Խուսափեք առճակատումից․ ԵՄ-ի հայտարարությունը՝ ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին

Երեկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թ.-ի մայիսի 1-ին տեղի ունեցած արտահերթ նստաշրջանի արդյունքում նոր վարչապետ չընտրվեց: Սահմանադրությամբ նախատեսվում է յոթօրյա ժամկետում գումարել Ազգային ժողովի եւս մեկ նիստ` նոր վարչապետի ընտրության նպատակով:

Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի խոսնակը: 

«Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին՝ բարեկեցիկ եւ ժողովրդավարական հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին: Ծայրաստիճան կարեւոր է, որպեսզի ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները եւ հավաքների եւ արտահայտման ազատության իրավունքն իրացնող անձինք, ինչպես եւ վերջին օրերի ընթացքում, խուսափեն առճակատումից եւ դրսեւորեն զսպվածություն եւ պատասխանատվություն:

Եվրոպական միությունը շարունակում է հորդորել բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ քաղաքացիական հասարակությանը, ներգրավվել համապարփակ երկխոսության մեջ՝ Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ժողովրդավարական եղանակով ձեւավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»,- ասված է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի անունից տարածած հայտարարության մեջ:

Տպել
935 դիտում

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը