Տպավորություն չստեղծվի, որ մեկ օլիգարխին փոխարինելու են մյուսով. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ ճեպազրույցների ժամին վստահեցրեց, որ խմբակցությանը մասնակցելու է մայիսի 8- վարչապետի ընտրություններին: Հարցին` ՀՀԿ-ն խոստմանը հավատարիմ կմնա՞, թե՞ նախորդ անգամվա նման կլինի, Ռուստամյանն ասաց, որ երկրորդ անգամ էլ հայտարարել մեկ բան, սակայն կատարել բոլորովին այլ բան, քաղաքական ուժի համար վտանգավոր է իր հեռանկարն ունենալու առումով: Ռուստամյանը նշեց, որ չի կարծում այս պահին արտահերթ ընտրությունների գնալը բխում է ՀՀԿ շահերից:

«Եթե իրենց հայտարարությունից դուրս քայլ անեն, ի՞նչ ռեսուրսներով կմասնակցեն արտահերթ ընտրություններին: Ռեյտինգայինն էլ չի օգնի: Բոլորի շահերից է բխում, որ տեղի ունենա վարչապետի ընտրություն եւ Նիկոլ Փաշինյանն ընտրվի: Սա կլինի միակ ճիշտ լուծումը»,- ասաց նա: Ռուստամյանն ընդգծեց, որ կա ժողովրդի հստակ պահանջ, եւ սա պետք է գիտակցեն քաղաքական ուժերը, անկախ նրանից` ով է ձեւավորել այդ պահանջը:

«Ոչ մի այլ լուծում ժողովուրդը չի ընդունելու: Չպետք է ավելորդ մարտավարական տրամաբանության մեջ տեղափոխել հարցերը. այն ինչ դե ֆակտո կա դե յուրե պետք է արձանագրել»,- շեշտեց նա:

Ռուստամյանը անդրադառնալով արտահերթ ընտրությունների ժամկետներին՝ նշեց, որ ինքնանպատակ ժամկետ նշելը ճիշտ չէ:

«Մի քանի քայլեր պետք է արվեն, որ այդ ընտրությունները կասկածի տակ չդրվեն: Ընտրական օրենսգիրքը նախ եւ առաջ պետք է փոխվի, սարքավորումները պետք է դրվեն բոլոր ընտրատեղամասերում, որ կրկնաքվեարկությունները բացառվեն: Առաջին քայլերից մեկը պետք է լինի այն, որ վարչապետի լիազորությունները պետք է նվազեցվեն: Հավասար պայմաններ պետք է ստեղծվեն, որ բոլոր ուժերը հավասար պայմաններով գնան ընտրությունների»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը` արդյո՞ք ՀՅԴ-ն չունի կառավարության մաս կազմելու ակնկալիք՝ Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք նման ակնկալիք չունեն, բայց ուզում են, որ Փաշինյանի կառավարությունը հաջողի եւ լուծի իր առջեւ դրած խնդիրները.

«Մեր բոլոր կարողություններով աջակցելու ենք, որ դա հաջողի»,- նշեց Ռուստամյանը։ Վերջինս նաեւ նշեց, որ ինքն ազգային համաձայնության կառավարություն ստեղծելը տրամաբանական է համարում։ Ինչ վերաբերում է հարցին` ինքն անձամբ իրեն տեսնու՞մ է կառավարությունում, նա ասաց.

«Անձամբ ես չեմ հավակնում եւ չեմ պատրաստվում մտնել կառավարության կազմի մեջ, բայց մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին»:

Նա հավելեց, որ ՀՅԴ-ն իր ողջ կարողություններով աջակցելու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաջողվի: Ըստ Ռուստամյանի` եթե նոր կառավարությունը արդար Հայաստան է ուզում, դրա լուծումը ճիշտ կադրային քաղաքականությունն է:

Կառավարության ապագա կազմի հետ կապված մամուլում արդեն  շրջանառվում են գործարարների անուններ, ովքեր ունենալու են իրենց հասանելիք պաշտոնը գործադիր մարմնում: Մասնավորապես, կայքերից մեկը գրեց, որ Խաչատուր Սուքիասյանը «առաջին փոխվարչապետի լավ թեկնածու է»: Ռուստամյանը նշեց, որ գործարարը գործադիր, օրենսդիր մարմիններում անելիք չունի:

«Հանրային իշխանությունը եւ բիզնեսը պետք է տարանջատվեն, քանի որ Հայաստանը ապագա չունի այս ձեւով: Խոսքը չի գնում, որեւէ անձի մասին, ես սկզբունքորեն են հարցը դնում: Մենք Նիկոլ Փաշինյանի հետ սրա մասին էլ ենք խոսել: Տպավորություն չստեղծվի, որ մեկ օլիգարխին փոխարինելու են մյուսով: Հանրային իշխանությունը եւ բիզնեսը պետք է տարանջատվի եւ դա պետք է իրական լինի: Եթե բիզնեսով են զբաղվում, ապա ի՞նչ գործ ունեն Ազգային ժողովում եւ կառավարությունում, այստեղ շահերի բախում է առաջանում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել
3145 դիտում

Մխիթարյանը չի ապաքինվել. կարող է բաց թողնել «Արսենալի» խաղը

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ից հեռացած «Օրանժ» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Նոր ներկայացում Սունդուկյան թատրոնում, Խորեն Լեւոնյանը կմարմնավորի Սասունցի Դավթի կերպարը

Լոռու մարզում կտրուկ աճել է կոռուպցիայի գործով քրեական հետապնդումների ենթարկված անձանց թիվը. դատախազություն

Օսիպյանը սպայական կոչում է շնորհել ՊՊԾ գնդի իրադարձությունների ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կնոջը

Պուտինն այցելում է Ադրբեջան. խորտակվող «Տիտանիկ»-ի մեծ մտրակն ու փոքր քաղցրաբլիթը

Արա Սաղաթելյանը մասնակցել է ԱԳ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրեւ ազգ. Գարեգին Բ-ն՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտան»-ում

Մխիթարյանը քվեարկել էր Մոդրիչի, Վարդան Մինասյանը՝ Գրիզմանի օգտին

Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են. Կարեն Անդրեասյան

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ

Մանվել Բադեյանը հետ է կանչվել. Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից

Իրանը մերժում է հանդիպում անցկացնելու Թրամփի առաջարկը

Ընտրությունը ցույց տվեց, որ հակահեղափոխություն չի լինելու, մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը. քաղաքագետ

Համաշխարհային ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել. Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Կանայք հանուն խաղաղության» գաղափարը տարածվում է. Աննա Հակոբյանը Պետերբուրգում էր

Որդիս չի ենթարկվել բռնության, նա շատ գոհ էր. թուրք սահմանահատի հայրը Հայաստանում է

Սպան ասաց՝ մի հատ թուրք բեր, օտպուսկ կտամ. հետաքննության պահանջով գյումրեցի Ժ. Գալստյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Դե Բիազին ՀՀ-ում է. կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի հավաքականը