Ես կլինեմ, ուրիշը կլինի, իշխանություն-ժողովուրդ հին հարաբերությունը էլ չկա. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար, #ԻմՔայլը նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը առաջնորդում է Երեւանի երթերից մեկը: Այսօր՝ մայիսի 2-ին, նա իր մեկնաբանությունը տվեց որոշ հարցերի վերաբերյալ:

«Միջազգային լրատվամիջոցների տվյալներով Երեւան տանող բոլոր ճանապարհները փակ են: Նախկինում ինչ-որ ճանապարհներ բաց էին լինում, բայց այսօր կարծես բոլորը փակ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը բացատրեց, թե սա ինչի կարող է տանել:

«Դե յուրե վարչապետի նոր ընտրություն պետք է տեղի ունենա կամ եթե տեղի չի ունենում ընտրությունը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն: Մենք վերլուծում ենք սցենարները, եւ բոլոր սցենարներով՝ համաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել: Ժողովուրդը, որ զգացել է հաղթանակի շունչը, կարծում եմ այդ ժողովուրդը չի կարող ձեռքից բաց թողնել հաղթանակը»,- ասաց Փաշինյանը:

Եթե հաջորդ շաբաթ կրկին նրան չընտրեն.

«Անկեղծությամբ եմ ասում, այն, ինչ տեղի է ունենում այդ գրասենյակներում, էական չէ, էականը սա է, որ Հայաստանում իշխանություն-ժողովուրդ հին հարաբերություններն այլեւս չեն լինելու: Կապ չունի՝ ես կլինեմ, ուրիշը կլինի, դա տեխնիկական հարց է, բայց իշխանություն-ժողովուրդ հին հարաբերությունը չկա այլեւս եւ չի լինելու: Այն, որ դպրոցականներն են մասնակցում այս պրոցեսին, երաշխիք է, որ ոչ թե 10-20 տարի չի լինելու այս ամենը, 10 տարի այդպես չի լինելու, իսկ, որ 100 տարի չլինի, այդ ավանդույթն արդեն հավերժ շարունակվելու է: Այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարական ապագայի որեւէ բան չի սպառնում»,- ասաց նա:

Եթե այդպես ստացվի, որ ՀՀԿ-ի իշխանությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն:

«Այո՛, մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք եւ յուրաքանչյուր սցենարի դեպքում ունենք մեր գործողությունները»,- ասաց նա:

Կմասնակցե՞ն, թե՞ ոչ:

«Դա կախված կլինի մթնոլորտից: Եթե պրոցեսն այս ծավալով է ընթանում, մենք ամեն օր իրավիճակի փոփոխություն ենք տեսնում: Վերջին 15 օրերի ընթացքում երկրում քաղաքական իրավիճակն ամեն օր փոխվում է եւ շուտով կփոխվի ամեն ժամ: Եվ դա կախված կլինի իրավիճակից»,- ասաց նա:

Թե ինչու չեն ուզում զիջել իշխանությունը:

«Նրանք ուղղակի օգտվում են առիթից: Քանի որ միայն բիրտ ուժն են հասկանում, ուրիշ որեւէ բան չեն հասկանում կամ դժվար են հասկանում, նրանք մտածում են, որ սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն է, ուրեմն օգտվենք դրանից, մի 4 օր ավելի նստենք մեր աթոռներին:

Երկրորդ, ես համոզված ե, որ նրանց պահվածքը սադրիչ է: Նրանք ուզում են մարդկանց ջղայնացնել, նրանք ուզում են մարդկանց հունից հանել, բայց դա նրանց մոտ չի ստացվելու: Անընդհատ երեկ խոսում էին սրացումներից բախումներին: Ի՞նչ բախման մասին է խոսքը: Ժողովրդի 95%-ը շարժման աջակից է, ո՞վ ո՞ւմ հետ է բախվելու: Հիմա էլ լուրեր են տարածում, թե այսինչն է սադրիչ խումբ ուղարկել, այնինչն է սադրիչ խումբ ուղարկել բախումներ են հրահրում: Ոչ մի բախում ոչ մեկ չի կարող հրահրել: Ամբողջ իրավիճակը 100%-ով գտնվում է մեր վերահսկողության տակ, եւ ինչքան շուտ սա արձանագրեն, այնքան լավ:

Կլինեն սադրիչները, ես ասում եմ, մենք նույնիսկ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու: Ես էլի կոչով ուզում եմ դիմել մեր կողմնակիցներին: Եթե կլինեն քաղաքացիական ինչ-որ անձանց կազմակերպված խմբեր, առանց բռնության վնասազերծում ենք. ոտքերը, ձեռքերը բռնում ենք, ծալում ենք, պառկեցնում ենք հանգիստ գետնի ու մի քանի հոգով նստում ենք վրան, այսքանը»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը երեկ վարչապետի ընտրություններում կողմ քվեարկեց Փաշինյանին:

«Երեկ շատ ճիշտ բան էին գրել: Ասում էին՝ այն, որ ազգային անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտը կողմ է քվեարկել իմ թեկնածությանը, դրանով տալիս է այն մտահոգությունների պատասխանը, որ իմ՝ վարչապետ ընտրվելը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգությանը: Ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտն այդպես չի մտածում: Բա ո՞վ է այդպես մտածում, Էդուարդ Շարմազանո՞վը: Երեկ էլ ասացի, որ Ֆելիքս Ցոլակյանն իր անունը ոսկե տառերով գրեց հայ ժողովրդի հոգիներում եւ սրտերում»,- ասաց Փաշինյանը:

«Տարբերակ չկա: Նրանք այս 15 օրերի ընթացքում անընդհատ մտածում էին՝ լավ մի 2 օր հանրահավաք կլինի, կմարի, կգնա, բայց նրանք հաշվի չեն առել մի բան. նրանց գնահատականն է, թե այս մարդիկ փողոց են դուրս եկել ինձ համար, եւ բնականաբար, եթե ինձ համար դուրս եկած լինեին 1-2 օր... բայց այս մարդկանցից ամեն մեկն իր համար է դուրս եկել, իր ընտանիքի, իր արժանապատվության, իր իրավունքի: Սա է նրանց հաշվարկի սխալ կետը: Նրանք չեն հասկանում, շարունակում են չհասկանալ՝ ինչ է կատարվում ՀՀ-ում»,- ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դերակատարությունը.

«Շատ դրական եմ համարում Ռոբերտ Քոչարյանի ներգրավելը պրոցեսում, որովհետեւ դա ավելի է մեծացնում մեր հեղափոխության ծավալը եւ ալիքը: Ինչքան Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ակտիվանան, այնքան կմեծանան մեր հեղափոխության ծավալները»,- ասաց նա:

Երեկոյան հանրահավաքի ընթացքում Փաշինյանն ամփոփելու է օրվա ընթացքում կատարվածը:

Տպել
5723 դիտում

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում