Լոռիում գյուղացիները փակել են Վանաձոր-Երեւան-Գյումրի ավտոճանապարհը (լուսանկարներ)

Լոռու մարզի Արջուտ, Լեռնապատ եւ Հալավար գյուղերի տասնյակ բնակիչներ այսօր փակել են Վանաձոր-Երեւան հանրապետական նշանակության ավտոճանապարհը. նրանք դժգոհում են կաթի գնի պարբերական անկումից:

Գյուղացիների խոսքով՝ կաթ մթերող բազմաթիվ գործարաններ ամեն օր կաթի գինը իջեցրել են, ինչի հետեւանքով այսօր կաթի մեկ լիտրը մթերվում է 130 դրամով. «Անգամ ջրի գին չէ, որ ասենք՝ ջրի գին ա»,- դժգոհեց ճանապարհը փակած գյուղացիներից մեկը:

Մեկ այլ բնակչի խոսքով՝ մթերողներն իրենցից կաթը էժան են գնում, սակայն խանութներում շարունակում են նույն թանկ գնով վաճառել կաթնամթերքը, ինչի արդյունքում տնտեսվարողները գերշահույթ են ստանում, իսկ գյուղացին անգամ չի կարողանում իր օրվա հացը վաստակել. «Մեր էսօրվա հույսը վարչապետն է, ինքը կարող է հանձնարարել, որ քննարկեն, զբաղվեն ու խնդրին լուծում տան: Եթե լիներ նախորդ կառավարությունը, ոչ մի հույս էլ չէին կապի, բայց էսօրվա կառավարությունից սպասելիքներն ավելին են»:

Ճանապարհը փակած բնակիչների հետ կապ են հաստատել գյուղատնտեսության նախարարությունից՝ խոստանալով հարցը քննարկել ու տեղյակ պահել իրենց:

Բնակիչներն էլ իրենց հերթին խոստացան, որ եթե հարցը չլուծվի՝ երկու օր անց կրկին ճանապարհ են փակելու, այս անգամ ոչ թե մեկ ժամով, այլ մեկ օրով:

Տպել
6993 դիտում

Ինչու՞ են վաղը սելֆի անելու. նախարարն աղմուկի կենտրոնում հայտնված միջոցառման մասին

Իրենց դուռն է, ուզում են խփում են. վարչապետը՝ ցուցարարների պահվածքի մասին

6 տարի է՝ քննարկում են, բայց գազն այդպես էլ գյուղ չի հասնում

Ինչու՞ է ՀԱՊԿ-ն լռում, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարված է. մեկնաբանում է նախարարը

Հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 տոկոսով

Նյու Յորքում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի նախատեսվում. ԱԳ նախարար

Լարված իրավիճակ. ցուցարարները փորձում էին մտնել կառավարություն, նրանց հետ հանդիպեց վարչապետը

Նորից կարդացեք իմ գրառումը. նախարարը՝ իր հրաժարականի եւ ոլորտը ձախողելու մասին

Ռոնալդուի 1-ին կարմիրը ՉԼ-ում, «Սիթիի» անակնկալ պարտությունը, «Ռեալի» գեղեցիկ հաղթանակը

Ամերիկյան լոբբինգի առանձնահատկությունները․ խաղի կանոնները խստացվում են

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում եւ պետք է հանվեն. վարչապետ

Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը. Պոմպեո

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը