Իդեալական հեղափոխությունը նույնպես գին ունի. խմբագրական

Հայաստանում թավշյա հեղափոխությունը դեռ չի հասել իր վերջնական հաղթանակին: Դա կարելի կլինի արձանագրել ավելի ուշ՝ երբ խորհրդարանը կընտրի վարչապետի ժողովրդի թեկնածու, հետո փոփոխություններ կկատարի ընտրական օրենսգրքում, հետո տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները ոչ մեկի մոտ կասկածի տակ չի դրվի: Հետո կձեւավորվի նոր մեծամասնություն, որը իր հերթին կձեւավորի նոր կառավարություն... Սա կլինի վերջնական հաղթանակ տեխնիկական տեսանկյունից: Լիակատար հաղթանակը կարձանագրվի այն ժամանակ, երբ նոր իշխանությունը կիրականացնի երկրի զարգացման իր ծրագրերը եւ կմասնակցի հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքները կրկին կասկածներ չեն հարուցի: Այդ խորհրդարանական ընտրություններից հետո կրկին կձեւավորվի նոր խորհրդարան, նոր կառավարություն..., եւ այլն, եւ այսպես շարունակ: Այլ կերպ ասած, թավշյա հեղափոխության լիակատար հաղթանակ, որպես կոնկրետ փաստ՝ լինել չի կարող: Եթե Հայաստանը տարիներ անց դառնա աշխարհի ամենաբարեկեցիկ, ամենահզոր, ամենաերջանիկ երկիրը, մենք, միեւնույն է, դժգոհելու ենք. համարելու ենք, որ կարող էր ավելի լավ լինել: Մարդու բնությունն է այդպիսին, եւ դա շատ լավ է՝ դա անընդհատ զարգանալու հիմնական մոտիվացիան է:

Անընդհատ դժգոհ լինելու եւ ավելի լավի մասին երազելու նշաններն առկա են նույնիսկ հիմա: Ինչ տեղի ունեցավ Հայաստանում անցած մի քանի շաբաթների ընթացքում: Հայաստանում տեղի ունեցավ մի բան, ինչ մարդկության պատմության մեջ երբեք եւ ոչ մի տեղ չէր եղել: Տեղի ունեցավ արմատական հեղափոխություն: Տարիներ շարունակ երկիրը ասպատակող, կլանային, բռնատիրական ակնհայտ հակումներով, միջանձնային արեւելյան մոդելի հարաբերություններով, 10 զոհերի գնով իշխանության եկած, ահռելի ֆինանսական կարողություններ կուտակած իշխանությունը հեռացավ: Երկրում տեղի ունեցավ քաղաքացիների աննախադեպ համախմբում, մարդկանց դեմքին ժպիտ հայտնվեց...Անցած շաբաթների ընթացքում չհրդեհվեց ոչ մի շենք, չկոտրվեց որեւէ խանութի ապակի...Նույնիսկ ազգային արժույթը չարժեզրկվեց:

Այս ամենը տեղի ունեցավ կիսապատերազմական վիճակում եւ անընդհատ սպառնալիքների տակ գտնվող Հայաստանում: Տեղի ունեցավ աշխարհաքաղաքական աննախադեպ լարվածության պայմաններում, երբ գերտերությունները իրարից ազդեցության գոտիներ են խլում: Ու այդ իրողության ազդեցությունը հաջողվեց արմատապես չեզոքացնել:

Էդ ամենը մի կողմ: Անցած տարիներին իշխած կուսակցությունը, որը հասցրել էր իր նկատմամբ ատելության մեծ, շատ մեծ պաշար կուտակել, իր որեւէ ներկայացուցչի նկատմամբ որեւէ բռնություն չի արձանագրել: Որեւէ մեկի փողկապից չեն քաշել, որեւէ մեկին աղբամանը չեն նետել, որեւէ մեկին խարույկի վրա չեն վառել, նույնիսկ որեւէ մեկի գույքը չեն վնասել:

Մի խոսքով, մարդկության պատմության մեջ չկան նախադեպեր: Իրոք չկան: Ու կարծես ամեն ինչ իդեալական է: Համենայնդեպս համեմատելու բան չկա: Բայց արի ու տես, որ արդեն դժգոհ ենք: Սոցցանցերը հեղեղված են ՀՀԿ-ական պաշտոնյաների նկատմամբ հոգեբանական ճնշումների մասին լուրերով ու վերլուծություններով: Նրանց տների մոտ սեւ ժապավեններ են կապել ու գրել պատգամավորների անունները, հեռախոսահամարներ են հրապարակել, զանգել-վիրավորել են... Տգեղ է, վատ է, շատ վատ է: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Բայց այդ ամենը չի դիտարկվում այն իրավիճակի ֆոնին, որը ստեղծված էր երկրում: Ասենք, եթե սեւ ժապավեններ չէին կախում, հոգեբանական ճնշումներ չէին իրականացնում, ու ՀՀԿ-ն չէր նահանջում: Ունենալով խորհրդարանում մեծամասնություն եւ օգտվելով նրանից, որ շարժումը սկզբունքորեն գնում է բացառապես սահմանադրական ճանապարհով, ՀՀԿ-ն իշխանությունը չկորցնելու մոլուցքով տարված՝ կարող էր ուղղակի անկանխատեսելի իրավիճակ ստեղծել: Հարյուր հազարավոր քաղաքացիների նյարդերը կարող էին տեղի տալ, եւ նրանք կարող էին հանրության խիստ փոքրամասնության դիմադրությունը կոտրել մեկ հարվածով: Այդ հարյուր հազարների մեջ հաստատ կգտնվեին թե՛ խարույկի վրա վառողներ, թե՛ գլուխ ջարդողներ...

Կամ, ասենք, եթե հակահեղափոխությունը հաղթեր, ինչ կլիներ այդ դեպքում: Այսօր հոգեբանորեն ճնշված ՀՀԿ-ականների իշխանությունը ուղղակի ճնշելու էր իր քաղաքացիներին ոչ միայն հոգեբանորեն, այլեւ ֆիզիկապես՝ տանկերի թրթուրների տակ, իսկ ով կենդանի մնար, հազարներով բանտերն էր լցնելու: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է: Այդպիսի բան եղել է ընդամենը 10 տարի առաջ:

Այսինքն՝ նաեւ հոգեբանական թեկուզեւ շատ տգեղ միջոցներով ճնշումներ գործադրելով, գուցե հաջողվեց կանխել ավելի վատ, նույնիսկ աղետալի հետեւանքները: Շաբաթներ առաջ նույնկերպ դժգոհում էինք, որ ճանապարհներն են փակվում: Դժգոհում էինք, որ «սիգնալ» են տալիս: Դժգոհում էինք, որ կաթսաներ են չխկչխկացնում: Դժգոհում էինք, որ փակում են պետական հիմնարկների մուտքերը, դժգոհում էինք, որ երթեր են անում...:  

Կարող ենք արձանագրել, որ ցանկացած, նույնիսկ անկորուստ, նույնիսկ թավշյա, նույնիսկ իդեալականին մոտ հեղափոխությունը ունի իր գինը, եւ դա մի քանի տասնյակ մարդու ստացած հոգեբանական ճնշվածությունն է, վիրավորվածությունը, նեղացվածությունը:

Հաջորդ անգամ նման հեղափոխություն անելիս կհագնենք սպիտակ խալաթներ, սպիտակ ձեռնոցներ, ու փողոց դուրս չենք գա, հեղափոխությունը կանենք էլեկտրոնային եղանակով՝ ֆեյսբուքում: Գուցե այդ ժամանակ համարենք, որ հեղափոխությունը ոչ միայն թավշյա էր, այլ նաեւ իդեալական: Բայց դժվար: Հաստատ կգտնվի մեկը, որը մի «թարախ» ստատուս կգրի որեւէ մեկի հասցեին ու հարամ կանի հեղափոխությունը: Ու էլի կդժգոհենք, որ իդեալական հեղափոխություն չստացվեց եւ կպատրաստվենք հաջորդին:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 5-ի համարում:

Տպել
4799 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են