Ամուլսարի ոսկու ծրագրին տվել են դրական եզրակացություն, բայց չունեն հիմք հանդիսացացող թղթեր

04/05/2018 schedule17:15

Մայիսի 4-ին ՀՀ վարչական դատարանում կայացավ ‹‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ի (նախկինում ‹‹Գեոթիմ›› ՓԲԸ) կողմից շահագործման նախապատրաստվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի վերաբերյալ երրորդ դատական նիստը, որտեղ քննվում է Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հայցն ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության։ Վեճի պատճառն այն է, որ 2017 թ-ի աշնանը ԱԻՆ-ը մերժել էր ՀԲՃ-ին տրամադրել այդ արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների եւ դրանց համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերի պատճենները։ 

ՀԲՃ հաղորդագրության տեղեկացմամբ, դեռ առաջին դատական նիստի ժամանակ ԱԻՆ-ը տրամադրել էր ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի կողմից տրված դրական եզրակացությունները, սակայն տարբեր պատճառաբանություններով առ այսօր չի տրամադրում մեզ այդ եզրակացությունների համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները։ 

‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի ներկայացուցիչն այսօրվա նիստում դրա մասին այնպիսի անհեթհեթ պատճառաբանություններ ներկայացրեց, որոնք առաջացրեցին բոլոր ներկաների զարմանքն ու տարակուսանքը։ Նրա խոսքերի համաձայն ՊՈԱԿ-ը տվել է դրական եզրակացություններ, սակայն դրանց համար հիմք հանդիսացած փաստաթղթերն իրենց մոտ ոչ մի տարբերակով չեն պահպանել, այլ վերադարձրել են «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ Նա նաեւ պնդում է, որ ոչ մի իրավական ակտով իրենց վրա չկա դրված պարտավորություն այդ փաստաթղթերի պատճեններն իրենց մոտ պահելու համար։ 

Ստացվում է, որ եթե ցանկություն ունենանք իմանալու, թե ինչ փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում է այս ՊՈԱԿ-ը 2016 թվականին տվել դրական եզրակացություններ ‹‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ին, ապա դա անհնար կլինի, քանի որ ըստ իրենց խոսքերի դրանք չկան ՊՈԱԿ-ում։ Իրականում մենք համոզված ենք, որ այդ փաստաթղթերն առկա են պատասխանող կողմի մոտ՝ ուղղակի ինչ-ինչ պատճառներով չեն ուզում դրանք տրամադրել մեզ։ 

Ավելին։ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը ասում է, որ իրենք հիմա կխնդրեն ‹‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ին, որպեսզի նրանք կրկին տրամադրեն այդ փաստաթղթերն ու դրանից հետո դրանք հասանելի կլինեն նաեւ մեզ համար։ Հարց է առաջանում, թե մենք ինչու պիտի հավատանք, որ այդ նոր փաստաթղթերը նույն են՝ ինչ ներկայացվել են երկու տարի առաջ։ Հարց է առաջանում նաեւ, թե ինչու այդ փաստաթղթերի պատճեններն արխիվացրած չեն ՊՈԱԿ-ում եւ հասանելի չեն հանրությանը, քանի որ դրանք վերաբերում են բնական միջավայրի եւ քազաքացիների անվտանգությանը։ Այս փաստը եւս ապացուցում է, որ Հայաստանում ամեն տեսակի եզրակացությունները կրում են ձեւական բնույթ ու հիմնականում տրվում են տարբեր կոռուպցիոն կամ այլ մեխանիզմների միջոցով:

Տպել
2340 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին