Ուկրաինացի լրագրողի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարությանն ու աշխատաոճին

Ուկրաինացի լրագրող Օլեգ Խվոշչեւսկին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու պատմել, թե ինչպես կարողացավ Նիկոլ Փաշինյանը  իրավիճակ փոխել Հայաստանում այն դեպքում, երբ բյուջեն մնաց անփոփոխ: Բլոգերի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ուզում եմ ձեզ պատմել, թե ինչի կարող է հասնել երեք օրվա ընթացքում կարգապահ մարդը. Նիկոլ Փաշինյանը, դառնալով վարչապետ, փոխեց բոլոր նախարարներին: Նոր թիմում անգամ 27 եւ 29 տարեկան նախարարներ կան... Փաշինյանն անդրադարձավ մաքսատներին ու հայտնեց, որ արդեն իսկ կա նոր աշխատաոճ, եւ որ այսօրվանից ապրանքները մաքսազերծվելու են ժամերի ընթացքում, եւ որ մարդիկ կարող են ներկրել այն ամենը, ինչն արգելված չէ Հայաստանի օրենսդրությամբ, որեւէ օլիգարխ այլեւս չի լինելու:

Հայերը սոցիալական ցանցերում պատմում են, որ այդպիսի ԱՐԱԳԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ երբեւէ չէր եղել: Հայաստանում անորակ դիզվառելիքի խնդիրներ կային, դիզվառելիքը Հայաստան ներկրելու իրավունք ուներ միայն մեկ օլիգարխ: Այսօր արդեն այդ խնդիրը չկա, ամեն ցանկացող կարող է Վրաստանից ներկրել որակյալ դիզելային վառելիք:

Փաշինյանն անդրադարձավ գեներալներին ու զինվորների մայրերին: Նա բացատրեց, որ զինվորների հարազատները ՉՊԵՏՔ Է գնեն հիգիենիկ պարագաներ զինվորների համար, իսկ նման բոլոր դեպքերի հանդիպելիս Փաշինյանն առաջարկեց այդ մասին գրել ֆեյսբուքի իր էջին:

Արդեն հաջորդ օրը  նրան սկսեցին գրել զինվորների ծնողները, որ իրենց զինվոր որդիներին սկսել են անգամ կոնֆետ տալ, ու կերակրել այնպես, ասես նրանք ռեստորանում են:

Փաշինյանն իր ամեն նշանակումը բացատրում է մարդկանց ֆեյսբուքի միջոցով, ամեն օր մարդկանց պատմում է, թե ինչ, ինչու եւ ինչպես արեց այդ օրը… բայց չէ՞ որ Հայաստանի բյուջեն չի փոխվել, պարզապես եկավ այն մարդը, ով սիրում է մարդկանց եւ ուզում է, որ իր ազգը ապրի ազատ ու երջանիկ… Ժողովուրդը վստահեց ու համախմբվեց նրա շուրջ, ու Հայաստանի թալանչիները խուճապահար եղան…

Իսկ հիմա, ընկերներ, համեմատեք Ուկրայինայի հետ, աղաչում եմ ձեզ, ոչնչից մի վախեցեք եւ փոխեք Ուկրաինան, հակառակ դեպքում մենք ավելի ենք ցած իջնելու…»,-գրել է լրագրողը:

Տպել
12797 դիտում

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

Ինչո՞ւ է անհանգստանում Բաքուն․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն Ալիեւի հայտարարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս 

Հարուցվել է քրեական գործ՝ 2 օր առաջ կրակոցից զոհված զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երեւանի ավագանու ընտրության օրն արձանագրված ենթադրյալ 31 իրավախախտման դեպքով նյութեր են նախապատրաստրաստվում

Երեւան վերադառնալուն պես վարչապետը բանակցություններ կսկսի ԱԺ ուժերի հետ՝ խորհրդարանը ցրելու շուրջ

«Ժառանգություն»-ը շնորհավորում է բոլոր երեւանցիներին՝ 23 տարում առաջին օրինական ընտրությունների առթիվ

Շարունակվում է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան

Վարչապետը հանդիպել է Նյու-Յորքի եւ ԱՄՆ-ի այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչներին

Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով ընկել ջրանցքը. վարորդը հոսպիտալացվել է

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. վերջնական

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ. վարչապետ

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը