Եվրոպայի 4-րդ չեմպիոնությունը դժվարությամբ տրվեց. Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի արդեն քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին (97 կգ) Եվրոպայի 2018 թ. առաջնությունում հերթական հաղթանակը հեշտությամբ չի տրվել: Կասպիյսում ընթացող մրցաշարի եզրափակչում երեկ՝ մայիսի 2-ին, նա պարտության մատնեց Սերբիան ներկայացնող Միխեիլ Կաջաիյաին: Նա Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2012, 2013, 2014 թթ., սակայն 2016-ին բավարարվել է արծաթով, իսկ 2017-ին՝ բրոնզով: Այսօր նա հավաքականի թիմակիցների ու մարզիչների հետ Երեւան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախորդ 2 տարիների համեմատաբար անհաջող ելույթների գիտակցումը խանգարում էր իրեն:

«4-րդ չեմպիոնությունը մի քիչ դժվար տրվեց, բայց կարելի է ասել՝ ինչի համար գնացել էինք, հասանք դրան: Լավ մարզավիճակում էի, ամեն ինչ շատ լավ դասավորվեց: Դժվարությունն էլ այն էր, որ Եվրոպայի վերջին 2 առաջնություններում այդքան էլ լավ չէի մասնակցել, խնդիրներ կային, վնասվածքներ ունեի, լավ մարզավիճակում չէի, բայց, փառք Աստծու, այս տարի ամեն ինչ լավ էր, եւ դարձա Եվրոպայի չեմպիոն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ինչպես մյուս հաղթանակները, սա էլ նվիրում է հայ զինվորներին:

Եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցակցի նկատմամբ առավելության հասավ ոչ մի միավոր չզիջելով. հաղթեց 7-0 հաշվով: Մինչեւ եզրափակիչ էր հասել նույնպես մրցակիցներին ոչ մի միավոր չտալով: Այնուամենայնիվ, ընդգծում է, որ գորգում այնքան հեշտ չէ, որքան կարող է թվալ:

«Մրցակցությունը բարձր էր: Եվրոպայի առաջնություն է, այստեղ թույլ ըմբիշներ չկան: Ճիշտ է՝ միավոր չեմ տվել, եւ հնարավոր է՝ կողքից հեշտ թվա, բայց ամեն գոտեմարտում էլ դժվարին հաղթանակ է եղել»,- ասաց նա: 

Բացի Արթուր Ալեքսանյանից՝ Եվրոպայի 2018 թ. առաջնությունում չեմպիոն է դարձել ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի եւս մեկ անդամ՝ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մյուս ներկայացուցիչ Կարեն Ասլանյանն էլ (67 կգ) մեծահասակների պայքարում առաջին անգամ մրցանակային տեղ է զբաղեցրել. դարձել է բրոնզե մեդալակիր:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ելույթ են ունեցել նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ): Նրանք պայքարից դուրս են մնացել մրցաշարի տարբեր փուլերում:

Եվրոպայի 2018 թ. առաջնությունը մեկնարկել է ապրիլի 30-ին: Կավարտվի մայիսի 6-ին: Վաղը մրցաշարում պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ազատ ոճի ըմբիշները:

Տպել
1393 դիտում

Աննա Հակոբյանն այցելել է բուժում ստացող երեխաների նկարների ցուցահանդես (լուսանկարներ)

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են