Փաշինյանի ծրագիրը հավանության չարժանանալու դեպքում՝ սպասվում է վարչապետի նոր ընտրություն

Մայիսի 8-ին, վարչապետի ընտրությունից հետո, 15-օրյա ժամկետում ձեւավորվելու է նոր կառավարությունը, որի կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:

Սահմանադրության 151 հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Այս պարագայում գործում է Սահմանադրության 92-րդ հոդվածը, որի համաձայն՝ անցկացվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ Ազգային ժողովի լուծարվելուց ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

Եթե Փաշինյանն ընտրվի վարչապետ եւ կարողանա խորհրդարանական մեծամասնության հետ համաձայնության գալ, որ նրա ներկայացրած ծրագիրը չընդունվի, որպեսզի սահմանված կարգով անցկացվեն խորհրդարանական ընտրությունները, ապա ծրագիրը չընդունվելու դեպքում Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարում են: Սա էլ ենթադրում է, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը եւ կայուն մեծամասնության ձեւավորումը պետք է վարչապետի եւս մեկ ընտրություն անցկացնել, որի ձախողման դեպքում նոր միայն տեղի կունենա ԱԺ արտահերթ ընտրություն:

«Եթե վաղը վարչապետ է ընտրվում եւ նա սահմանված կարգով ծրագիր է ներկայացնում ու այն չի հաստատվում, ապա վարչապետն այդ պահին հրաժարական է տալիս: Այդ պահից սկսած 7 օրվա ընթացքում խմբակցություններն առաջադրում են իրենց թեկնածուներին՝ նոր ընտրության համար»,- ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ բոլոր այլընտրանքներն ավարտված են՝ իրավիճակի ելքը Փաշինյանի տարբերակով խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելն է:

Բոլոր հնարավոր այլընտրանքները սպառված են, ըստ իս, քաղաքական առումով։ Ի դեպ, կառավարության ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում, որովհետև մինչև էդ պետք է կառավարություն ձևավորվի, եթե անգամ այդ տարբերակով գնան և անհասկանալի պատճառով, ասենք, մերժեն ծրագիրը, նորից նույնը սկսելու է՝ նորից վարչապետի ընտրության պրոցեսն է տեղի ունենալու, եթե վարչապետ չի առաջադրվում, նորից լուծարվում է։ Սահմանադրությունը շատ հստակ տվել է լուծումները։ Բայց եթե էս նույն պրոցեսը մենք նորից սկսենք, ի՞նչ է փոխելու քաղաքական առումով և ո՞րն է դրա նպատակը։ Ես այդպիսի հեռանկար քաղաքական առումով չեմ տեսնում։ Շատ հստակ է, որ կա ժողովրդի պահանջ, և սա պետք է օր առաջ գիտակցեն բոլոր քաղաքական ուժերը՝ անկախ նրանից, թե այդ պահանջն ով է ձևավորել, ինչպես է ձևավորել։ Կա ժողովրդի պահանջ, և այդ պահանջը պետք է իրացվի։ Հակառակ պարագայում ժողովուրդը ոչ մի այլ լուծում չի ընդունելու»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Ռուստամյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունների համար ինքնանպատակ ժամկետներ նշելը ճիշտ չէ, որովհետև առնվազն մի քանի հարցեր անհրաժեշտաբար պետք է կատարվեն, որպեսզի այդ ընտրությունները բոլորի համար լինեն ընդունելի, և արդյունքներն, ինչպես նախորդ ընտրություններին են եղել հաճախ, կասկածի տակ չդրվեն։

«Նախևառաջ պետք է Ընտրական օրենսգիրքը փոխվի, որը նույնպես ենթադրում է պրոցես՝ աշխատանք, սարքավորումները պետք է դրվեն, որոնք կբացառեն կրկնակի քվեարկություններն ամբողջ Հայաստանի տարածքով մեկ, սա նույնպես ենթադրում է աշխատանք։ Կարծում եմ, որ առաջին քայլերից մեկը պետք է նաև լինի այն, որ վարչապետի լիազորությունները պետք է պակասեցվեն, օրինակ՝ նախարարություն դառնան Ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, որովհետև շատ ճիշտ հարցադրում էր այն, որ այս խորհրդարանական համակարգի տրամաբանությունից բխում էր, որ վերահսկողությունը պետք է լիարժեք լինի նաև այդ մարմինների նկատմամբ, բայց իրենք, չունենալով ուղղակի ներկայություն կառավարության մեջ, ուղղակի հարցադրումներից կարող էին խուսափել և գտնվել անուղղակի հսկողության տակ։ Էս խնդիրները պետք է լուծվեն, այսինքն՝ հետագա ապակենտրոնացում իրականացվի: Մեխանիզմներ ունենանք, որ կանխվեն ընտրակաշառքի դեպքերը, և նաև հավասար հնարավորություն ստեղծվի քաղաքական բոլոր ուժերի համար, որ իրենք կարողանան մասնակցել ընտրություններին»,- ասաց նա։

ՀՀԿ-ից խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով մեր այն հարցին, որ, եթե Փաշինյանի ծրագիրը չարժանանա ԱԺ-ի մեծամասնության հավանությանը եւ նրա լիազորությունները դադարեցվեն, հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն այս ընթացքում վարչապետի իր թեկնածուին առաջադրի, պատասխանեց. «Այն քաղաքական հայտարարությունները, որոնք արվում են իրենց կողմից, դրանից զատ ՀՀԿ-ում այլ հարցերի շուրջ որեւէ քննարկում տեղի չի ունեցել»:

ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանը եւս կարծում է, որ ՀՀԿ-ն նման ռիսկային քայլի չի գնա եւ Փաշինյանի ծրագիրը տապալելուց հետո նոր վարչապետի թեկնածու չի առաջադրի: Մարուքյանն ընդգծում է, որ ՀՀԿ-ն իր բոլոր ռեսուրսները սպառել է եւ եթե թեկնածու ունենար, ապա այս շրջանում կառաջադրեր:

Նիկոլ Փաշինյանի ծրագրերի համաձայն՝ առաջին քայլը իշխանության խաղաղ հանձնումն է ժողովրդին՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմից, ապա՝ ժամանակավոր կառավարության ձեւավորում եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Չի բացառվում, որ Փաշինյանն այնպիսի ծրագիր ներկայացնի խորհրդարանին, որը հավանության չարժանանա կամ քաղաքական մեծամասնության հետ պայմանավորվածություն ձեռք բերի՝ այն հավանության չարժանացնելու մասին, եւ ԱԺ-ն լուծարվի օրենքի ուժով:

Տպել
6710 դիտում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան