Եթե Նիկոլը կիթառ կարող է նվագել, կմտածենք համերգի մասին. Սերժ Թանկյան

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստանում է: Նրա ինքնաթիռը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց մոտ 1 ժամ առաջ: Նրան օդանավակայանում դիմավորելու էր եկել ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս հրավերով էլ նրա հետ Թանկյանին դիմավորելու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հավաքվել էին օդանավակայանի շրջակայքում: Փաշինյանն ու Թանկյանը պետք է «Զվարթնոցից» գնային Հանրապետության հրապարակ: Մինչեւ այդ նրանք պատասխանեցին լրագրողների հարցերին: Նախ, լրագրողների հարցերին պատասխանեց Սերժ Թանկյանը:

-Համերգ նախատեսված չէ՞:

-Դժբախտաբար, ո՛չ: Չգիտեմ՝ համերգի վերաբերյալ բամբասանքը որտեղից է եկել, բայց...

-Անգամ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա՞, նշելու առիթ չկա՞:

-Եթե կարող է կիթառ նվագել, այն ժամանակ կմտածենք (կատակում է):

-Ինչո՞ւ ժողովուրդը ոտքի ելավ: Անընդհատ խոսվում էր հուսահատության մասին, եւ հանկարծ այդպիսի ալիք: Ի՞նչ կատարվեց:

-Քանի որ ժամանակը եկել էր: Երբ ժամանակը գալիս է, ժողովուրդը ոտքի է կանգնում, ոչ մի բան չի կարող կասեցնել:

-Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք, երբ հետեւում էիք իրադարձություններին:

-Չէինք քնում, 2 շաբաթ է՝ չենք քնել, բոլոր սփյուռքահայերը, հավատացեք, որ հոգով-սրտով ամեն մարդ ձեզ հետ էր:

-Ձեզ եղե՞լ են կոչեր՝ հեռու մնալ, չգալ Հայաստան:

-Ո՛չ, երբեք:

-Լա՞վ եք զգում, հաղթահարե՞լ եք վիրուսը, որի մասին ասում էիք:

-Շնորհակալություն: Իր նման հազում եմ (խմբ. ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանին), մի՛ արա (խմբ. դիմում է Փաշինյանին): Օդանավում ճնշում կար ձայնիս վրա, մի քիչ հիվանդ եմ, բայց այստեղ ենք ու թթի օղիով կվերջացնենք:

-Սպասելի՞ էր շարժման հաղթանակը:

-Այո՛: Երազանք էր, որ իրականացավ ձեզ հետ, եւ շատ ուրախ եմ ձեզ հետ լինելու համար:

-Նիկոլ Փաշինյանը հուսադրո՞ղ թեկնածու է:

-Շատ մեծ հույսեր ունենք Նիկոլի հետ: Ժողովրդի թեկնածու է: Միշտ աչքներս Նիկոլի վրա պետք է պահենք, որ վստահ լինենք, որ չի հուսահատեցնի: Նա արդեն ժողովրդից է ծնված, նրա ակտիվիզմը, պայքարելու սերը:

-Ինչպե՞ս կնկարագրեք իրավիճակը Հայաստանում:

-Ես հիասքանչ տրամադրություն ունեմ, ոգեւորված եմ, շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ: Շատ երջանիկ եմ, որ ձեզ հետ եմ: Շատ էի ցանկանում գալ, վերջապես ինձ բավականաչափ լավ էի զգում, որ կարողանայի գալ: Շատ ոգեւորված եմ, որ այստեղ եմ ու կարող եմ կիսել սա աշխրահի հետ:

-Ի՞նչ ասացիք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջին պահին, երբ իջաք:

-Համբուրեցի (ծիծաղում է):

Տպել
3573 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին