ՀՊՏՀ-ում վերանայեցին մարտական հերթապահություն իրականցրած զինծառայողների զեղչի հարցը

Մայիսի 7-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) հայտարարություն է տարածել, ըստ որի՝ այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ռեկտորատի որոշմամբ, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած 50-76.9 միջին որակական գնահատական (ՄՈԳ) ունեցող ուսանողներին եւս տրամադրվել է 30 տոկոս ուսման վարձի զեղչ՝ եկամտային հարկի պահումով:

ՀՊՏՀ-ի մարտական հերթապահություն իրականացրած, ուսանողները, որոնք ապահովել էին 50-ից բարձր շեմը, եւ նրանց զեղչ չէր տրվել, մեզ հետ զրույցում նշեցին, որ եկամտային հարկի պահումով զեղչի չափը կազմում է 23 տոկոս:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի շարք ուսանողներ, որոնք ապրիլյան պատերազմի շրջանում մարտական հերթապահություն են իրականացրել, մեզ հետ զրույցում հայտնել էին, որ ապահովել են համապատասխան ՄՈԳ-ը, բայց իրենց զեղչ չի տրվել. նրանց ՄՈԳ-ի շեմը եղել է 50-ից բարձր:

Այս տարեսկզբին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել էր «Դիտակետ» ծրագրի մասնակից զինվորներին եւ հարցուպատասխանի ժամանակ նշել էր, որ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար հատուկ իջեցվել է ՄՈԳ-ի շեմը 20 միավորանոց համակարգում` 10-ի, որն ապահովելու դեպքում զինվորները կկարողանան օգտվել 30 տոկոս զեղչից:

Այսինքն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ պաշտպանության նախարարության միջեւ եղել է համապատասխան պայմանավորվածություն, ինչից հետո համալսարանները ծանուցվել են, որպեսզի մարտական հերթապահություն իրականացրած զինվորների համար ՄՈԳ-ի շեմը իջեցվի մինչեւ 10 միավոր: Ըստ այդմ, ԵՊՀ-ում, օրինակ, ՄՈԳ-ի շեմն իջեցվել է 10 միավոր` նախկին 11-ի փոխարեն: Իսկ Տնտեսագիտական համալսարանում, որտեղ 100 միավորանոց համակարգ է, ՄՈԳ-ի նվազագույն շեմը 75-ից բարձր է: Այնինչ, 20-ի կեսը 10-ն է, ուստի՝ 100-ի համար նախատեսված ՄՈԳ-ը պետք է լիներ 50 եւ բարձր:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 10-ի համարում:

Տպել
1183 դիտում

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է

Տեղացած ձյունը մի շարք ճանապարհներին դժվարություններ է առաջացրել (լուսանկարներ)

Նոյեմբերի 15-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 484 դատապարտյալ

2 խնդիր, ինչի համար Հովհաննես Մարգարյանը չի մասնակցի ընտրություններին