36-ամյա գյումրեցի Սուսաննան 10-րդ զավակին է լույս աշխարհ բերել

Գյումրեցի Խաչիկյանների ընտանիքում 10-րդ զավակն է ծնվել: Նորածինը տղա է: Լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով, 3կգ 700գրամ քաշով, 52սմ հասակով: Բժիշկներն ասում են՝ ուժեղ, առողջ բալիկ է:Սուսաննան որոշել է երեխային Սեդրակ կոչել՝ ամուսնու պապիկի անունով: Խաչիկյաններն ապրում են սոցիալապես անապահով պայմաններում, Սավոյան փողոցի 224/211տնակում: Իրար միացված երկու փոքրիկ տնակում մինչ այժմ էլ կյանքը դժվար էր, հիմա առավել կծանրանա: 20 տարեկանում հենց այդ տնակ է հարս գնացել Սուսաննան: Բայց այդ ժամանակ տնակը երկուսի համար բավարար ու հարմարավետ է եղել: Հիմա արդեն 12-ի համար այն անմարդկային փոքր է: Ուղղակի չեն տեղավորվում:Ոչ Սուսաննան է աշխատում, ոչ ամուսինը: Ընտանիքի եկամուտը հիմնականում ընտանեկան նպաստն է եւ երեխաներին տրվող գումարը: Դրանցով կարողանում են կոմունալ վճարումները կատարել: Հետո ինչ մնաց՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով ապրում են: Սուսաննան ոչ մեկից երբեք ոչինչ չի ուզել: Բայց եթե լինի մեկն, ով կամենա օգնել, ասում է՝ լավ կլինի բնակարանի խնդիր լուծի: Իրենք տնակի տարածքում մի փոքր շինարարություն են սկսել, սակայն այն շարունակելու եւ ավարտին հասցնելու հնարավորություն չունեն:

Ի դեպ, մինչ նորածնի լույս աշխարհ գալը 6 աղջիկ, 3 տղա ունեին Խաչիկյան ամուսինները: Եւս մեկ որդի ունենալով, սակայն չեն սահմանափակվելու: Այս մասին Սուսաննան է բժիշկներին ասել:

Տպել
5987 դիտում

Անակնկալ ստուգումներ Երևանի մանկապարտեզներում. հայտնաբերվել են խախտումներ, կլինեն հետևանքներ (լուսանկարներ)

Վաղվա առաջնորդ կդառնան աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը գիտակցողները. նախագահ

Դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ գործը եւ ուղարկել նոր քննության. Ռոբերտ Քոչարյանը հրապարակմանը ներկա չէր

Արդեն 25 անձ արյուն է հանձնել վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի համար

Դպրոցները կառավարվելու են նոր համակարգով. ԿԳՆ-ում քննարկումներ են

«Իմ քայլը» դաշինքը կարգախոս չունի. ՔՊ խոսնակ

Խուսափել են հարկեր վճարելուց. քրգործերն են հարուցվել «Արփի գազ» եւ «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունն ավարտվեց

Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր. «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

Սերժ Սարգսյանի Վաչոն կալանավորվեց

Սերժ Սարգսյանի Վաչոն կրկին կկալանավորվի. դատախազի բողոքը բավարարվել է

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

Միլիոնավոր դրամների հափշտակություններ. բացահայտվել եւ կանխվել են կոռուպցիոն հանցագործություններ. ԱԱԾ

Այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքը. Քոչարյանը դատարանում է

ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար ավարտվում է Ազգերի լիգան.... առա՞նց Եվրոյի 2020 ուղեգրի

Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ)

Ինչու է ՊԵԿ-ը մտել Գազպրոմ. պարզաբանում է Դավիթ Անանյանը

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին