Գարեգին Չուգասզյանը 16 օր է հացադուլի մեջ է. նա առողջական խնդիրներ ունի, հյուծված է

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը 16 օր է անժամկետ հացադուլի մեջ է:

Նրա պաշտպան Տիգրան Եգորյանը բարձրաձայնում է, որ իր պաշտպանյալը խիստ հյուծված է` հացադուլից բացի մեծ, ազդեցություն են ունեցել մինչեւ կալանավորվելը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով ընդհատակում գտնվելու անբարենպաստ պայմանները:

Չուգասզյանը հայտարարած անժամկետ հացադուլը մի քանի պահանջ է հետապնդում. դրանք վերաբերում են, մասնավորապես քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը, համաներում հայտարարելուն, ինչպես նաեւ Չուգասզյանը պահանջում է ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով. «որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների, ինչպես նաեւ նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ»:

Հիշեցնենք, որ Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով եւ նրա նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Այս գործով անցնում են նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը: Ժիրայր Սեֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանն արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել, իսկ Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ գործը միացվել է 2016 թվականի հունիսին ՊՊԾ գունդը գրավելու վերաբերյալ հարուցված քրեական գործին:

Չուգասզյանը ընդհատակում էր գտնվում 2016 թվականից: Նա ընդհատակից դուրս է եկել սույն թվականի ապրիլի 24-ին եւ նույն օրը Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս ճանապարհին ձերբակալվել, ապա կալանավորվել:

Նրա պաշտպան Տիգրան Եգորյանը պատասխանել է սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Եգորյան, Գարեգին Չուգասզյանը մեղադրանքի հետ կապված ի՞նչ դիրքորոշում է հայտնել:

- Ես պետք է հիշեցնեմ, որ այս մեղադրանքը 2015 թվականի ապրիլի 9-ին առաջադրված մեղադրանքն է, որը վերաբերում է «100-ամյակն առանց ռեժիմի» եւ «Ապրիլի 24-ն առանց ռեժիմի» նախաձեռնությունների կապակցությամբ Գարեգին Զուգասզյանին, Գեւորգ Սաֆարյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Ժիրայր Սեֆիլյանին եւ Արամ Հակոբյանին առաջադրված մեղադրանքին: Սա դեռ այդ մեղադրանքն է, որով նախաքննությունը փաստորեն կրիայի քայլով եկել, հասել է այսօրվան: Այս մեղադրանքը բացարձակ դատարկ եւ մտացածին է, մարդիկ մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ: Մեղադրանքի հիմքում դրված էին նրանց կոչերը՝ լայնածավալ քաղաքացիական անհնազանդության ակցիաների ձեռնամուխ լինելու մասին:

- Կալանավորումից հետո նոր քննչական գործողություն ձեր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվե՞լ է:

- Չուգասզյանի կապակցությամբ նրա մասնակցության անհրաժեշտությամբ՝ սկսած նրան եւ մյուսներին 2015 թվականի մայիսի 4-ին կալանքը որպես խափանման միջոց փոփոխելուց ի վեր չի եղել: Նա բոլոր հիմքերն ուներ մոռանալու առհասարակ այս մեղադրանքի մասին: Հիմա էլ չի եղել, որովհետեւ այդ գործով նախաքննությունը, ըստ էության, ավարտվել է, այդ գործով Ժիրայր Սեֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանը դատարանի դատավճռով դատապարտվել են: Թեեւ օրինական ուժի մեջ մտած չի այդ դատավճիռը, բայց ամեն դեպքում, այդ դատավճիռն արդեն առկա է:

-Իսկ ընդհատակից դուրս գալուց հետո՝ հիմա հարցաքննվե՞լ է:

- Ոչ, Գարեգին Չուգասզյանը տեղեկություն չի էլ ունեցել, որ այս գործով իրեն նախաքննության մարմինը որոնում է: Գարեգին Չուգասզյանը ընդամենը 2016 թվականի հուլիսյան դեպքերով պայմանավորված՝ Սասնա ծռերի գործողություններով եւ պայմանավորված նրանով, որ այդ օրերին բազմաթիվ անձինք ասոցացվում էին այդ գործողության հետ, կամ փորձում էին որպես այս գործողության օժանդակող չեզոքացնել, ուստի Գարեգին Չուգասզյանը այդ նկատառումներով, հասկանալով, որ լինելով «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ ամենայն հավանականությամբ ենթարկվելու է քաղաքական հետապնդումների եւ անկախ ամեն ինչից հաստատ այդ հետապնդումները լինելու են շատ խիստ եւ ամենայն հավանականությամբ կալանքի տեսքով, նա փորձել է պաշտպանվել այդ հետապնդումներից: Այնինչ, արդեն լրիվ ծածուկ եւ գաղտնի առնվազն իր համար ոչ հասանելի փաստաթղթային գործողություններով, նախաքննության մարմինը ինչ-որ թղթեր է ստեղծել, որ իբր ծանուցագրեր է ուղարկել Գարեգին Չուգասզյանին եւ դրանից հետո հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ: Այդ ամենի մասին մենք իմացել ենք, երբ Գարեգին Չուգասզյանը ապրիլ ամիսին ձերբակալվել եւ կալանավորվել է:

- Պարոն Եգորյան, ինչպե՞ս է գնահատվում նրա առողջական վիճակը:

- Որեւէ պարագայում չի կարելի ընդհանուր դատողություններով վերաբերվել 16 օր հացադուլի մեջ գտնվող անձի առողջական վիճակին, մի պարզ պատճառով՝ որ Գարեգին Չուգասզյանը ի սկզբանե երբ ձերբակալվել է արդեն իսկ բավական հյուծված եւ վատ առողջական պայմաններում էր: Նրա վրա այս հացադուլի ամեն օրը շատ ավելի ծանր ազդեցություն է գործում, քան այլ իրավիճակում անձանց վրա, հետեւաբար սրա  կապակցությամբ առողջական ռիսկերը շատ ավելի բարձր են, եւ դա պետք է շատ սթափ եւ շատ լուրջ գնահատեն նրա նկատմամբ բժշկական հսկողություն իրականացնողները եւ այն իրավասու մարմիններն ու պաշտոնատար անձինք, ովքեր անմիջականորեն պատասխանատվություն են կրում նրա առողջության եւ կյանքի համար:

- Գարեգին Չուգասզյանը հացադուլավորների համար նախատեսված խցո՞ւմ է գտնվում:

- Արդեն տեղափոխվել է, թեեւ առաջին օրերին ընդհուպ մինչեւ ամսի 29-ը նա չէր տեղափոխվել հացադուլավորների խուց՝ բացարձակ անհասկանալի եւ անհայտ պատճառներով: Միայն մեր բողոքներից հետո նրան տեղափոխեցին խուց, ապահովեցին համապատասխան ջեռուցում, խցում տրամադրեցին համապատասխան անհրաժեշտ պիտույքներ:

- Պարոն Եգորյան, ձեր պաշտպանյալի տեսակցությունների վրա արգելք դրվա՞ծ է:

- Այո, սահմանափակված են նաեւ նրա տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների իրավունքը, այդ թվում՝ նաեւ ընտանիքի անդամների հետ այդ կապակցությամբ եւս համապատասխան բողոքարկման գործընթաց նախաձեռնել ենք:

- Գարեգին Չուգասզյանին կալանավորելու դեմ բողոք ներկայացվե՞լ է:

- Այո իհարկե, առաջիկայում ակնկալում ենք, որ Վերաքննիչ դատարանը քննության օր կնշանակի:

Տպել
2863 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր