ԱՄՆ-ում հայերը բոյկոտել են Ձախ Հարութին (տեսանյութ)

ԱՄՆ-ում՝ Գլենդելում, երգիչ Ձախ Հարութը չի կարողացել շարունակել ելույթը: Ինստագրամում us_armenians էջն այդ մասին տեսանյութ է հրապարակել: Դրանում երեւում է, որ մի շարք ներկաներ բոյկոտում են նրան, ոմանք մեջքով են կանգնած երգչին: Ձախ Հարութը ստիպված հեռանում է բեմից (տեսանյութը այստեղ):

Ինստագրամում տեսանյութի մեկնաբանություններից տպավորություն է առաջանում, որ մարդիկ դժգոհ են ԱՄՆ-ում #ԻմՔայլ շարժմանն աջակցող ցույցերի նկատմամբ երգչի դիրքորոշման համար: Ըստ օգտատերերի՝ նա ժողովրդի կողքին չի կանգել:

«Հարո՛ւթ ջան, դու պետք է աջակցեիր քո ժողովրդին, որը քեզ այդքան սիրում է: Սխալ ընտրություն էր»,- գրել է մի օգտատեր:

Կան նաեւ երգչին աջակցողները: Նրանք նշում են, որ նրա նման մարդու հետ չի կարելի այդպես վարվել:

«Շատ սխալ վարվեցին: Իմ կարծիքով՝ չպետք է քաղաքականությունը խառնել արվեստի հետ: Ամոթ էր ուղղակի: Հարութին չպետք է սենց վերաբերվեին»,- գրել է մեկ այլ օգտատեր:

ԱՄՆ-ում #ԻմՔայլը շարժման ընթացքում նույնպես ցույցեր էին ընթանում: Դրանց մասնակցել են այնտեղ ապրող հայ հայտնիներ:

Տպել
12080 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին