Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին (լուսանկարներ)

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին իր առաջին աշխատանքային այցն է կատարել Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին: 
Այնուհետև երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին՝ հարգելով նրանց հիշատակը:
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը ներկա են գտնվել նաև Շուշիում հայկական դրամի թանգարանի բացմանը, որին տեխնիկական և մասնագիտական աջակցություն է ցուցաբերել ՀՀ կենտրոնական բանկը: Նրանք շրջայց են կատարել թանգարանում և ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Թանգարանում ցուցադրում են հին հայկական՝ Ծոփքի հայոց թագավորության, Տիգրան Մեծի, Արտավազդ 2-րդի, Արտաշես 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրությա և ԽՍՀՄ ժամանակաշրջանների մետաղադրամներն ու թղթադրամները, Հայաստանի Հանարապետության բոլոր թողարկումները: Թանգարանում առանձնահատուկ տեղ է հատկացված Ացախին նվիրված ցուցադրությանը, որում ներկայացված են Տիգրանակերտ քաղաքից հայտնաբերված մետաղադրամներ, Շուշիում 29-րդ դարում գործած դրամահատարանում հատված արծաթե մետաղադրամներ, ԱՀ ժամանակակից հուշանվերային թղթադրամներ ու մետաղադրամներ, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի կողմից տարբեր տարիներին թողարկված՝ Արցախին նվիրված հուշադրամներ: 
 

Տպել
2823 դիտում

Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշային միավորների համար

«Յանդեքս տաքսին» լրտեսությո՞ւն է իրականացնում. Լիտվայում մտահոգված են

Լիխտենշտեյնի հետ ոչ ոքիից հետո Գյուլբուդաղյանցի ասուլիսին 1 լրագրող է եղել

Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը

Երբ Հայաստանից մեկնեցի, այն շատ մռայլ էր, հիմա ինքնաբավ երկիր է. Ռուսական թատրոնի գեղղեկավարն աշխատանքի է անցել

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցով Կենտրոնական զինվորական հոսպիտալում են եղել

Ադրբեջանում պայթյուն է որոտացել շենքերից մեկում, փլատակների տակ մարդիկ են մնացել (լուսանկարներ)

Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԽ համաժողովին

Վրաերթ Գյումրիում. կա տուժած

Ցավում ենք, որ պարոն Իոաննիսյանը ներկայացնում է սուբյեկտիվ դատողություններ․ նախարարության արձագանքը

Ուկրաինայի Սումի քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

«Թուրքական հոսք» գազամուղով ռուսական գազը կհասնի նաև Եվրոպա, Պուտինը Թուրքիայում է

Լարսի ճանապարհն ամբողջությամբ բաց է. ծանրաքարշ բեռնատարները հատում են սահմանը

Վալերի Օսիպյանը ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին (լուսանկարներ)

Թուրքիայում կաղամբով բեռնված մեքենայում ապօրինի ներգաղթյայլների խումբ է բացահայտվել

Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա. քաղաքագետ Ստեփան Դանիելյան

ՀՀ ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ. դուրս է մնում Ազգերի լիգայից

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է, սպասում են հաստատմանը

ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից

Տորոնտոյի հայկական եկեղեցին կարող է օտարվել, շինությունը վտանգի տակ է. դրամահավաք է մեկնարկել