Փաշինյանի կյանքին սպառնացող վտանգը շատ իրատեսական եմ համարում. Հայկ Մարտիրոսյան

Մայիսի 8-ին տեղի է ունենալու ՀՀ վարչապետի արտահերթ ընտրությունը: Այս պահին վարչապետի պաշտոնում առաջադրված է միայն Նիկոլ Փաշինյանը: Եվ եթե վերջինս ընտրվի վարչապետ, ապա, ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ նշանակվելուց եւ Կառավարության կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին պետք է ներկայացնի Կառավարության ծրագիր: Այդ ծրագիրը եւս հաստատվում է քվեարկությամբ՝ արդեն յոթ օրվա ընթացքում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Եթե խորհրդարանը հավանության չի արժանացնում Կառավարության ծրագիրը, ապա Ազգային ժողովը լուծարվում է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի երրորդ մասի, այն է՝ «Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Իսկ Կառավարության ծրագրին հավանություն տալու դեպքում Ազգային ժողովը չի լուծարվելու, եւ խորհրդարանական մեծամասնություն մնալու է Հանրապետական կուսակցությունը: Այդ պարագայում կարող է առաջանալ քաղաքական ճգնաժամ, որովհետեւ հնարավոր է՝ ՀՀԿ-ն տապալի ձեւավորվելիք Կառավարության օրենսդրական փոփոխությունները:

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը քաղաքական կազուսն այս դեպքում հնարավոր սցենար է համարում: Վերջինս կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակից պետք է դուրս գա ինչ-որ հնարք կիրառելով.

«Փաշինյանը պետք է հնարք կատարի եւ այնպիսի տեսքով ծրագիր ներկայացնի, որը հաստատելն ուղղակի անհնար կլինի: Ասենք` ասի, որ իր ծրագիրը բաղկացած է մեկ արտահայտությունից. «Բարեւ ձեզ», կամ, որ այն տանն է մոռացել: Կամ էլ ծրագրում պետք է ասվի, որ Հայաստանը պիտի ողջ բյուջեն տրամադրի` Լուսին թռիչք կազմակերպելու համար»,- ասաց քաղաքագետը:

Մարտիրոսյանի կարծիքով՝ Հանրապետականներին ձեռնտու է լինելու խորհրդարանի՝ ամեն գնով պահպանումը, որպեսզի հետո նրանք հեղաշրջում կատարեն Փաշինյանի դեմ.

«Վարչապետ Փաշինյանի իշխանության պայմաններում Կառավարության ծրագրի տապալումն ու Ազգային ժողովի ցրումը թերեւս եզակի ճիշտ լուծումներից է լինելու: Կա մի փաստ. կարող են մայիսի 8-ին Փաշինյանին ընտրել, բայց այն, որ ամեն գնով փորձելու են իշխանությունից զրկել նրան` անհերքելի է: Առկա կառուցվածքով խորհրդարանական դավադրությունների հնարավորություններն անսպառ են: Իսկ ամենավտանգավորը` Փաշինյանի կյանքին սպառնացող վտանգն է, որը ես հիմա, ցավոք սրտի, շատ իրատեսական եմ համարում: Եվ այդ վտանգը պահպանվելու է նրա վարչապետության օրոք եւս: Ցավոք»,- նշում է Հայկ Մարտիրոսյանը:

Մեր հարցին՝ Մարտիրոսյանի կարծիքով՝ ինչպե՞ս կվարվի Հանրապետական խմբակցությունը, ի՞նչ կարող ենք սպասել, քաղաքագետն ասաց, որ ամեն ինչ պետք է սպասել.

«Պետք է սպասել մի նոր դավադրություն, նոր հանցանք, նոր աղտոտ խաղ: Բայց հնարավոր է նաեւ, որ քվեարկեն: Եվ դա կնշանակի, որ Հանրապետականներն այս պահին որոշել են հանդարտեցնել ժողովրդին, բայց պլան «Բ» ունեն: Անհրաժեշտ է հասկանալ, որ այս պահին իշխող ուժը երբեք չի հարմարվելու սեփական պարտության հետ եւ քանի դեռ լծակներ ունի` ռեւանշի է հասնելու: Նաեւ` Նիկոլ Փաշինյանի ընտրության պահից իր եւ ժողովրդի առջեւ ծառացած վտանգները նույնն են մնալու: Դրանք նոր, առավել բարդ տեսք են ընդունելու, բայց Փաշինյանը դրանք հաղթահարելու հնարավորություն է ունենալու: Հեղափոխությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ առկա ողջ համակարգը կազմալուծվի եւ փոխարինվի նոր` իսկական ժողովրդավարական համակարգով: Առայժմ միայն մոտենում ենք առաջին փուլի հաղթանակին` իշխանության փոխանցմանը` ժողովրդի լեգիտիմ առաջնորդին: Հուսանք այդ փոխանցումն իրոք տեղի կունենա»,- մեր զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Տպել
21142 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն