Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ՝ ժողովրդի ցանկությունը իրականություն դարձավ, դեմ էր ՀՀԿ-ն

Լուսանկարը՝ համաժողովրդական շարժման օրերից, Ֆրանսիայի հրապարակ

Համաժողովրդական շարժման առաջնորդ, արդեն նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը 59 կողմ եւ 42 դեմ քվեներով մայիսի 8-ին ընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Ազգային ժողովի հատուկ նիստում, որը գումարվել էր ՀՀ 16-րդ վարչապետ ընտրելու համար, գրանցվել էր 101 պատգամավոր: Նրա օգտին քվերակեցին ԵԼՔ-ի, ՀՅԴ-ի եւ Ծառուկյան խմբակցությունների բոլոր ներկա պատգամավորները, իսկ ՀՀԿ-ից կողմ էր միայն 13-ը:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածուի կարգավիճակում արձանագրեց այն առաջնահերթությունները, որոնցով պետք է զբաղվել անհապաղ: Նա կարեւորեց տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները: Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքն է լինելու Հայաստանի եւ հայ ժողովրդի հավաքական շահը: Հայաստանը կշարունակի մնալ ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ, սակայն պետք է անդամակցությունն առավել արդյունավետ դարձնել: Նա կարեւորեց նաեւ համագործակցությունը ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ:

Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Լենա Նազարյանը.

«Այս ժողովրդական հեղափոխությունը, ի գիտություն ՀՀ ներկա եւ ապագա իշխանությունների, հայտարարում է, որ երբ կառավարությունը ոտնահարում է մարդու իրավունքները, ստացվում է այնպես, որ դիմադրության իրավունքը սկսում է գերակայել բոլոր իրավունքների հանդեպ: Քաղաքացիները ոչ միայն կարող են, այլեւ պարտավոր են չհնազանդվել ու չհանդուրժել իրենց իրավունքների խախտումները»,- ասաց նա:

ԱԺ-ում տարօրինակ էր մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի պահվածքը: Նախ, հարց ու պատասխանի ժամանակ ՀՀԿ-ից ոչ ոք չհերթագրվեց՝ Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար: Հիշեցնենք, մայիսի 1-ին տեղի ունեցած վարչապետի ընտրության ժամանակ, երբ ՀՀ վարչապետի միակ թեկնածուն կրկին Նիկոլ Փաշինյանն էր, ՀՀԿ-ականները շատ ակտիվ էին: Երեկ միայն խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ հայտարեց, որ ՀՀԿ-ից կլինեն կողմ քվեարկողներ, բայց դա չի նշանակում, որ նրանք կուսակցությունից առանձնացվում են:

«Մեր դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չկա, եւ այն, ինչ ես ասել եմ նախորդ մեր հանդիպման ժամանակ, այն, ինչ ասել եմ ճեպազրույցների ժամանակ մեր խմբակցության դիրքորոշման մասին՝ նույնն է: Ցանկանում եմ շնորհավորել Շուշիի ազատագրման եւ Երկրապահ կամավորականի օրվա կապակցությամբ, մեր հաղթանակները դեռ պետք է շարունակվեն: Ապրիլի 30-ին, այնուհետեւ մայիսի 1-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ խմբակցության պատգամավորներն ուղղում էին հարցեր՝ բազմաոլորտ, բազմաշերտ ու բազմաբովանդակ: Այդ հարցերը տրվում էին հետեւյալ պատճառով` մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման ու ապագայի համար: Մեզ մտահոգում է մեր երկրի արտաքին վեկտորի, տնտեսական զարգացան հարցը, մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ, թե արդյո՞ք վարչապետի թեկնածուն կարող է իր վրա վերցնել այդ բեռը, թե՞ մեր ժողովուրդը մոտ ապագայում ապրելու է իսկական քաոսի մեջ: Ասեմ, որ այդ մտավախությունները չվերացան, Աստված տա՝ սխալվենք»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: 

Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը կօժանդակի վարչապետի ընտրության հարցում:

«Մենք հավատարիմ ենք մեր խոսքին, մինչ այդ ուզում եմ մի բան ասել՝ մեզ համար անընդունելի է թշնամանքի մթնոլորտը: Դուք հատել եք անձնականի սահմանը, թույլատրելիի գիծը, եւ դժվար թե քաղաքականությամբ դա կարողանաք մաքրել, բայց հորդորում ենք հանուն մեր երկրի ու ազգի ապագայի փորձել վերացնել համատարած ատելությունը, այն խոչընդոտում է մարդկանց բնականոն գործունեությանը, մեր հետագա աշխատանքներին։ Մի՛ խառնեք այս ամենին դպրոցական երեխաներին, քաղաքականությունը մի՛ տարեք դպրոց:

ՀՀԿ-ն դեմ է, բայց հաշվի առնելով պետական շահը՝ ՀՀԿ-ից 10+1 անձ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, որպեսզի նա ընտրվի վարչապետ։ Այդ տասը անձինք եւս կիսում են ՀՀԿ-ի «դեմ» դիրքորոշումը, բայց խնդրել ենք նրանց կողմ քվեարկել, որ ընտրությունը կայանա: Խնդրում ենք նրանց չդիտարկել ձերը։

Ակնկալում ենք նաեւ, որ որպես վարչապետ խորհրդարանին կներկայացնեք կառավարության տրամաբանական ծրագիր, որպեսզի ՀՀԿ-ն կողմնորոշվի՝ Ձեր ծրագիրն իրատեսակա՞ն է, արժանի՞ է ՀՀԿ-ի կողմ ձայներին, թե ոչ»,-ասաց Բաղդասարյանը:

Արդյունքում Նիկոլ Փաշինյանի օգտին քվերակեցին 13 ՀՀԿ-ականներ: Հանրապետականի պատգամավորներն այնքան էին նեղսրտած, որ րոպե ավել չէին ցանկանում մնալ լիագումար նիստերի դահլիճում եւ վայելել ժողովրդի հաղթանակը: Քվեարկությունից անմիջապես հետո նրանք հեռացան, անգամ չցանկացան առերեսվել նորընտիր վարչապետի հետ:

Երեկ ամբողջ հանրապետությունը ցնծության մեջ տոնում էր վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածուի ընտրությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում խորհրդարանին ներկայացնելու է կառավարության նոր ծրագիրը, որից հետո սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ միայն այս ընտրությունների թափանցիկ ու արդար արդյունքներն ունենալուց հետո կարող ենք արձանագրել, որ երկրում վերջնական հեղափոխություն է ունեցել:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 9-ի համարում:

Տպել
3145 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը