Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը #ԻմՔայլը նախաձեռնության մասնակից ժողովրդին կոչ է անում շարունակել սկսած ճանապարհը: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Երաժիշտը եւս մեկ անգամ նշել է, որ չի կարողացել Հայաստան գալ առողջական խնդիրների պատճառով եւ խոստացել է գալ:

«Հանրապետական կուսակցությունը, որը ղեկավարել է Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում, չպահեց իր խոստումը, որ խոչընդոտ չի հանդիսանա ժողովրդի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի որպես վարչապետ ընտրությանը: Նրանք փորձում են ժամանակ շահել, որպեսզի իրենց առաջնորդներից մի քանիսը, որոնք տարիներ շարունակ թալանել են երկիրը, կարողանան իմունիտետ ձեռք բերել իրենց գործողությունների համար: Ժողովուրդը դա թույլ չի տա: Ժողովրդին հակառակվելն ապարդյուն է: Իմ հաղորդագրությունը ժողովրդին հետեւյալն է.

Հայաստանի իմ սիրելի՛ հաղթած քույրեր ու եղբայրներ, ողջո՛ւյն:

Շատ տխուր եմ, որ մինչեւ հիմա սարսափելի վիրուսի պատճառով չեմ կարողացել անձամբ միանալ ձեզ, բայց ձեզ ջանասիրաբար հետեւել եմ ու մեկնաբանություններ եմ գրել, երբ կարծել եմ, որ դա կարող է նշանակություն ունենալ: Խոստանում եմ շուտով այդտեղ լինել:

Երկար տարիների անարդարությունից հետո դուք հաղթել եք այս ճակատամարտում: Մեր երկրի ներկան ու ապագան պաշտպանված է ձեր խաղաղ եւ խոհեմ գործողությունների շնորհիվ:

Մի նահանջեք, որովհետեւ երբ էլ լինեն ընտրությունները՝ 30, 60, թե 100 օրից, կամ եթե նույնիսկ դուք բոյկոտեք, դուք փոփոխությունը շոշափելի կդարձնեք: Եթե Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ այդ փոփոխությունները հնարավորինս շուտ կգան, սակայն, եթե նույնիսկ նա չընտրվի, դուք կանեք այդ փոփոխությունները:

Տեղիք մի տվեք զայրույթին ու վրդովմունքին եւ պահպանեք դրական տրամադրվածությունը: Հաղթողները չեն կորցնում իրենց սթափությունը:

Դժվար է փոխել խորհրդանիշները: Ավելի դժվար է փոխել իշխանություններին, իսկ ամենադժվարը մշակույթը փոխելն է: Դուք արդեն արել եք ամենադժվարը:

Սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ, հավատացեք ինձ, երբ ասում եմ, որ արդարությունը կհաղթի, այն միշտ հաղթում է, եւ դա հաշվադեպ է տեղի ունենում խորհրդարանների դահլիճներում:

Ողջ աշխարհը պաշտում է ձեզ քաղաքացիական անհնազանդության ձեր հաղթանակի համար: Եկեք շարունակենք այս ճանապարհը»,- գրել է Թանկյանը:

Տպել
1239 դիտում

Դուք կարծում եք՝ Էդուարդ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը ձայն չունե՞ն, ընտրող չեն ունենալո՞ւ. Շարմազանով

Բացահայտվել է պլանավորված գողությունների շարք Արարատի մարզում. 2 անձ կալանավորվել է

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ԱՄՆ-ն կարող է արտաքսել Ֆեթուլլահ Գյուլենին

«Մանկական եվրատեսիլի» ՀՀ մասնակիցն ուզում է Եվրոպային ցույց տալ՝ ինչ տաղանդավոր են հայերը

Փաշինյանը զինվորականներին պարգեւատրել է նույն հայկական արտադրության ժամացույցներով, որոնցից ինքն է կրում

Ալիեւը մեկնում է Մինսկ. հնարավո՞ր է ռազմական նոր գործարք

Թուրքիան ձեռք է բերում С-400 ՀՕՊ համակարգեր. ԱՄՆ շարունակում է արգելափակել F-35–երի ծրագիրը

Նախարարները կգան ու կգնան, բայց ոլորտի շարժիչ ուժը՝ դուք կմնաք. Թանդիլյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին

Ընտրությունները կարեւոր են. Հայաստանի ժողովուրդը վերաձեւում է իր ապագան. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Կարեն Սարուխանյանը գյումրեցի դպրոցականներին արձակուրդ է տվել. թիվ 18 դպրոցում դասեր չեն լինի

Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու մասին

Դավիթ Խաժակյանը կղեկավարի «Լուսավոր Հայաստան»-ի շտաբը

Վարդենյանց եւ Ճամբարակի լեռնանցքներում խիտ մառախուղ է

ՀՀԿ-ն պնդում է՝ Փաշինյանը մարտի 1-ին անկարգություններ է հրահրել, այնինչ, այդ մասին խոսք չկա անգամ մեղադրանքում

Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) 26 մլն դրամ եւ 50 հազար դոլար ունի

Ազատ առեւտուր եւ ինտեգրացիա. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինային

Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երեւանում

Գրոհային մարտավարական խմբեր. Փաշինյանը հետևել մարտավարական զորավարժությանը

Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը