Արցախը՝ որպես բանակցող կողմ, պետք է մասնակցի բանակցություններին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում մի քանի կարեւոր հստակեցում կատարեց Արցախի հարցի լուծման եւ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Փաշինյանն, ըստ էության, նոր մոտեցումներ է փորձում ձեւավորել արցախյան հարցի լուծման գործընթացում: Վարչապետը լրագրողների հետ զրույցում առաջ քաշեց մի քանի կարեւոր կետ, որոնք, ըստ նրա՝ անհրաժեշտ են խնդրի լուծման համար:

Նա, նախ եւ առաջ նշեց, որ Արցախի հարցում փոխզիջում կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը պատրաստ լինի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն` փոխզիջումների մասին խոսակցությունը պարզապես անիմաստ է: Փոխզիջում կարող է լինել այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից հստակ ստանանք ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - նշել է Փաշինյանը:

Արցախը՝ որպես բանակցող կողմ, պետք է մասնակցի բանակցություններին:

«Ինչպե՞ս կարող են երկու սուբյեկտներ քննարկել երրորդ սուբյեկտի ճակատագրին վերաբերող հարցն այդ սուբյեկտի բացակայության պայմաններում: Սա պարզ տրամաբանություն է», - ասել է վարչապետը: 

Արցախյան խնդրի էությունը հասկանալու համար անհրաժեշտ է, որպեսզի միջազգային կազմակերպությունները համագործակցեն Արցախի քաղաքացիական հասարակության հետ:

«Նրանք պետք է սկսեն համագործակցել Արցախի քաղհասարակության հետ, որովհետեւ առանց այդ երկխոսության հնարավոր չէ հասկանալ Ղարաբաղի խնդրի էությունը»,- նշել է վարչապետը:

Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է:

«Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է, որովհետեւ Արցախի խնդիրը ծագել է այն բանի արդյունքում, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂՀ-ի հայ բնակչության նվազագույն իրավունքներն, այլեւ ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի ու անվտանգության իրավունքին»,- ասել է Փաշինյանը: 

Վարչապետն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ վերահաստատելով, որ միտված է խորացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ:

«Ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է խորանան եւ զարգանան, այդ թվում՝ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում: Պետք է նաեւ մեծացնել այդ կազմակերպություններում անդամակցության արդյունավետությունը: Ապրանքաշրջանառությունը պետք է հասնի այնպիսի ծավալների, որ դրա արդյունքները զգան տնտեսությունն ու երկրի բնակիչները»,- նշել է Փաշինյանը:

Ըստ էության, վարչապետը նախանշել է Արցախի խնդրի կարգավորման հետագա ընթացքում կատարվելիք քայլերն ու հիմքը, որի վրա բանակցությունների ընթացքում պիտի հիմնվի հայկական կողմը, կամ, եթե ամեն ինչ հաջող ընթանա, կողմերը:

Տպել
5286 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ