ՌԴ-ում ՀՀ դեսպանը դատապարտում է Միխայիլ Լեոնտեւի խոսքերը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը կոչ է անում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական եւ փորձագիտական հանրության պատկերացումների մասին եզրակացություններ չանել, մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով, եւ միաժամանակ խստագույնս դատապարտելով Միխայիլ Լեոնտեւի արտահայտությունները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը՝  «Մի քանի խոսք ռադիո «Կոմսոմոլսկայա պրավդա» եթերում (2018թ. մայիսի 3-ի) «Ռոսնեֆտ» նավթային ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտեւի արտահայտությունների մասին» վերնագրով:

Տողանյանի անունից ներկայացված հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններից, Լեոնտեւը ակնհայտորեն դադարել է գլուխ հանել, առավել եւս՝ Հայաստանում ձեւավորված ներքին քաղաքական իրադրության մասին։

«Միխայիլ Լեոնտեւին ես անձնապես գիտեմ ավելի քան քսան տարի եւ մի ժամանակ նրան համարել եմ Անդրկովկասի հարցերում բավական տեղեկացված փորձագետ, բայց այն, ինչը դուրս է տվել նա այդ եթերի ընթացքում, կարելի է գնահատել որպես սադրանք՝ բացարձակ առանց կուլտուրայի դրսեւորումների ուղեկցությամբ։

Ինձ թույլ չեմ տա մեջբերել այդ արտահայտությունները եւ  կսահմանափակվեմ 1 հարցով. ինչի՞ մասին եք խոսում դուք, պարոն մամուլի քարտուղար։

Նորից ուզում եմ կրկնել՝ Հայաստանում տեղի ունեցողը ներքին քաղաքական երեւույթ է, Ռուսաստանի, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների եւ հանրապետության արտաքին քաղաքականության   փոփոխության մասին այստեղ խոսք չկա։ Դրա վկայությունները անթիվ են։

Այս իրավիճակում մնում է մտածել, որ Միխայիլ Լեոնտեւն ունի իր կարծիքի սեփական դրդապատճառները, որոնք սկզբունքորեն դժվար չէ հասկանալ։

Ցանկացած դեպքում ակնհայտ է մնում մեկ բան՝ պարոն մամուլի քարտուղարի արտահայտությունները փորձ են՝ սեւացնելու Հայաստանը, վերաբերմունք են՝ ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ ատելություն հրահրելու փորձ։

Ես խստագույնս դատապարտում եմ այդ արտահայտությունները, եւ խնդիրը միայն ձեւակերպումների մեջ չէ։ Սակայն, միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական եւ փորձագիտական հանրության պատկերացումների, էլ չասած Հայաստանի համար եղբայրական Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման մասին եզրակացություններ չարժե անել՝ մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով։

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չենթարկվել այսպես կոչված «փորձագետների» կողմից վերջին օրերին տեղի ունեցող սադրանքներին եւ ներողամիտ չլինել Հայաստանում իրադարձությունների ֆոնի վրա իրենց PR-ն անելու փորձ ձեռնարկողներին»։

Հիշեցնենք, որ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռադիոեթերում, «Գլավտեմա» հաղորդման շրջանակներում Միխայիլ Լեոնտեւը նշել էր, որ Ռուսաստանի համար շատ ավելի ճիշտ ու շահեկան կլինի Ադրբեջանի տեսակետը պաշտպանելը, բացի այդ, նա կոչ է արել Ռուսաստանի ղեկավարությանը զորքեր մտցնել Հայաստան ու դաժանորեն ճնշել անհանգստությունը. «Ինչի՞ց կաշկանդվենք: Ինչ-որ տեղ գունավոր հեղափոխությու՞ն է տեղի ունեցել: Երկու զորագունդ ուղարկել ու խորտակել ամեն ինչ արյան մեջ, եթե նրանց ռիսկը չի բավականացնում: Եվ պետք չէ վախենալ Արեւմուտքի արձագանքից: Եվ պետք չէ վախենալ, ինչ կասեն այդ ժողովուրդները...»:

Եթերից հետո դժգոհության հսկայական ալիք էր բարձրացել, ինչին հաջորդել էր Լեոնտեւի պարզաբանումը.  «Հայ հասարակության առանձին ներկայացուցիչների նկատմամբ անձնական անբարյացակամ վերաբերմունքը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։ Պարոն Փաշինյանի նկատմամբ նման անձնական անբարյացակամ վերաբերմունքը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես պարոն Նավալնու նկատմամբ անբարյացակամությունը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք ռուս ժողովրդի նկատմամբ։ Խոստովանում եմ, որ ուզում էի նեղացնել հայ հասարակությանը, բայց ոչ վիրավորել։ Ասվածը չափազանց տհաճ է»,-ասել էր նա։ 

ստորեւ՝ սկանդալային հաղորդումն՝ ամբողջությամբ.

Տպել
4014 դիտում

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)