Միքայել Մինասյանը փակել է Երկիր Մեդիայի գովազդները՝ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու պատճառով

ՀՅԴ-ին պատկանող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ֆինասական լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: «Հայկական ժամանակ»-ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ֆինանսական խնդիրները հ/ը-ում առաջացել են այն բանից հետո, երբ Դաշնակցությունը հայտարարել է ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիրը դադարեցնելու մասին եւ որոշել է սատարել վարչապետի ժողովրդի թեկնածուին:

Կուսակցության այս որոշմանը հաջորդել է Սերժ Սարգսյանի փեսայի, Վատիկանում ՀՀ դեսպան, մեդիամագնատ Միքայել Մինասյանի այն որոշումը, որով «Երկիր Մեդիա»-ին այլեւս գովազդներ չեն տրվելու, իսկ եղածները եթերից հանվելու են: Բանն այն է, որ հայկական հեռուստաշուկայի գովազդային դաշտում «ասողը» 2013 թվականին հիմնադրված «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս» ընկերությունն է: Այս բիզնեսի գլխին՝ գլխավոր տնօրենի մակարդակով, կանգնած է Արմեն Արզումանյանը: Նա պատահական անձ չէ, Արզումանյանը միաժամանակ ղեկավարում է հայաստանյան ամենախոշոր մեդիահոլդինգը՝ ՊանԱրմենիան մեդիա գրուպը, որի մեջ ներառված են «Արմենիա», «ԱԹՎ», «ԱրմՆյուզ» հ/ը-ները, Tert.am կայքը եւ մի քանի ռադիոկայան ու ամսագրեր, որոնցել բաժին է հասնում գովազդի առյուծի բաժինը:

«Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս» ընկերությունը Միքայել Մինասյանի ցուցումով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գովազդները եթերից հանել է հենց Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ին: Չի բացառվում, որ «Երկիր Մեդիա» հ/ը-ում ստիպված աշխատակիցների մասսայական կրճատումներ լինեն: Խոսակցություններ կան, որ այս հեռուստաալիքն ամբողջովին դադարեցնելու է գործունեությունը, քանի որ ՀՅԴ-ն ի վիճակի չէ այն ֆինանսավորել, սակայն «Երկիր Մեդիա» հ/ը-ի մեր աղբյուրը բացառեց դա:

«Երկիր Մեդիա» հ/ը-ի գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան եւս հերքեց ընկերությունը փակվելու մասին լուրերը, իսկ գովազդների մասով ասաց.

«Այդ տեղեկությունները հիմք չունեն: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը 2004 թվականից հեռարձակվում է, եւ որեւէ էական նշանակություն չի ունեցել, թե՝ դաշտում ովքեր են եղել կամ չեն եղել: Հեռուստաընկերությունը տարբեր պայմանագրեր է ունեցել տարբեր ընկերությունների հետ: Հիմա հ/ը-ն նորմալ գործում է»,- ասաց Հակոբյանը, իսկ հարցին՝ գովազդները չեն նվազե՞լ, պատասխանեց.

«Գովազդներն ամեն տեղ էլ նվազում են, բայց այս պահին, որ մեր եթերը նայեք, լիքը գովազդ կա»,- նշեց նա:

Ի դեպ, Միքայել Մինասյանի կողմից նմանատիպ պատժամիջոցների էր արժանացել նաեւ Գագիկ Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

Անդրադառնալով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության աշխատակիցների կրճատումներին նշենք, որ դեռ մարտի սկզբին տնօրինությունը որոշում է կայացրել «Բարեւ երկիր» առավոտյան ծրագրի ողջ թիմին ուղարկել անժամկետ, ոչ վճարովի արձակուրդ: Ծրագրի հաղորդավարուհիներից Լուսինե Բադալյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պատճառը եղել է ֆինանսական:

«Հստակ պատճառաբանություն չի եղել, անժամկետ արձակուրդ են ուղարկել: Ենթադրում ենք, որ ֆինանսական խնդիրներ են եղել: Առավոտյան ծրագրում ովքեր կային, նրանք չեն աշխատում»,- ասաց Լուսինե Բադալյանը:

Հաղորդավարուհու փոխանցմամբ՝ իրենից զատ ծրագրի կազմից է եղել հաղորդավար Ժակը, եւս երկու այլ հաղորդավարներ եւ ծրագրի համակարգողը:

Տպել
28638 դիտում

Երեք տարի անց. ռուսները խոստովանում են

Պահը ճակատագրական է, չնայած անունը Սարդարապատ չէ

Ազնիվ է, հոգատար, շնորհալի եւ զարմանալի չէ, որ հայտնվել է կալանքի տակ

Այդ ու՞ր՝ առանց ռեյտինգի. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Գյումրիում գտնված նորածինների մայրը հրաժարվել է երեխաներից

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան