Թերագնահատել էին հիմնական գործոնը. խմբագրական

Նախօրեին Ազգային ժողովում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկելուց ընդամենը մեկ օր անց՝ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշեց հաջորդ անգամ կողմ քվեարկել: Այս որոշումը ընդունվեց խմբակցության նիստի ժամանակ, որը ավարտվեց երեկ երեկոյան: Որոշման մասին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց նիստից անմիջապես հետո: «Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ»,- մասնավորապես, գրված է այդ հայտարարության մեջ:

Հայտարարությունը ավելի ծավալուն է եւ դրանում բացակայում է Նիկոլ Փաշինյանի անունը: Երեկ նիստից հետո լրագրողների բազմաթիվ ու բազմապիսի հարցերին պատասխանելիս, Բաղդասարյանը ամեն կերպ խուսափեց այդ անունը հնչեցնելուց: Սակայն հետո, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Բաղդասարյանը, այնուամենայնիվ, նշեց որ ՀՀԿ-ն քվեարկելու է Փաշինյանի օգտին:

Երեկ նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին Բաղդասարյանին, թե ինչու նույն բանը չարեցին մայիսի 1-ին, երբ կար նման հնարավորություն: «Հայտարարության մեջ հստակ նշված է՝ մենք պետք է բացահայտեինք այս ամենը հարցուպատասխանի միջոցով եւ այդ հարցերը մենք բացահայտեցինք եւ մայիսի 8-ին արդեն մենք այդ խնդիրներին կանդրադառնանք»,- ասաց Բաղդասարյանը: Մեղմ ասած, այնքան էլ հասկանալի չդարձավ, թե ինչ նկատի ուներ Բաղդասարյանը «այս ամենը» ասելով: Հայտարարության մեջ նշված էր. «Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարեւորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար: Հանրապետականը լուռ ու անպատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին: Վերցրեց հանուն երկրի,  հանուն վաղվա` հույսով, որ ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը»: Մի խոսքով՝ զուտ հայտարարության տեքստից եւ լրագրողների հետ հարցուպատասխանից չի հասկացվում, թե ինչը ստիպեց ՀՀԿ խմբակցությանը մեկ օրվա ընթացքում 180 աստիճանով փոխել դիրքորոշումը:

Խմբակցության որոշմանը նախորդել էին մի քանի իրադարձություններ: Մասնավորապես, խմբակցությանը երեկ հյուր էր եկել Սերժ Սարգսյանը, իսկ «Մարիոթում» տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Բայց պնդել, որ այս իրադարձությունները ազդել էին ՀՀԿ դիրքորոշման վրա, թերեւս չի կարելի: Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը մինչ այս փակվել էր իր տանը ու ՀՀԿ-ն ոչ մի կերպ չէր կարողանում նրանից ինչ-որ խորհուրդներ հարցնել: Սերժ Սարգսյանը իր հրաժարականից հետո ամենեւին էլ չի հեռացել ՀՀԿ-ի կյանքից եւ ակտիվորեն մասնակցել է որոշումների կայացմանը: Իսկ Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը, ըստ էության, անսպասելի կամ չափազանց կարեւոր օրակարգ թերեւս չի ունեցել: Ամենայն հավանականությամբ, կողմերը ընդամենը հստակեցրել եւ վերահաստատել են իրենց դիրքորոշումները եւ ոչ ավելին:

ՀՀԿ խմբակցության որոշումը հրապարակելուց հետո սոցիալական ցանցերում բուռն քննարկում ծավալվեց, թե ինչը այդքան հզոր ազդեցություն թողեց ՀՀԿ-ի վրա, որ վերջինս այդպես կտրուկ փոխեց իր դիրքորոշումը: Առաջ էին քաշվում բազմաթիվ վարկածներ, սկսած աշխարհաքաղաքական վեկտորների վերադասավորումներից մինչեւ դավադրությունների տեսություններ: Բայց դրանք ոչ մի համոզիչ փաստարկ ու հիմնավորումներ, բնականաբար, չունեին:

Եվ ուրեմն, ինչ էր տեղի ունեցել անցած մեկ օրվա ընթացքում: Պարզապես ժողովուրդը հերթական անգամ ցույց էր տվել իր վճռականությունը եւ վերջ: Անցած օրվա քվեարկությունից հետո աննկարագրելի բազմամարդությամբ հանրահավաք, երեկ առավոտվանից հանրապետության ամբողջ տարածքում իրականացված խաղաղ անհնազանդության աննախադեպ ակցիաներ, փակված ճանապարհներ, կաթվածահար եղած ենթակառուցվածքներ... Այսինքն, ժողովուրդը արդեն որերորդ անգամ ցույց տվեց, որ իր որոշումը կասկածի տակ դնելու, իր դեմն առնելու ցանկացած փորձ արկածախնդրություն է եւ դատապարտված է տապալման: Անցած օրերին ՀՀԿ-ն եւ դրա առանձին ներկայացուցիչներ բազմաթիվ փորձեր են արել իշխանությունը պահպանելու համար, տարատեսակ սխեմաներ ու մեխանիզմներ են մշակել, որոնք իրենց կարծիքով պետք է աշխատեին: Սակայն իրենց հաշվարկներում ունեցել են միայն մի թերություն: Նրանք միշտ թերագնահատել են ժողովրդի գործոնը: Եթե հաշվի առած լինեին, ապա այս ամբողջ պատմությունը կավարտվեր դեռ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, եւ հիմա երկիրը վերադարձած կլիներ բնականոն հուն: Բայց ՀՀԿ-ն դիմադրում է մինչեւ վերջ:

Այս դիմադրության անիմաստությունը այնքան ակնհայտ է, որ հանրությունը կասկածներ է հայտնում, թե արդյո՞ք մայիսի 8-ին կայանալիք քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն կկատարի իր խոստումը եւ կողմ կքվեարկի՞ Փաշինյանի թեկնածությանը: 100 տոկոսով վստահ լինել, բնականաբար, հնարավոր չէ: Անցած շաբաթների ընթացքում այդ կուսակցությունը այնքան տարօրինակ պահվածք է դրսեւորել, որ նրանից այսօր սպասելի է ամեն ինչ: Սակայն խոստումը չկատարելու հավանականությունը, ճիշտն ասած, այնքան էլ մեծ չէ: Եվ այսպիսի պնդում անելու համար կա մի հզորագույն փաստարկ: Այդ փաստարկը կրկին ու կրկին ժողովրդի վճռականությունն է: Վերջին շրջանում ժողովուրդը մի քանի անհավանական թվացող հաղթանակներ է տարել եւ զգացել դրա բերկրանքը: Արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ցանկացած կտրուկ շարժում առաջացնելու է այն ցունամին, որի մասին զգուշացնում էր Փաշինյանը:

Տպել
7983 դիտում

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան