Հրազդանի պատկերասրահը փակման վտանգի առաջ է կանգնած, աշխատակիցներն ահազանգում են

Հայաստանի Ազգային պատկերասրահի Կոտայքի մարզի Հրազդանի մասնաճյուղը փակման վտանգի առջև է կանգնած: Հրազդանի պատկերասրահի տնօրեն Արամ Ղազարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ 47 տարի առաջ բացված մասնաճյուղն այսօր փակման եզրին է, պատկերասրահը միացվելու է Երկրագիտական թանգարանին: Աշխատողների կրճատում է եղել՝ հինգ աշխատողներից մնացել են երկուսը:

«Մեզ ոչ մի հստակ բացատրություն չեն տվել, որոշ ժամանակ առաջ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպում եղավ, մեզ ասաց, որ մուծումները քիչ են եւ ֆինանսապես ձեռնտու չէ նման պայմաններում մշակութային օջախ պահելը: Հիմա մեզ միացնում են Երկրագիտական թանգարանին, իսկ այդ դեպքում Պատկերասրահ անվանումը վերանում է»,-ասաց Արամ Ղազարյանը:

Վերջինս փաստեց նաև, որ Հրազդանում գտնվող մշակութային կենտրոնը համարվում է շահույթ չհետապնդող, պետական ոչ առևտրային կազմակերպություն. «Մենք ի՞նչ կարող ենք անել, սա բիզնես կենտրոն չէ, ես չեմ հասկանում, թե ինչ գումարային ակնկալիքներ ունեն: Փաստն այն է, որ այսօր երկու աշխատողով ենք մնացել գումար չլինելու եւ կրճատումների պատճառով, հիվանդանալու իրավունք էլ չունենք»:

Արամ Ղազարյանը 75 հազար դրամ աշխատավարձ է ստանում, իսկ մյուս աշխատողը՝ 55 հազար: Վերջինս մտահոգություն է հայտում, որ իրենց միացնում են մի կառույցի, որի աշխատաոճն ու նպատակները լրիվ այլ են, իրենցն՝ այլ:

Հրազդանի պատկերասրահն այսօր ունի հինգ սրահ, հիմնական ցուցադրությունները կատարվում են երեք սրահներում, որոնք պետության կողմից տրամադրված միջոցներով են վերանորոգվել, իսկ մնացածը, ըստ Արամ Ղազարյանի՝ ինքն է իր միջոցներով արել, սակայն շինության մնացած հատվածները՝ սկսած սանհանգույցից, անմխիթար վիճակում են:

Արամ Ղազարյանը նշեց, որ վճարովի այցելուներ պատկերասրահը գրեթե չի ունենում, տարեկան ամենաշատը 40 հազար դրամի մուտք է լինում, իսկ ըստ միջոցառումների՝ տարեկան ունենում են մոտ 5 հարյուր անվճար այցելու: Վերջինս ասաց, որ մարզի հաշվետու ցուցահանդեսներ, մշակութային տարբեր միջոցառումներ են կազմակերպվում:

Հրազդանի պատկերասրահի հիմնական սրահներից մեկը

Նշենք, որ Հրազդանի պատկերասրահը եւ Երկրագիտական թանգարանը գտնվում են նույն շենքում, պարզապես սրահների մուտքերն են տարբեր եւ երկուսն էլ գործում են Մշակույթի նախարարության ենթակայության տակ: Հրազդանի պատկերասրահի փակման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ՀԺ-ին տրամադրեց Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Վերջինս նշեց, որ ինչպիսի էկսպոզիցիա որ եղել է 27 տարի առաջ, նույնը շարունակվում է մնալ եւ այսօր, գրեթե ոչինչ չի փոխվել: Արև Սամուելյանի վստահեցմամբ՝ պասիվ եւ անմխիթար վիճակը հանգեցրել է նրան, որ պատկերասրահի տարեկան այցելուների թիվը 200-ն անգամ չի գերազանցում: Համաձայն վերջինիս խոսքերի՝ մասնաճուղի գործունեության դադարեցումը պայմանավորված է միջոցների անբավարար լինելով:

Անմխիթար վիճակում գտնվող սրահներից մեկը

Նշեց նաև, որ այնտեղ պատշաճ ձևով չեն կազմակերպվում անգամ միջոցառումները. «Մտածում ենք, որ մեկ սեղմված հիմնարկն ավելի գործուն կլինի, քան երկու թերի հիմնարկները: Նախորդ տարեվերջին պետական կառույցների կողմից հրահանգ ենք ստացել 7 տոկոս կրճատում իրականացնել, հաշվարկվել է, օպտիմալ տարբերակներ գտնվել, որպեսզի հաստիքներ հնարավորիս չկրճատվեն: Ամբողջ Ազգային պատկերասրահի մասնաճյուղերից ամենաթերին աշխատում է Հրազդանի մասնաճյուղը»,- ասաց Արև Սամուելյանը:

Նշեց, որ տարեկան 5 միլիոն դրամ տրամադրվում է Հրազդանի մասնաճյուղին, սակայն այս տարվա տրամադրվող բյուջեն կրճատվել է: Մշակույթի նախարարության առաջարկը ուղարկվել է Կառավարություն, դեռ հստակ որոշում չի  կայացվել, սակայն ամենայն հավանականությամբ մասնաճյուղը կմիացվի Երկրաբանական թանգարանին եւ Հրազդանի պատկերասրահ, որպես այդպիսին, գոյություն չի ունենեա:

Տպել
11200 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»