ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանին շտապ կանչել են Երեւան

10/05/2018 schedule18:45

Շիրակի պետական համալսարանում այսօր կրկին շարունակվել է բողոքի ակցիան: Պահանջը նույնն է՝ ռեկտոր Սահակ Մինասյանը պետք է հրաժարվի զբաղեցրած պաշտոնից:

Աշխատանքից ազատված դասախոս Գագիկ Համբարյանը նշեց, թե նախկինում Սերժ Սարգսյանն էր հովանավորում Սահակ Մինասյանին, հիմա էլ խոսակցություններ կան, որ Մինասյանին հովանավորում է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն էլ նշեց, որ պետք չէ շոշափել Սասուն Միքայելյանի անունը, նա սկզբունքային, ազնիվ ազատամատիկ է եւ չի կարող նման բան լինել:«Սա հակակրթական մարդ է: Ես բացահայտ ասում եմ՝ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը կեղծ լիցենզիաներով բիզնես գործունեություն է ծավալում: Մարդկանց խաբում է, ասում է՝ ես կարող եմ Ձեզ քաղաքագետի, սոցիոլոգի, իրավագետի ծրագիր մատուցել, բայց իրականում խաբում է: Էս մարդը չի հասկանում, թե ինչ բան է բարձրագույն կրթությունը, էս մարդը խոպան է եկել ՇՊՀ, եւ ես հորդորում եմ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին՝ շատ արագ արձագանքել գրադարանի, գնումների մասին օրենքի բոլոր խախտումներին: Ի դեպ, ԿԳՆ ակտում հստակ նշված են կետերը, որոնք խախտվել են Սահակ Մինասյանի կողմից: Սեպտեմբերի 22-ին Սահակ Մինասյանը պատռեց մեր դասաբաշխումը միայն այն բանի համար, որ պատմության ամբիոնի վարիչ պարոն Խորիկյանը 1 դրույք չէր տալիս պարոն Մինասյանի կողմից հովանավորվող Աբրահամյան Վարդիթերին, ով ԿԳ նախկին նախագահ Լեւոն Մկրտչյանի համակուրսեցին է»,- հայտարարեց Գագիկ Համբարյանը: 

Բողոքի այսօրվա ցույցին մասնակցող Երեւանի ավագանու անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն էլ նշեց, թե Սահակ Մինասյանը կարծում է՝ դեռ հանրապետականի ժամանակներն են:«Ինքը դեռ տաք է, չի հասկանում, որ վերջացավ, ինքը պիտի սուս-փուս գրեր, գնար, բայց ընդդիմանում է, ասում է՝ ես չեմ տալու հրաժարականը, մենք էլ ասում ենք՝ կտաս, էն էլ ոնց կտաս, կարո՞ղ է դու Սերժից ուժեղ ես, կարո՞ղ է դու ավելի կարող էիր, ավելի մեծ իշխանություն ունեիր, քան Սերժը: Սերժը ոչ միայն գնաց, այլ նաեւ ասաց՝ Նիկոլ, դու ճիշտ էիր: Հիմա դու, Սահակ Մինասյան, եթե դու նամուս ունեցող գյումրեցի ես, ապա այսօր եւեթ պիտի տաս էդ հրաժարականը»: 

Դրսում բողոքողներին, սակայն համալսարանից արձագանքող չեղավ: Բոլորին տեղյակ պահեցին, որ ռեկտոր Սահակ Մինասյանին առավոտ վաղ հրատապ կանչել են Երեւաան: Անահիտ Բախշյանն էլ հայտարարեց, թե վաղը՝ մայիսի 11-ին, առավոտ շուտ համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հանդես կգա հայտարարությամբ, բայց թե ինչ բովանդակությամբ՝ անհայտ է:

Տպել
12735 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի