ՀՀ-ում բացվել է անհնարինն իրականություն դարձնելու ժամանակաշրջան. Նիկոլ Փաշինյան

11/05/2018 schedule18:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Իր խոսքում վարչապետը ձեւակերպել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է դառնան ԱԱԾ գործունեության առաջնահերթությունները: «Առաջին խնդիրը հակահետախուզության լրջագույն փոփոխություններն են, որպեսզի այն լրջագույնս ուժեղանա: Ընդհանրապես, հետախուզության ոլորտը պետք է բերել որակական նոր հարթության եւ մակարդակի վրա՝ մեր երկրի ազգային անվտանգության շահերն ապահովելու համար: Հաջորդը, որ ես ուզում եմ ընդգծել, կոռուպցիայի դեմ պայքարն է: Այսօր մենք, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում չունենք կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մարմին: Կարծում եմ, որ այդ գործառույթը պետք է իրականացնի Ազգային անվտանգության ծառայությունը: Խնդիրը շատ հստակ է՝ Հայաստանում կոռուպցիոն, կլանային որոշումներ կայացնող, կաշառք վերցնող որեւէ պաշտոնյա գիշերը չպետք է հանգիստ քնի՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակի պաշտոնյա է, որովհետեւ կոռուպցիան այն «քաղցկեղն» է, որը երկար տարիներ քամում է Հայաստանի կենսական նյութերը: Հայաստանի Հանրապետությունում բացվել է անհնարինն իրականություն դարձնելու ժամանակաշրջան, եւ ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնա այդ գործընթացի հենասյուներից մեկը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ԱԱԾ-ն, մյուս մարմինների հետ համագործակցելով, պետք է բացառի մաքսային չարաշահումները, մաքսանենգությունը: «Եվ ընդհանրապես՝ մաքսային ոլորտում պետք է հասնել այնպիսի իրավիճակի, որ այն դառնա գործարարության զարգացմանը նպաստող եւ ոչ թե խոչընդոտող գործոն: Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դադարի լինել քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործիք, որովհետեւ մենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նոր էջ ենք բացում եւ պետք է կարողանանք ապահովել համերաշխության մթնոլորտ, պահպանենք այն լավատեսությունը, որն այսօր առկա է Հայաստանի քաղաքացիների եւ, ընդհանրապես, հայ ժողովրդի շրջանում՝ ապահովելով օրենքի առաջ բոլորի հավասարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանվածությունը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին եւ համակարգի աշխատակիցներին՝ ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար: «Ամբողջ աշխարհը, առանց չափազանցության, զարմացած է եւ հիացած, թե ինչպես քաղաքական պրոցեսները, փոփոխությունները տեղի ունեցան առանց մի կաթիլ արյան, ըստ էության, առանց լուրջ բախումների, առանց զոհերի, եւ ընդհանրապես, այդ ինչպես պատահեց, որ քաղաքական փոփոխություններից հետո երկրում տիրում է ոչ թե վրեժխնդրության, այլ սիրո եւ համերաշխության մթնոլորտ: Համոզված եմ, որ այս պրոցեսում մեզնից յուրաքանչյուրն ունի իր ներդրումը եւ ԱԱԾ ներդրումն ամենեւին էլ երկրորդական չէ»,- շեշտել է վարչապետը:

Նշելով, որ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը համակարգում նոր մարդ չէ՝  Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նա ԱԱԾ-ն կհամախմբի ձեւակերպված եւ օրենքով վերապահված նպատակների եւ խնդիրների իրականացման շուրջ, ընդհանրապես, ԱԱԾ-ն ժողովուրդը կսկսի ընկալել ոչ թե մի մարմնի, որից պետք է վախենալ, այլ մի մարմնի, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի անվտանգությունը:

Գեորգի Կուտոյանը շնորհավորել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը միտված կլինի ազգային անվտանգության համակարգի հետեւողական ամրապնդմանը:

Իր հերթին, Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ վստահության համար եւ հավաստիացրել, որ ԱԱԾ-ն կանի ամեն ինչ՝  քաղաքացիների ակնկալիքներն ադարացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը համակարգի ներկայացուցիչներին մաղթել է բարի ծառայություն եւ բարի երթ: «Ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական միտումը պետք է լինի հետեւյալը. մենք պետք է պահպանենք այսօր երկրում առկա ազգային միասնության մթնոլորտը: Դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին պետք է միակերպ մտածենք: Սա նշանակում է, որ պետք է ունենանք մեկ առաջնահերթություն՝ բոլորիս գործողությունները պետք է միտված լինեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի զարգացմանը: Սա առանց բացառության բոլորիս համար պատմական հնարավորություն է եւ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք այն արդյունավետ օգտագործելու համար: Մենք մեր պատմության ընթացքում հաճախ ենք պատմական հնարավորություններ բաց թողել եւ բոլորիս խնդիրն է, որպեսզի այս անգամ այդպես չլինի, եւ ես համոզված եմ, որ այդպես չի լինի նաեւ ձեր ծառայության շնորհիվ»,- եզրափակել է վարչապետը:

Տպել
2730 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)