Դատախազները պետք է այսօր միջնորդեին ազատ արձակել «Սասնա ծռերին». պաշտպան

Երկարատեւ դադարից հետո այսօր վերսկսվեց «Սասա ծռեր» խմբի 11 անդամների գործով դատական նիստը:

Այս գործի անջատված մասով ացնում են Սերգեյ Կյուրեղյանը, Տիգրան Մանուկյանը, Արամ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Գագիկ Եղիազարյանը, Թորոս Թորոսյանը, Գեւորգ Իրիցյանը, Թաթուլ Թամրազյանը, Հովհաննես Հարությունյանը, Արամ Մանուկյանը եւ Մարտիրոս Հակոբյանը:

Այս գործով արդեն երկրորդ դատավորն է փոխվել. ի սկզբանե սույն գործը քննում էր դատավոր Արտուշ Գաբրիլեյանը, ապա գործից մաս անջատելուց հետո՝ Արթուր Օհանյանը. վերջիս, սակայն, գործը քննելուց մի քանի ամիս հետո անցավ թոշակի: Այժմ սույն քրեական գործը քննում է դատավոր Արշակ Վարդանյանը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր սկսվեց դատական նիստը, որի ընթացքում արդեն երրորդ անգամ ճշտվեց ամբաստյալներից յուրաքանչյուրի ինքնությունը:

Նշենք, որ այսօր նիստերի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. դատարան էին եկել «Սասնա ծռերի» հարազատներն ու աջակիցները՝ հույսով, որ այսօր ծռերին կտեսնեն ազատության մեջ:

Բանն այն է, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել եւ շատերը հույս ունեն, որ այդ իրավիճակի արդյունքում «Սասնա ծռերը» պետք է անհապաղ ազատ արձակվեն: Օգտվելով քաղաքական իրավիճակի փոփոխությունից այսօր պաշտպանական կողմը միջնորդեց փոխել «Սասնա ծռերի» խափանման միջոց կալանքը, սակայն դատարանը մի քանի ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո միջնորդությունը մերժեց:

Մասնավորապես իր պաշտպանյալներ Արամ Հակոբյանի եւ Վարդան Գերավետյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն ներկայացրեց պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում փոխվել է իրադրություն. «Նպատակները, որոնք հետապնդել են մեր պաշտպանյալները, այդ արարքները կատարվել են իշխանությունը յուրացրած անձանց դեմ ապստամբելու ընթացակարգի շրջանակում»:

Միջնորդության առնչությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը հայտարարեց, որ իրենց խմբից երեք հոգի այս պահին ազատության մեջ են: «Մենք այնքան արժանապատվություն ունենք, որ ազատության մեջ գտնվելով՝ չենք փորձի թաքնվել արդարադատությունից: Հաշվի առնելով թավշյա հեղափոխության սկզբունքները, ավելի մեղմ պետք է վերաբերվենք մեկս մյուսին»,- հայտարարեց նա:  

Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միացավ միջնորդությանը եւ միջնորդեց փոխել նաեւ իր պաշտպանյալներ Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի խափանման միջոցները: Շուշանյանը նշեց, որ նրանց կալանքի տակ պահելու հիմքերն ի սկզբանե բացակայել են, կալանքը կիրառվել է քաղաքական որոշման արդյունքում։ «Մեր պաշտպանյալները քրեական օրենքով արգելված որեւէ արարք չեն կատարել, նրանք ապստամբել են բռնապետության դեմ, այսինքն իրացրել են իրենց ապստամբության իրավունքը, իսկ մենք գիտենք, որ դա բնական իրավունք է... Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր պաշտպանյալներին անազատության մեջ կալանքի տակ պահելու հիմքերը ի սկզբանե իսպառ բացակայում են: Մեր պաշտպանյալների նկատմամբ այս երկարատեւ կալանքը կիրառվել է Սերժ Սարգսյանի քաղաքական որոշման արդյունքում»,- ասաց Շուշանյանը:

Ինեսսա Պետրոսյանը, որը Հրանտ Գեւորգյանի եւ Հարություն Բաղդասարյանի հետ պաշտպանում է Արամ Մանուկյանի շահերը, միջնորդեց ազատ արձակել վերջինիս. «Փոխեք Մանուկյանի խափանման միջոցը, եթե դատարանը գտնի, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թույլ է, ապա կիրառել գրավ»։

Պաշտպան Լուսինե Սահակյանը նույն միջնորդությամբ հանդես եկավ Մարտիրոս Հակոբյանի վերաբերյալ՝ նշելով, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմք առկա չէ:

«Գտնում եմ, որ այսօր բացառապես որեւէ հիմք չկա եւ խնդրում եմ, որ դատարանը չկաշկանդվի նախկինում կայացված այլ որոշումներով։ Նախ` իրենք նման քայլի դիմել են իշխանափոխության համար, այժմ իշխանափոխությունն այլեւս իրականություն է, թաքնվելու ռիսկ եւս չկա, նրանք հատկապես այն անձինք են, ովքեր կառչած են իրենց հողից, ինչ վերաբերում է խոչընդոտելու ռիսկին, ապա այդ ռիսկը ծիծաղելի է, որովհետեւ մյուս կողմում ոստիկաններն են»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Նա նաեւ նշեց, որ դատարանի վրա մեծ բեռ է դրված. «Իրավիճակ է փոխվել, եւ մենք փորձում ենք հավատալ, որ դատարանը պետք է լինի անկախ»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ դատախազներն իրենք պետք է գային եւ միջնորդեին, որ խափանման միջոցը փոխվեր։ «Հարգելի՛ դատարան, եթե դուք անկախ եք, ապա ձեր ուսերին մեծ բեռ կա, դուք շատ լավ գիտակցում եք, որ նրանք քաղբանտարկյալ են, ՀՀ-ն չպետք է տուժի, քաղբանտարկյալներ չպետք է լինեն, դա շատ լուրջ խնդիր է, մենք հիմա ընդամենը խափանման միջոցը փոխելու հարց ենք բարձրացրել, ընդամենը»,-ասաց Սահակյանը։

Այսպիսով՝ «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների պաշտպանները խնդրեցին դատարանին՝ ազատ արձակել իրենց պաշտպանյալներին: Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող դատախազները՝ նշելով, որ այն անհիմն է: Նրանց խոսքով՝ չկան այնպիսի նոր փաստական հանգամանքներ, որոնց հիման վրա փոխվի խափանման միջոցը: «Իրականացվող գործողությունները պետք է իրականացվեն օրենքով, պետք է առաջնորդվել իրավական հիմքերով, ոչ թե քաղաքական իրավիճակով»,-ասաց դատախազը Ենոքյանը։

Դատախազ Չախոյանն էլ ասաց, որ Լուսինե Սահակյանը մեկ անկեղծ միտք արտահայտեց, որ մեղադրողներն այսօր պետք է գային եւ միջնորդեին փոխել խափանման միջոցը։

«Ի գիտություն ասեմ, որ նախկինում եւ հիմա դատախազների վրա ազդեցություն երբեք չի եղել։ Մենք, որպես մեղադրողներ, մեր գործողություններն իրականացրել ենք օրենքների և մեր ներքին համոզմունքների հիման վրա։ Միջնորդություններին ամբողջովին առարկում եմ»,- հավելեց նա:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու եւ մի քանի ժամ անց վերադառնալով՝ մերժեց «Սասնա ծռեր» խմբի 11 ադամներին ազատ արձակելու կամ գրավ կիրառելու միջնորդությունները: Որոշման հրապարական ժամանակ պաշտպաններն ու ամբաստանյալները ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը. որոշման կեսը հրապարակվեց մեղադրողների եւ կարգադրիչների ներկայությամբ: Դատական նիստերի դահլիճը լքեցին նաեւ «Սասնա ծռերի» աջակիցները եւ ի նշան բողոքի մի քանի ժամ փակ փակեցին Արշակունյաց պողոտան:

Տպել
2428 դիտում

«Վիվառո»-ի սահմանած հատուկ խաղադրույքները Երեւանի ավագանու ընտրություններին (լուսանկարներ)

Քարոզչության փորձ, դիտորդի աշխատանքի խոչընդոտում եւ սպառնալիք. խախտումերը 11:15-ի դրությամբ

Տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձեւավորվում խմբերով գալու արդյունքում

Կա մի քանի քրեական գործ ընտրակաշառքի մասով. Վալերի Օսիպյան

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակցել ավագանու ընտրություններին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւս քվեարկեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին

Չարաշահել է իր պաշտոնեական դիրքը. Բաքուն ջղաձիգ է արձագանքել Խաչատուրովի հայտարարությանը

Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ է նախապատրաստվում, կդիմենք դատարան. Նաիրա Զոհրաբյանը քվեարկեց ու պարզաբանեց

Ընտրողների ուղղորդում Շենգավիթում եւ Աջափնյակում. դիտորդների բացահայտած խախտումները

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում

Օրվա կադրը. դժվարությամբ տեղաշարժվելով, դանդաղ քայլերով, բայց գալիս է ընտրության

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ են կոտրել. ցանկ

Վարչապետն ԱՄՆ-ում կհանդիպի տարբեր երկրների գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի հետ

Թիվ 8/16 ընտրատեղամասում վարչապետը քվեարկել է ու մեկնում է Նյու-Յորք

ՔԿ-ն ստեղծել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների մասին ահազանգերի համար

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի