայրուղին փակ է: Քաղաքացիները գնդակ են խաղում:

13:43- ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը երեկ վարչապետի ընտրություններում կողմ քվեարկեց Փաշինյանին:

«Երեկ շատ ճիշտ բան էին գրել: Ասում էին՝ այն, որ ազգային անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտը կողմ է քվեարկել իմ թեկնածությանը, դրանով տալիս է այն մտահոգությունների պատասխանը, որ իմ՝ վարչապետ ընտրվելը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգությանը: Ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտը այդպես չի մտածում: Բա ո՞վ է այդպես մտածում, Էդուարդ Շարմազանո՞վը: Երեկ էլ ասացի, որ Ֆելիքս Ցոլակյանն իր անունը ոսկե տառերով գրեց հայ ժողովրդի հոգիներում եւ սրտերում»,- ասաց Փաշինյանը:

«Տարբերակ չկա: Նրանք այս 15 օրերի ընթացքում անընդհատ մտածում էին՝ լավ մի 2 օր հանրահավաք կլինի, կմարի, կգնա, բայց նրանք հաշվի չեն առել մի բան. նրանց գնահատականն է, թե այս մարդիկ փողոց են դուրս եկել ինձ համար, և բնականաբար, եթե ինձ համար դուրս եկած լինեին 1-2 օր... բայց այս մարդկանցից ամեն մեկն իր համար է դուրս եկել, իր ընտանիքի, իր արժանապատվության, իր իրավունքի: Սա է նրանց հաշվարկի սխալ կետը: Նրանք չեն հասկանում, շարունակում են չհասկանալ՝ ինչ է կատարվում ՀՀ-ում»,- ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դերակատարությունը.

«Շատ դրական եմ համարում Ռոբերտ Քոչարյանի ներգրավելը պրոցեսում, որովհետև դա ավելի է մեծացնում մեր հեղափոխության ծավալը եւ ալիքը: Ինչքան Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ակտիվանան, այնքան կմեծանան մեր հեղափոխության ծավալները»,- ասաց նա:

Երեկոյան հանրահավաքի ընթացքում Փաշինյանն ամփոփելու է օրվա ընթացքում կատարվածը:

13:30- «Միջազգային լրատվամիջոցների տվյալներով Երեւան տանող բոլոր ճանապարհները փակ են: Նախկինում ինչ-որ ճանապարհներ բաց էին լինում, բայց այսօր կարծես բոլորը փակ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, թե սա ինչի կարող է տանել:

«Դե յուրե վարչապետի նոր ընտրություն պետք է տեղի ունենա կամ եթե տեղի չի ունենում ընտրությունը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն: Մենք վերլուծում են սցենարները, եւ բոլոր սցենարներով՝ համաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել: Ժողովուրդը, որ զգացել է հաղթանակի շունչը, կարծում եմ այդ ժողովուրդը չի կարող ձեռքից բաց թողնել հաղթանակը»,- ասաց Փաշինյանը:

Եթե հաջորդ շաբաթ կրկին նրան չընտրեն.

«Անկեղծությամբ եմ ասում, այն, ինչ տեղի է ունենում այդ գրասենյակներում էական չէ, էականը սա է, որ Հայաստանում իշխանություն-ժողովուրդ հին հարաբերություններն այլեւս չեն լինելու: Կապ չունի՝ ես կլինեմ, ուրիշը կլինի, դա տեխնիկական հարց է, բայց իշխանություն-ժողովուրդ հին հարաբերությունը չկա այլեւս եւ չի լինելու: Այն, որ դպրոցականներն են մասնակցում այս պրոցեսին, երաշխիք է, որ ոչ թե 10-20 տարի չի լինելու այս ամենը, 10 տարի այդպես չի լինելու, իսկ, որ 100 տարի չլինի, այդ ավանդույթը արդեն հավերժ շարունակվելու է: Այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարական ապագայի որեւէ բան չի սպառնում»,- ասաց նա:

Եթե այդպես ստացվի, որ ՀՀԿ-ի իշխանությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն:

«Այո՛, մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք եւ յուրաքանչյուր սցենարի դեպքում ունենք մեր գործողությունները»,- ասաց նա:

Կմասնակցե՞ն, թե՞ ոչ:

«Դա կախված կլինի մթնոլորտից: Եթե պրոցեսն այս ծավալով է ընթանում, մենք ամեն օր իրավիճակի փոփոխություն ենք տեսնում: Վերջին 15 օրերի ընթացքում երկրում քաղաքական իրավիճակն ամեն օր փոխվում է եւ շուտով կփոխվի ամեն ժամ: Եվ դա կախված կլինի իրավիճակից»,- ասաց նա:

Թե ինչու չեն ուզում զիջել իշխանությունը:

«Նրանք ուղղակի օգտվում են առիթից: Քանի որ միայն բիրտ ուժն են հասկանում, ուրիշ որեւէ բան չեն հասկանում կամ դժվար են հասկանում, նրանք մտածում են, որ սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն է, ուրեմն օգտվենք դրանից, մի 4 օր ավելի նստենք մեր աթոռներին:

Երկրորդ, ես համոզված ե, որ նրանց պահվածքը սադրիչ է: Նրանք ուզում են մարդկանց ջղայնացնել, նրանք ուզում են մարդկանց հունից հանել, բայց դա նրանց մոտ չի ստացվելու: Անընդհատ երեկ խոսում էին սրացումներից բախումներին: Ի՞նչ բախման մասին է խոսքը: Ժողովրդի 95%-ը շարժման աջակից է, ո՞վ ո՞ւմ հետ է բախվելու: Հիմա էլ լուրեր են տարածում, թե այսինչն է սադրիչ խումբ ուղարկել, այնինչն է սադրիչ խումբ ուղարկել բախումներ են հրահրում: Ոչ մի բախում ոչ մեկ չի կարող հրահրել: Ամբողջ իրավիճակը 100%-ով գտնվում է մեր վերահսկողության տակ, եւ ինչքան շուտ սա արձանագրեն, այնքան լավ:

Կլինեն սադրիչները, ես ասում եմ, մենք նույնիսկ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու: Ես էլի կոչով ուզում եմ դիմել մեր կողմնակիցներին: Եթե կլինեն քաղաքացիական ինչ-որ անձանց կազմակերպված խմբեր, առանց բռնության վնասազերծում ենք. ոտքերը, ձեռքերը բռնում ենք ծալում ենք, պառկեցնում ենք հանգիստ գետնի ու մի քանի հոգով նստում ենք վրան, այսքանը»,- ասաց նա:

12:41- Փակված որոշ փողոցներում քաղաքացիները գնդակով խաղում են:

12:32- Բողոքի խաղաղ ակցիաներին միացել է Դիլիջան-Երեւան մայրուղու վրա միացել է Մոնթե Մելքոնյանի վարժարանը:

12:10- Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը այս պահին վերսկսել է աշխատանքը: Աշխատակիցները գործադուլ էին սկսել այսօր՝ մայիսի 2-ի առավոտյան: Նրանք ՀԺ-ի հետ զրույցում նրանից մեկն ասաց, որ այդպես են վարվել, որպեսզի արտասահմանցիները կարողանան վերադառնալ իրենց երկրները: Բացի այդ՝ նման կոչով հանդես էր եկել ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար, #ԻմՔայլը նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը:

«Կոչ եմ անում ժամը 14.00 վերսկսել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում:

Աշխատակիցները սպասում են Նիկոլ Փաշինյանի հետագա կոչերին: Ըստ նրա կոչերի են որոշելու շարունակել գործադուլը, թե՝ ոչ:

11:24- «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները երթով Հալաբյան փողոցով շարժվում են դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: 

11:03- Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթը

10:58- «Պլանը պարզ է, հաղթանակը հասցնել մինչեւ վերջ: Ներողություն ենք խնդրում (խմբ. նրանցից, ում անհանգստություն ենք պատճառում), բայց մենք պետք է պայքարենք Հայաստանի ապագայի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ այսօր բողոքի գործողություններն ավելի մեծ մասշտաբների են, քան նախկինում, ու ի տարբերություն առաջվա՝ գրեթե բոլոր փողոցները փակ են. Փաշինյանն ասաց.

«Սա ՀՀԿ-ի նախաձեռնությունն է, նրանք են այսօրվա ակցիայի հեղինակները: Կարծում եմ՝ այն մարդիկ, որոնց համար ստեղծված իրավիճակն անհարմարություններ է առաջացնում, այդ հարցերով պետք է դիմեն նրանց»

10:40- Վանաձորում արդեն փակ են կենտրոնական բոլոր փողոցներն ու խաչմերուկները: Քիչ առաջ ցուցարարներին են միացել «Գլորիա» կարի ֆաբրիկայի թվով 3 հազար աշխատակիցները: 

10:28- Ցուցարարներին միացավ Նիկոլ Փաշինյանը, նա ողջունեց բոլորին՝ Արշակունյաց փողոցի հատվածում, հայտնեց շնորհակալություն ու շարժվեց դեպի այլ փողոցներ:

10:18- Երեւանի մետրոպոլիտենի մուտքի դռները փակված են, այնտեղ մուտք գործել հնարավոր չէ:

10:16- Երրորդ մասի ճանապարհը փակ է ավտոմեքենաների, տեղադրված աղբամանների միջոցով:

10:14- Երեւանի որոշ փողոցներում շրջափակման գործողությունները վերածվել են իրական տոնախմբության: Կայանած մեքենաները միացրել են երաժշտություն, փողոցը փակած քաղաքացիները պարում են:

10:12- Փակ է Շենգավիթ փողոցը եւս:10:10- Արդարադատության նախարարության մուտքի մոտ կայանված մեքենան հեռացվել է ոստիկանության կողմից, փաստաբանները որպես պատասխան գործողություն՝ նստացույց են սկսել հենց մուտքի դռան դիմաց: Նրանց հետ բանակցում են ոստիկանները, տեղում է Վալերի Օսիպյանը:

10:04- Փարաքարի հատվածում են նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի այն աշխատակիցները, որոնք հանձնել են հերթափոխը: Նրանք հայտարարել են գործդուլ ու միացել դեպի օդանավակայան տանող ճանապարհի ցուցարարներին:

10:01- Փակ է նաեւ Բաղրամյան փողոցը:9:59- Կայանված մեքենաներով փակվել է նաեւ Սփյուռքի նախարարության մուտքը:

9:56- ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Արդարադատության նախարարության մուտքի մոտ հավաքված փաստաբաններին, մուտքի դռան դիմաց մեքենա կայանելը որակեց որպես լկտիություն, խուլիգանություն, պահանջեց անհապաղ հեռացնել մեքենան, որովհետեւ մոտենում է հատուկ տեխնիկան ու այդ միջոցով կհեռացնեն կայանված մեքենան:

9:53- Չորս կողմից երթեւեկությունը կաթվածահար է Բարեկամության հատվածում:9:50- Փակ է նաեւ Կրթության եւ գիտության նախարարության մուտքը, մուտքի դիմաց մեքենա է կայանված:

9:47- Երեւանի բոլոր ծայրերում ոստիկանական հսկողություն է սահմանված, հատկապես շատ են կենտրոնացած հատուկ ուժայիններ ու ոստիկաններ Փարաքարի հատվածում՝ օդանավակայան, Էջմիածին ու Արմավիրի մարզ տանող ճանապարհին, որը փակ է ժամը 8:15-ից: Ոստիկանները պարբերաբար մոտենում են ցուցարարներին, փողոցում կայանած մեքենաների վարորդներին՝ հորդորելով բացել ճանապարհը, սակայն ապարդյուն:

9:35-  Երեւանում հազարավոր մարդիկ ժամը 8:15-ից սկսել են տոտալ շրջափակման գործողությունները, փակ են մայրաքաղաքի տասնյակ փողոցներ, նաեւ մարզերից Երեւան բերող փողոցները: Երեւանի բոլոր խոշոր բուհերում դասադուլ է, ուսանողները փակում են փողոցները, նրանց միանում են երեւանաբնակ տարբեր տարիքի քաղաքացիներ, դասադուլին միանում են նաեւ բարձր դասարանների աշակերտներ, օգնում փողոցների շրջափակմանը:

Ճանապարհները փակված են նաեւ հարյուրավոր կայանված մեքենաներով:

Փակ են նաեւ դեպի օդանավակայան, Արարատի մարզ, Էջմիածին, Արմավիրի մարզ տանող ճանապարհները: Բոլոր մասերում ոստիկանական հսկողություն է սահմանվել, բախումներ դեռեւս չեն գրանցվել:

Փակ է Արդարադատության նախարարության 3 մուտքերը, որը փակվել է մի խումբ փաստաբանների կողմից:

 Գյումրիում 8:15-ից փակված է Շիրակի մարզպետարանի մուտքը, բոլոր աշխատակիցները դրսում են:

Տոտալ դասադուլ է Լոռու մարզկենտրոնում ու հարակից գյուղերում, Վանաձորի կենտրոնական հրապարակում հազարավոր ուսանողներ կան, հարակից գյուղերի աշակերտական խմբերը գյուղերից գալիս են՝ միանալու ցուցարարներին:

 

Տպել
16832 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա