Սոչիում Փաշինյանը պետք է Պուտինին ինչ-որ նոր բան առաջարկի, սա հնարավորություն է. Լեպյոխին

Մայիսի 14-ին Սոչիում կայանալու է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը, որին մասնակցելու է նաեւ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր ներկայությունը Փաշինյանը հաստատել է ընտրվելու օրը՝ մայիսի 8-ին, Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը կարծում է, որ Սոչիում պլանավորված գագաթաժողովը հնարավորություն է Նիկոլ Փաշինյանի համար՝ ցույց տալու, որ իր կուսակցության իշխանության գալը վտանգ չի ներկայացնում հայ-ռուսական հարաբերությունների համար:

Բացի այս, ռուս փորձագետի խոսքերով, գագաթաժողովի օրակարգի շրջանակներում, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները, պահպանելով դիվանագիտական էթիկայի կանոնները, պետք է հանդես գան հայտարարություններով՝ երկկողմ հարաբերությունների պահպանման համար կողմերի ունեցած դիրքորոշումների մասին:

«Այլ հարց է, որ Փաշինյանից պետք է սպասել որոշակի նոր առաջարկների: Թե ինչ պայմաններ նա կառաջարկի ԵԱՏՄ-ին, կտեսնենք, նա ձեռնպահ չի մնա իր կողմից հատուկ ինչ-որ ընդգծված տեսակետ ներկայացնելուց»,- RusArminfo-ի հետ զրույցում ասել է Լեպյոխինը:

Փորձագետը նաեւ նշել է, որ եթե ՀՀ նոր վարչապետն իսկապես շահագրգռված է հայ-ռուսական հարաբերությունների խորացմամբ, ապա նա պետք է ներկայանա նորագույն առաջարկներով, որոնք չեն եղել նրա նախորդի՝ Սերժ Սարգսյանի կողմից:

Տպել
3147 դիտում

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

ԱԺ-ն պետք է արտահայտի այն տրամադրություններն ու ընտրությունը, որ կատարում են քաղաքացիները. վարչապետ

Որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է շուրջ 55 մլն դրամ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն այսօր ազատ է արձակվել

ՀՀ ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է հարցերը լուծենք համաձայնությամբ. Բաբլոյան

Մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության ամենաարդար և ազնիվ ընտրություններին. Հայկ Մարության

Ըստ հայ ֆուտբոլիստների՝ Վանեցյանը դրական փոփոխություններ կանի հայկական ֆուտբոլում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով

Փոփոխությունները չեն ազդի 700 աշխատատեղի և 25000 տոննա բանջարեղենի արտադրողականության վրա. «Սպայկա»

Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ. Միհրան Պողոսյանը՝ «ասֆալտին փռելու» օպերացիայի մասին

ՊՆ հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան

Չեմ փոշմանել, որ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Աղվան Վարդանյան

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի ՄԳ գլխավոր կոնֆերանսին

Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Արցախի զինկոմի որդին հոր հետ վիճելու համար, ընկերների հետ ծեծել է քաղաքացուն (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Ինչպե՞ս նորոգել ռազմական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները. քննարկում բելառուսական կողմի հետ