ՀՀԿ-ն ի վիճակի է վիժեցնել նոր կառավարության բոլոր նախաձեռնությունները. Լեւոն Տեր-Պետրոսյան

Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից՝ «Անհրաժեշտ պարզաբանում» վերնագրմամբ հոդված է հրապարակվել ilur.am կայքում.

Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի եւ կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրա: Խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Թեեւ խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ հաճախ ստեղծվում են նախագահական եւ կիսանախագահական հանրապետություններում, որոնք հայտնի են «համակեցություն» (cohabitation) տերմինով:

Դրանք այն դեպքերն են, երբ նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, մինչդեռ խորհրդարանում մեծամասնություն են կազմում մի այլ կուսակցության պատգամավորները: Դա չափազանց դժվարացնում է պետական մեքենայի անխափան գործունեությունը` հաճախ ստեղծելով ճգնաժամային իրավիճակներ: Հանրապետական կուսակցությունն ունենալով խորհրդարանական մեծամասնություն, ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, եւ դատելով վերջին ելույթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրությունը:

Ի՞նչ կարող է դրան հակադրել Փաշինյանի գլխավորած նորընտիր կառավարությունը: Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսեւորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարող է նա, արդյո՞ք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաեւ այսուհետեւ: Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետեւ այդ ռեսուրսն արդեն սպառված է: Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, եւ բոլորովին այլ բան` վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետեւ դա կդիտվի որպես իշխանության մի թեւի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների, եւ թե՛ դրանց արդյունքում ձեւավորված խորհրդարանի օրինակարգությունը:

Հետեւաբար, ինչպես շատերն են գիտակցում, երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, անշուշտ, ընտրական օրենսգրքի արմատական վերափոխումից հետո: Սակայն այս հարցում էլ լուրջ բարդություններ են սպասվում, որովհետեւ ընտրական օրենսգրքի վերափոխումն էլ կրկին կախված է խորհրդարանական մեծամասնության կամքից: Չպետք է անտեսել, որ քաղաքական դիմակայության դրդապատճառից բացի, հանրապետականների մոտ առկա են նաեւ անձնական շահագրգռություններ, քանի որ նրանք համոզված չեն, որ հաջորդ ընտրություններից հետո կարող են հայտնվել խորհրդարանում:

Հուսանք, որ գործող խրթին Սահմանադրության պատճառով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում ստեղծված օրենսդրական խոչընդոտները հաղթահարելու համար քաղաքական ազդեցիկ ուժերը կամք եւ ողջախոհություն կդրսեւորեն բանակցությունների, երկխոսության եւ փոխպայմանավորվածության միջոցով ելք գտնելու մեր պետականությանն սպառնացող այս բարդ իրավիճակից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18901 դիտում

Ռազմավարական գործընկերությունն այս տարվա մեր առաջընթացի միայն առաջին քայլն էր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հենց նա էր վարում Մեղրիի հանձնման բանակցությունները, նա իրականացրեց «գույք՝ պարտքի դիմաց» սխեման». Քլոյան

Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը. Սյունիքի մարզի 5 բնակավայրում գազանջատում է

Որպես անհետ կորած որոնվող 40-ամյա կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում

Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը «քցել է» ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբյան

Միհրան Հակոբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մեկ օրում գրանցվել է 17 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 21-ը՝ վնասվածքներ ստացել

ՊՆ պաշտոնյաների մասնակցությամբ Իրանից բերվել է ապօրինի ծխախոտ, զորամասի բեռնատարով տեղափոխվել. քննության ավարտ

Պայթյուն Արևիկ գյուղում․ կա տուժած

Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրել

ՆԳՆ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածով մի խումբ անձանց են ձերբակալել

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհին գտնվող կամուրջը

«Howo» մակնիշի 15 նոր աղբատարն արդեն աշխատում է Երևանի տարբեր հատվածներում. կեղտաջրերի հոսքը բացառվում է

Ջանքեր՝ համատեղ նախաձեռնությունների իրականացմանը նպաստելու համար. Թորոսյանը հանդիպել է Զազա Լոմինաձեի հետ

Կոտայքի մարզի Նոր Գյուղ բնակավայրը տասնամյակներով մանկապարտեզ չի ունեցել, հիմա այն այս տեսքն ունի. Չախոյան

Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան քաղաքական և իրավական գնահատականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ

Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է

Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան

Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ

Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան

Արդյոք պոլիկլինիկաները պատրա՞ստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ

Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամ Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակիչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր