Մրցավարը Սուպերկլասիկոյի գլխավոր «հերոսն» էր, բայց մարզիչները չեն բողոքում

Անցած հանգստյան օրերի կարեւորագույն ֆուտբոլային հանդիպման՝ Սուպերկլասիկոյի ընթացքում ուշադրության կենտրոնում ավելի շատ ոչ թե ֆուտբոլիստներն էին, այլ մրցավարը: Երեկ՝ մայիսի 6-ին, «Կամ Նոու» մարզադաշտում կայացած «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումն ավարտվեց 2:2, սակայն, ըստ իսպանական մամուլի մի շարք հրապարակումների, մրցավար Էրնանդես Էրնանդեսը մեծապես խանգարեց «Ռեալին»: Լիոնել Մեսսիի խփած 2-րդ գոլից առաջ Լուիս Սուարեսը խախտել էր կանոնները «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի նկատմամբ, ինչը մրցավարը չարձանագրեց: Հետագայում «Բարսայի» խաղացողները սեփական տուգանայինում խախտեցին կանոնները Մարսելոյի նկատմամբ, ինչը մրցավարը նույնպես անտեսեց: Ամեն դեպքում հանդիպումից հետո 2 թիմերի մարզիչները չեն կենտրոնացել մրցավարական գործողություների վրա:

«Մրցավարի համար բարդ հանդիպում էր: Ամեն տեսակ բան էլ եղավ: Չեմ ցանկանում խոսել այդ մասին: Դա ոչինչ չի փոխի, այնպես որ չեմ խոսի մրցավարությունից: Պետք էր մի փոքր ավելի համբերատար լինել, բայց արդեն ոչինչ չես փոխի: Շնորհավորում ենք «Բարսելոնային»»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդի Զիդանը հանդիպումից հետո՝ ավելացնելով, որ թիմերը հիանալի խաղ են ցուցադրել երկրպագուների համար՝ անկախ այն բանից, որ հանդիպումը մրցաշարային տեսանկյունից որոշիչ չէր:

Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ կատալոնցիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նույնպես գնահատականներ չի տվել մրցավարի գործողություններին: Նա ասել է, որ հանդիպման ընթացքում տարբեր դեպքեր են եղել, եւ դրանց մասին մեկնաբանություններ տալուց առաջ, նախ պետք է կրկնապատկերները դիտի հեռուստացույցով:

«Շատ բան տեղի ունեցավ: Պետք է հեռուստացույցով նայել, ավելի պարզ լինելու համար: Դրական զգացողություններով եմ հեռանում: Խաղում էինք «Ռեալի» նման թիմի դեմ եւ 10 հոգով (խմբ. Սերժի Ռոբերտոն հեռացվել էր Մարսելոյի նկատմամբ կոպիտ խախտման համար): Կարող էինք նաեւ հաղթել: Ինչ վերաբերում է մրցավարին, չգիտեմ՝ ում է ավելի շատ վնասել, կամ ում է ավելի շատ օգնել: Մրցավարությունը բարդ է, պետք է փորձենք մեզ նրա տեղը դնել: Ես այստեղ եմ որպես «Բարսայի» մարզիչ եւ ամեն ինչ տեսնում եմ այնպես, ինչպես օգուտ է իմ թիմին: Ի՞նչ պետք է ասեմ»,- ասել է նա:

36-րդ տուրում կայացած «Բարսա»-«Ռեալ» Սուպերկլասիկոն մրցաշարային առումով ոչինչ չորոշեց: Կատալոնցիները դեռ «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ ապահովել էին 2017-18 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը: Այս պահին նրանք առաջինն են 87 միավորով: «Արքայական» ակումբը 72 միավորով 3-րդն է: 2-րդ տեղում «Ատլետիկոն» է, որն ունի 75 միավոր: Լա լիգայի ավարտին մնացել է 2 տուր:

Տպել
2634 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե