ԱՄՆ-ի դեսպանությունը տեղափոխվեց Երուսաղեմ՝ տեւական պայքարի, զոհերի ու բախումների գնով

15/05/2018 schedule10:21

լուսանկարը՝ Reuters գործակալության

ԱՄՆ-ի դեսպանությունը տեղափոխվեց Երուսաղեմ: Բացման միջոցառմանը ներկա էին Ջերարդ Քուշներն ու Իվանկա Թրամփը, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջոն Սուլիվանը, ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինն ու մի շարք կոնգրեսականներ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Ամերիկյան նախկին հյուպատոսության շենքը կծառայի որպես դեսպանատուն մինչեւ կընտրվի ապագա դեսպանատան կառուցման մշտական վայրը: Այս առումով պատվիրակության անդամ, ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինն հայտնել է. «Նախագահ Թրամփը պատրաստակամ էր իրականացնելու իր խոստումը եւ իր վճռականության շնորհիվ մենք այսօր այստեղ ենք եկել՝ դեսպանության բացմանը մասնակցելու համար»,- ընդգծել է Մնուչին: Իր հերթին Եվրամիության երկրների մեծ մասը բոյկոտել են այս առիթով Իսրայելի արտգործնախարարության կազմակերպած միջոցառումները:

Չնայած դրան՝ շուրջ 30 երկիր մասնակցեցին միջոցառումներին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղեկացրեց նաեւ, որ շուտով Երուսաղեմ կտեղափոխվեն Գվատեմալայի ու Պարագվայի դեսպանությունները: «Տեղափոխեք ձեր դեսպանությունները Երուսաղեմ, քանի որ դա ճիշտ քայլ է եւ կօգնի խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է վարչապետ Նեթանյահուն:

Պաղեստինյան կողմը, սակայն դեմ է այս որոշմանը՝ ընդգծելով, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի վերջնական համաձայնագրի միջոցով: «Նրանք խախտել են Երուսաղեմի առումով ստատուս քվոն, որը ամրացված էր Անվտանգության խորհրդի բանաձեւերով: Նախագահ Թրամփը դրժել է Օսլոյի խաղաղության համաձայնագրով ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները»,- նշում է բարձրաստիճան պաղեստինցի պաշտոնյա Նաբիլ Շահաթը:

Երուսաղեմ, լուսանկարը՝ Reuters գործակալության

ԱՄՆ-ի կողմից դեսպանության տեղափոխումը քննադատվել է արեւմտյան եւ մի շարք այլ երկրների կողմից, որոնք ընդգծում են, որ այս միջոցով ԱՄՆ-ն էլ ավելի կսրի պաղեստինա-իսրայելական հարաբերությունները, որը կարող է նոր բռնությունների շարժառիթ դառնալ:

Տպել
2385 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին