Արցախի անունից կարող է խոսել միայն Արցախի նախագահը, ես կխոսեմ ՀՀ-ի անունից․ Ն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսը տվեց Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Լրագրողների հետ ունեցած հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Փաշինյան, Ձեր ընտրության ժամանակ ՀՀԿ-ականները բարձրաձայնում էին երկրի արտաքին անվտանգության մասին: Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում նրանից նման մտահոգություններ ստացա՞ք, թե՞ ոչ:

- Մենք այսօր համոզվեցինք, որ ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության անվտանգության վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն: Այդ խնդիրները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք հանդիպում ենք ունեցել պաշտպանության բանակի եւ բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ես լսել եմ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի զեկույցները եւ ստացել եմ անհրաժեշտ տեղեկություններ: Մենք պայմանավորվել ենք, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ: Այսօրվա քննարկումներում մենք արձանագրեցինք, որ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունները կլինեն արդյունավետ:

- Դուք Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում ասացիք, որ ամեն ջանք գործադրելու եք, որպեսզի հիմնախնդիրը վերադարձնեք բանակցային սեղանի շուրջ եւ ասացիք, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում բացառում եք ուժի կիրառումը: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեք, որ հիմնախնդիրը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, իսկ ուժի կիրառման մասով՝ կարծում եք, որ Ադրբեջանն այն հակառակո՞րդն է, որը պատրաստ է հարցը կարգավորել միայն բանակցությունների միջոցով:

- Մենք ուզու՞մ ենք լուծել հարցը, թե՞ չենք ուզում լուծել: Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ուզում է լուծել Արցախի հարցը, ուրեմն անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այդ հարցը չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցը սեղանի շուրջ չէ: Սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է: Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետության նախագահը: ՀՀ-ն նույնպես հակամարտության կողմ է եւ լիարժեք կխոսի իր անունից:

Ինչ վերաբերվում է խաղաղ հանգուցալուծմանը, ապա հայկական կողմը միշտ էլ խաղաղ հանգուցալուծման կողմնակից է եղել, եւ փաստն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն, ինչը բացառում է խնդրի կարգավորումը: Չի կարող լինել կարգավորում, երբ կողմերից մեկը հայտարարում է մյուսին ոչնչացնելու մասին: Այս պայմաններում մեզ մնում է ավելի ուժեղացնել ՀՀ-ի եւ ԱՀ-ի անվտանգության մակարդակը եւ երկրորդ՝ միջազգային հանրությանը կոչ անել, որ նա Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը եւ միջազգային հանրությունը պետք է արձանագրեն, որ Հայաստանը եւ Արցախը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ չեն ընկրկի:

- ԱԺ-ում Ձեր ելույթի ընթացքում ասացիք, որ պետք է կոտրել կարծրատիպերը՝ արցախյան խնդրի մասով: Սա ասելով ի՞նչ նկատի ունեք:

- Քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն եւ բարձրաձայնում է Երեւանը եւ մյուս քաղաքները նվաճելու մասին, փոխզիջումների մասին խոսակցությունը պարզապես անիմաստ է: Փոխզիջում կարող է լինել այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից հստակ ստանանք ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերվում է կարծրատիպերին, ապա նկատի ունեմ բանակցային ֆորմատի շուրջ ձեւավորված կարծրատիպը եւ նկատի ունենք, որ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչը չի խանգարում, որ լրջագույն ջանքեր գործադրվեն Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է, որովհետեւ Արցախի խնդիրը ծագել է այն բանի հետեւանքով, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂՀ-ի հայ բնակչության նվազագույն իրավունքներն, այլեւ ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի ու անվտանգության իրավունքին:

- Բանակցային գործընթացներում հնարավո՞ր են վերանայումներ սկզբունքների հետ կապված՝ խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է:

- Բանակցային ֆորմատի մասով ես իմ դիրքորոշումներն ասացի: Ըստ էության, ՀՀ-ն եւ Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել այդ հենքի վրա, բայց ինչպես ես ԱԺ-ում հայտարարել եմ՝ չպետք է առաջնորդվենք կարծրատիպերով եւ հասկանանք, որ նպատակը ոչ թե բանակցությունն է, այլ նպատակը խնդրի լուծումն է:

- Արցախի հետ եվրոպական տարբեր կազմակերպություններ են համագործակցում: Դուք փորձելու՞ եք Ձեր կառավարման շրջանում նպաստել այդ համագործակցությանը:

- Ես շատ կարեւոր եմ համարում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, որոնք զբաղվում են մարդու իրավունքների զարգացմամբ ու աջակցությամբ: Նրանք պետք է սկսեն համագործակցել Արցախի քաղհասարակության հետ, որովհետեւ առանց այդ երկխոսության հնարավոր չէ հասկանալ Ղարաբաղի խնդրի էությունը:

- Արցախի միջազգային ճանաչման քայլերի մասին կխոսե՞ք, ի՞նչ պետք է անել այդ ուղղությամբ:

- Դրա համար լավագույն միջոցներից մեկը Արցախի խնդրի էության ներկայացումն է միջազգային հանրությանը: Լրագրողը ինձ հարց է տալիս եւ ասում է՝ այս տարածքի համար կա հակամարտություն: Մենք, երկար բանակցային տարիների ընթացքում, ինչ-որ մի տեղ համարել ենք, որ միջազգային հանրությանը շատ պարզ է, թե ինչ խնդիր է Արցախի խնդիրը, բայց կարեւոր չենք համարել խնդրի էության ներկայացումը: Շատ կարեւոր է, որ մենք նոր ջանքեր գործադրենք՝ խնդրի էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը անմարդկային վայրագություններով աչքի ընկան: Սա ընդամենը մի ժամանակահատվածում արտահայտված դրսեւորումներ չեն: Այդ վայրագությունների մեջ արտահայտվում է Արցախի խնդրի էությունը:

- Ինչպե՞ս եք պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունները, քանի որ Թուրքիան մշտապես մասնակցություն է ունեցել Արցախյան հիմնախնդրի բանակցություններին:

- ՀՀ-ն պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների: Գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, որոնք անտրամաբանական են: Մենք շարունակում ենք մնալ այն դիրքորոշմանը, որ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատենք՝ միաժամանակ հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին:

- Ազգային համաձայնության կառավարությունը որքանո՞վ է իրատեսական եւ ուժային ու արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասով ունե՞նք արդեն կայացրած որոշումներ:

- Ես ասել եմ համաձայնության կառավարություն: Սա ավելի ճիշտ ձեւակերպում է, քան ազգային համաձայնության կառավարություն: ԱԺ ուժերի հետ կսկսենք քննարկումներ, որի արդյունքում կձեւավորվի կառավարություն: Ես ուզում եմ շեշտել հետեւյալը՝ ՔՊ կուսակցությունը ունի կառավարության իր տարբերակը, բայց քանի որ ձեւակերպել ենք այլ խնդիր, քան՝ իշխանությունը վերցնելը, այդ իսկ պատճառով կսկսենք քննարկումներ խորհրդարանական ուժերի հետ եւ կձեւավորենք կառավարություն: Ինչ վերաբերվում է ուժային կառույցներին, ես դիտարկում եմ մի քանի տարբերակ եւ առաջիկա օրերին այն հայտնի կդառնա:

- Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է եւ անհապաղ պետք է ազատ արձակվի: Նա խոսել է նաեւ Դավիթ Տոնոյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի պաշտոնների նշանակման մասին: Նման հայտարարությունները անձնական կարծիքնե՞ր են, թե՞ թիմային դիրքորոշում:

- Ես քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարություն արել եմ եւ ասել եմ, որ պետք է բոլոր քայլերը ձեռնարկենք, որպեսզի քաղբանտարկյալները ազատ արձակվեն: Ուզում եմ ընդգծել, որ այդ հարցերը պետք է լուծվեն օրենքով նախատեսված շրջանակներում: Ինչ վերաբերվում է կադրային նշանակումներին, ապա կլինեն քննարկումներ եւ կկայացվեն որոշումներ:

- Երեկ հայտարարեցիք, որ մենաշնորհի վերացման հետ կապված քայլեր եք ձեռնարկել: Առաջիկայում այս մասով ի՞նչ աշխատանք եք կատարելու:

- Ես հանդիպել եմ ՊԵԿ նախագահին եւ շատ հստակ հանձնարարական եմ տվել, որ ՀՀ որեւէ ապրանքի ներկրման խոչընդոտը պետք է բացառվի: Ապրանքների մաքսազերծումը նախկինի համեմատ պետք է կատարվի եռակի անգամ արագ: Վաղը պատրաստվում եմ ստուգել այս հանձնարարականի իրագործումը եւ հույս ունեմ, որ այն պատշաճ ձեւով իրականացված կլինի:

- ՀՀԿ պատգամավորներից կողմ քվեարկեցին այն անձինք, ովքեր առնչվում են բիզնեսի հետ: Արդյո՞ք այդ քվեարկությունը Ձեզ կկաշկանդի հետագայում ավելի ազատ գործելու, քանի որ Դուք ասել եք, որ բիզնեսը պետք է կապ չունենա կառավարության հետ:

- Պետք է արձանագրել, որ դե ֆակտո ինձ վարչապետ ընտրել է ՀՀ քաղաքացին եւ սա է իրողությունը: ԱԺ-ում տեղի ունեցած որեւէ իրադարձություն չի կարող ինձ կաշկանդել:

- Սահմանադրական փոփոխություններով նախատեսված չէր առաջին փոխվարչապետի պորտֆելը, սակայն, երբ ՀՀԿ-ում խաղի կանոններ փոխվեցին, Կարեն Կարապետյանին հաճոյանալու համար ստեղծվեց այդ պորտֆելը: Հնարավո՞ր է, որ այն առաջիկայում հանվի կառավարման համակարգից:

- Կարեւորում ենք պետական համակարգի բարեփոխումներն այնպես, որ լինեն հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմներ: Հայաստանում հաստատված է սուպերվարչապետական համակարգ եւ մեր կառավարությունը միջոցներ կձեռնարկի, որպեսզի բալանսավորում տեղի ունենա՝ նախագահի, կառավարության եւ ԱԺ-ի միջեւ:

- Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել է այն առանձնատնից, որը նրան կառավարությունը տվել է, սակայն կառավարությունը որեւէ գործնական քայլ չի կատարել այն օրինականացնելու համար: Կառավարության առաջիկա նիստում Դուք քայլեր կձեռնարկե՞ք:

- Մեր կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի դիմումը՝ առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ եւ դրանից հետո, նրան որպես պաշտոնաթող նախագահի, օրենքով սահմանված հնարավորությունները կտրվեն:

- Բոլոր ղեկավարներն իրենց առաջին պաշտոնական այցերը սկսում են գերտերություններից: Ինչո՞ւ Դուք Ձեր առաջին պաշտոնական այցը կատարեցիք Արցախ:

- Իսկ ինչո՞ւ է Ձեզ թվում, որ Արցախը գերտերություն չէ:

Տպել
14428 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում