Հերթական ոչ ստանդարտ քայլը. խմբագրական

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ամենօրյա ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանին նշանակելու մասին: Սոցիալական ցանցերում սրա շուրջ սուր քննարկումներ սկսվեցին:

«Որոշում եմ կայացրել ոստիկանության պետի պաշտոնում նշանակել ցույցերից ձեզ բոլորիդ հայտնի Վալերի Օսիպյանին: Ինչո՞ւ եմ կայացրել այդպիսի որոշում: Ես մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք՝ ես եւ Օսիպյանը, դուք եւ Օսիպյանը... մենք եւ ոստիկանությունը ֆիզիկապես գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Եւ ես մտածեցի, որ այդ որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա: Եվ պետք է մենք բոլորս այս որոշումից հետո նույն կողմում հայտնվենք: Եւ դա, թերեւս լավ սիմվոլ է, որ մենք այդ «փշալարերի կուլտուրան» Հայաստանի Հանրապետությունից վերացնենք: Ես հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը...»,- ասաց Փաշինյանը:

Ֆեյսբուքյան օգտատերերը բաժանվեցին պայմանական երեք խմբերի: Մի խումբը համարեց, որ եթե նման որոշում կայացրել է Փաշինյանը, ուրեմն դա ճիշտ է: Մյուս խումբը համարեց դա ճիշտ որոշում՝ անկախ նրանից, որ դա Փաշինյանն է կայացրել: Իսկ երրորդ խումբն, ակնհայտ բացասական գնահատեց այդ որոշումը:

Նման արձագանքն ամենեւին էլ անսպասելի չէր: Նախ, չկա որեւէ նշանակում, որը միանշանակ դրական կընկալվեր հանրության կողմից: Յուրաքանչյուրը ունի իր պատկերացումը ՀՀ ոստիկանապետի մասին, եւ այդ մոտեցումները տարբեր են: Բայց ինչո՞վ է առաջնորդվել վարչապետը, հատկապես Օսիպյանին այդ պաշտոնում նշանակելիս:

Փաշինյանի նշած «սիմվոլիկ» նշանակությունը կարեւոր է, բայց սա չէ միակ հիմնավորումը Օսիպյանին ՀՀ ոստիկանապետ նշանակելու համար: Անկասկած, կան նաեւ այլ հիմնավորումներ:

Նախ, գործող օրենսդրությամբ՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնին նշանակվելիք անձի համար գոյություն ունեն որոշակի խիստ սահմանափակումներ: Միայն այն սահմանափակումը, որ ոստիկանապետը պետք է լինի կադրային սպա եւ բավարարի մի քանի պահանջների, արդեն իսկ էականորեն նվազեցնում է այդ պաշտոնում նշանակվելիք հնարավոր թեկնածուների շրջանակը: Այսինքն՝ զուտ օրենսդրական տեսանկյունից ոստիկանապետ չէր կարող նշանակվել շարժման գաղափարները կրող, ամենալավ կրթությունն ու անբասիր կենսագրություն ունեցող որեւէ անձ:

Այստեղ արդեն հարց է առաջանում, թե բա էլ ո՞վ, եթե ոչ Վալերի Օսիպյանը: ՀՀ ոստիկանության վերնախավում այնքան էլ հեշտ չէ գտնել նման թեկնածու: Տարիների ընթացքում մեր բարձրաստիճան ոստիկանները դարձել են տարատեսակ կոռուպցիոն սխեմաների բաղկացուցիչ մաս, ապրում են ցոփ կյանքով, «հարց լուծողներ են» եղել, կցվել են այսուայն օլիգարխի կամ պաշտոնյայի... Այս տեսանկյունից Օսիպյանի կերպարը, կարծես թե, նորմալ է դիտվում: Համենայնդեպս, նրա հետ կապված այս բնույթի սկանդալներ չկան կարծես: Ու բացի այդ, Օսիպյանն իր ծառայության ընթացքում աստիճան առ աստիճան բարձրացել է ծառայողական սանդուղքով, ջանալով ավելի բարձր տեղ գրավել իր որակների շնորհիվ:

Մյուս կողմից, Օսիպյանը խիստ բացասական է ընկալվում ցույցերի մասնակիցներից շատ շատերի մոտ: Նրանցից շատերի նկատմամբ հենց Օսիպյանն է ուժ կիրառել անցած տարիներին տեղի ունեցած ցույցերի ընթացքում: Եվ շատերի բացասական եւ խիստ բացասական վերաբերմունքը այսպիսի նշանակման նկատմամբ ամբողջությամբ հասկանալի է ու տրամաբանված: Հասկանալի է նույնիսկ այն պարագայում, երբ հաշվի ենք առնում, որ ասենք 2010 թվականին Օսիպյանը շատ ավելի բիրտ էր, իսկ հետագայում՝ ավելի զսպված ու հավասարակշիռ:

Իր որոշումը կայացնելիս Փաշինյանը, անշուշտ, հաշվի է առել այս հանգամանքը եւ վտանգը, որ շարժման մասնակիցների որոշակի մասը կարող է հիասթափվել ու վերապահումներով մոտենալ հեղափոխության հետագա ընթացքին:  

Փաստորեն՝ Օսիպյանին ՀՀ ոստիկանության պետ նշանակելիս վարչապետը կշեռքի նժարներին է դրել Օսիպյանի նշանակման դրական եւ բացասական «կողմերը»: Բայց միեւնույնն է՝ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակելը ոչ ստանդարտ մոտեցում է: Սակայն, եթե ուսումնասիրենք ողջ այս շարժման ընթացքը, ապա կհայտնաբերենք, որ ստանդարտ քայլեր գրեթե չկան: Ու արդյունքն էլ ոչ ստանդարտ է՝ նույնիսկ անհավանական:

Պետք չէ մոռանալ, որ նույն Փաշինյանին ապրիլի 22-ին ձերբակալելու եւ անհայտ ուղղությամբ տանելու գործում Օսիպյանը որոշակի մասնակցություն ունեցել է: Բայց այդ հանգամանքը բոլորովին չի խանգարել ու, թերեւս, նույնիսկ դրական է ազդեցություն է թողել  Փաշինյանի՝  նման որոշում կայացնելու վրա: Եթե այս նշանակմանը նայենք ոստիկանության աշխատակիցների տեսանկյունից, շատ հետաքրքիր պատկեր կստանանք: Կստացվի հետեւյալը՝ ոստիկաններին հրամայել են հնարավորինս խոչընդոտել շարժմանը, փշալարերով փակել են, հարյուրավոր ցուցարարների բերման են ենթարկել, տասնյակներին ծեծել են եւ այլն, ու հանկարծ հեղափոխության առաջնորդները իրենց հրամանատարին ներել ու նրան նշանակել են համակարգի ամենաբարձր պաշտոնին: Ոստիկանության անձնակազմի մի զգալի մասը դրանից հետո ակամայից կդառնա շարժման աջակից ու նույնիսկ գաղափարակից:  

Պետք չէ մոռանալ նաեւ մեկ այլ, շատ կարեւոր հանգամանք: Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ոստիկանությունը վեր է ածվելու ՆԳ նախարարության, իսկ նախարարը կլինի քաղաքացիական անձ: Իսկ ոստիկանության պետը ներկայումս ենթարկվում է ուղիղ վարչապետին:

Տպել
5180 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը