ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հացադուլ անող Չուգասզյանին, Խանդոյանին, Պետրոսյանին

11/05/2018 schedule11:52

Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին օրից սկսած, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, իրականացվում են պարբերական այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում յուրաքանչյուր անգամ տեղի է ունենում առանձնազրույց Գարեգին Չուգասզյանի հետ, ստուգվում են պահման պայմանները, նրա առողջական վիճակն ու համապատասխան փաստաթղթերը` հաշվի առնելով հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը:

Վերջին այցի ժամանակ՝ մայիսի 10-ին, Գարեգին Չուգասզյանի գիտակցությունը եղել է պարզ, սակայն զգացել է թուլություն: Հացադուլով պայմանավորված՝ նրա առողջական վիճակն այնպիսին է, որ պահանջում է առավել ինտենսիվ բժշկական հսկողություն: Դրանից բացի, հաշվի առնելով, որ Գարեգին Չուգասզյանի խցի պայմաններն ընդունելի չեն՝ ինչպես բանավոր, այնպես էլ համապատասխան գրությամբ բարձրացվել է նրա խուցն անմիջապես փոխելու հարց:

Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են նաեւ Գարեգին Չուգասզյանի փաստաբանի հետ:

Քրեակատարողական հիմնարկ այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաեւ հացադուլի մեջ գտնվող Արայիկ Խանդոյանի եւ Աշոտ Պետրոսյանի հետ: Նրանց կողմից բարձրացված մի շարք խնդիրներ անմիջապես ստացել են դրական լուծում, այդ թվում՝ Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ Աշոտ Պետրոսյանին հանձնուքի միջոցով փոխանցվել է հենակը:

Հացադուլում գտնվող անձի նկատմամբ վերաբերմունքը պահանջում է բացառապես բժշկական մոտեցում՝ հատուկ սկզբունքներով: Այս տեսանկյունից չափազանց կարեւոր է հացադուլ իրականացնող անձին մշտական բժշկական հսկողության ներքո պահելը: Հաշվի առնելով, որ հացադուլի մեջ գտնվող անձանց նկատմամբ բժշկական հսկողությունը պատշաճ մակարդակով ապահովված չի եղել՝ բարձրացվել է այդ կապակցությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու հարցը։

Տպել
1407 դիտում

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը տարվա վերջին գուցե մենամարտի գոտու համար

2,6 միլիոն եվրոյանոց բնակարան Էյֆելյանի մոտ․ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Փարիզում

Ընտրողների թիվը 848 343 է. ոստիկանությունը հրապարակել է Երեւանի ընտրությունների վերջնական ցուցակները

Սա հատուկ լեզու է. փոխվարչապետն ընդունել է ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

Այսօր կմասնակցեմ «Իմ քայլը» դաշինքի հավաքին` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. Փաշինյան

Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել. կհաստատվի՞ խաղաղություն Սիրիայում

Պուտինը Նեթանյահուին նշել է Իլ-20-ի խոցման պատճառը

Փոխել քաղաքական ստատուս քվոն. ամերիկահայերը մասնակցում են նոյեմբերի ԱՄՆ-ի ընտրություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան

Ներգաղթյալների թիվը հասնում է 35 հազարի. ԵՄ միգրացիոն ճգնաժամը բեւեռացրել է Եվրոպան

Վատնվել է շուրջ 900 000 դրամ. ուսանողները պահանջում են «թատերական ինստիտուտի» ռեկտորի հրաժարականը

«Լիվերպուլն» ու «Ինտերը» հաղթեցին դրամատիկ խաղում. Չեմպիոնների լիգայի օրվա արդյունքները

Մահացել է Երեւանի քաղաքապետի թեկնածուի մայրը. Գասպարյանը քարոզարշավին չի մասնակցի

Կեղտոտ քարոզարշավ է, կեղտոտ եւ սեւ PR տեխնոլոգիաների կիրառմամբ. քաղաքագետն՝ ընտրությունների մասին

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով ԱԺ-ում տեղի կունենա առաջին նիստը

Երեւանում վթարի է ենթարկվել նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանի որդին՝ էլցանցի գլխավոր տնօրենի խորհրդականը

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան-Սեւան ճանապարհին կայանած մեքենային է բախվել մեկ այլ մեքենա. կա 3 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա

Հայաստանում Կոնգոյի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին