Մաղթում եմ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն Փաշինյան, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Հուսով եմ, որ Ձեր կողմից ձեւավորված կառավարությունը կշարունակի անել հնարավորը հայոց անկախ պետականության զորացման, ժողովրդի պաշտպանունակության ամրապնդման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի նպաստ մեր հայրենիքի եւ հայ ժողովրդի»։

Տպել
1148 դիտում

Ռաֆիկ Գրիգորյանի համար անականկա՞լ է եղել ՀՀԿ-ի ցուցակում իր անունը տեսնելը. մեկնաբանում է նա

Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է ՀՀ-ում գործունեությամբ. հանդիպում նախագահի հետ

Ընտրախախտում է կատարել. ՕԵԿ ավագանու թեկնածուին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը Սիլ Ինշուրանսի հետ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

Արզնիում հայտնաբերել է 63-ամյա տղամարդու դի` որոշ հյուսվածքների բացակայությամբ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

Ֆրանսիայի արտգործնախարարի քաղաքական ապտակը՝ Էրդողանին

Երկրապահը կողմնորոշված ասել է իր խոսքը` Արամ Զավենի Սարգսյան. ԵԿՄ փոխնախագահ

Ինչու է Վահե Էնֆիաջյանը առյուծներով փողկապ կրում. պատգամավորի բացատրությունը

Գյումրու թիվ 18 դպրոցում դասադուլ է, դպրոցը չի ջեռուցվում

Ռոնալդուի հարսանցուն հարսանեկան զգեստներ է փորձում. նրանք ամուսնանում են

Սկանդալային բանավեճ Ազգային ժողովում. թիրախում «գոմիկներն» ու Գարեգին Բ-ն էին

Միջազգային կառույցները մտահոգված են Կարեն Ղազարյանի ճակատագրով. ՀՀ ՄԻՊ-ը

«Լույս» հիմնադրամը վստահեցնում է՝ գործելու է ի նպաստ հայրենիքի. արձագանք մեր հրապարակմանը

Ավետ Բարսեղյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոցում է. ԲԿ-ի տնօրեն

Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել. ամերիկահայ պատմաբան

Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

Եվրահանձնաժողովը 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային

Գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձեւավորվել

Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո