Տոլմաների տասնյակ տեսակներ՝ ոչ խոհարարների կողմից. «Տոլմա-2018»-ը Թբիլիսիում (լուսանկար)

Հայ մշակույթի մաս հանդիսացող հայկական խոհանոցը, ի մասնավորի ավանդական ազգային ուտեստների ժողովրդականացումը Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության գործունեության ուղղություններից մեկն է: Ավանդաբար կազմակերպված փառատոնների միջոցով ամրապնդվում եւ տարածվում են այնպիսի ոչ նյութական արժեքներ, ինչպիսիք են գաթան, հարիսան, ղափաման եւ հայկական ազգային ուտեստները: Այս անգամ հերթը տոլմային էր: 

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը ներկայացնում է մանրամասներ «Տոլմա-2018» փառատոնից.

«Տոլմայի փառատոնը Թբիլիսիում անընդմեջ իրականացվում է արդեն 6-րդ անգամ, տարեցտարի ավելի ու ավելի ընդարձակելով իր շրջանակները: Այս տարի այն, հարիսայի փառատոնի նման, դարձավ համահամայնքային միջոցառում, որը Վիրահայոց թեմի աջակցությամբ, հոգեւոր հովիվների գլխավորությամբ  եւ տեղերում ստեղծված «Շուշանիկ» եկեղեցասեր տիկնանց միությունների կազմակերպմամբ մեծ հանդիսավորությամբ ու շուքով իրականացվում է Վրաստանի հայաբնակ  վայրերում: 

Տոլմա-2018 փառատոնը մայիսի 10-ին մեկնարկեց Վիրահայոց թեմի Ռուսթավիի Սբ.Գրիգոր Նարեկացի հոգեւոր, կրթա-մշակութային եւ երիտասարդական կենտրոնում, շարունակվել Ախալքալաքի շրջանի Դիլիսկա եւ Արակովա գյուղերում  եւ մայիսի 18-ին կեզրափակվի Ծալկայի շրջանում: Մինչ այդ, մայիսի 13-ին  փառատոններ տեղի ունեցան Թբիլիսիում, Բաթումիում, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում, ամենուրեք դառնալով հիրավի տոնական միջոցառում, հայ ժողովրդի միասնության դրսեւորում: 

Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, հավատացյալները  տեղափոխվեցին եկեղեցու բակ, որտեղ նրանց սպասում էին հայ տիկնանց կողմից  պատրաստված տոլմայի տարատեսակները՝ յուրահատուկ ձեւավորված, բուրումնավետ եւ ախորժալի: 

Փառատոնին ներկա էին հատուկ այս առիթով Հայաստանից ժամանած  առաջին խոհարար Սեդրակ Մամուլյանը՝ Յուրի Սարգսյանի, Էդուարդ Սիմոնյանի, Վազգեն Խաչիկյանի ընկերակցությամբ:  Փառատոնի պատվավոր հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստուհի, ծննդով թբիլիսեցի Լեյլա Սարիբեկյանը: Փառատոնը իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, թեմի հոգեւոր սպասավորները:Եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով. եկել էին տեղաբնակներ,նաեւ Թբիլիսիի հարակից շրջաններից, այլազգիներ, զբոսաշրջիկներ, ովքեր զարմանքով  ու հետաքրքրությամբ էին իրազեկվում միջոցառման մասին: Տոլմա-2018 փառատոնը կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: 
Բացելով փառատոնը  վերոնշյալ կազմակերպության նախագահ Սուսաննա Խաչատրյանը անդրադարձ կատարելով տոլմայի ավանդական փառատոնին, այն անվանեց սիրո ճաշ, որ լայնորեն իրականացվում է Թբիլիսիում: Կարեւորեց փառատոնին «Վրաստան» թերթի, թիվ 104 հայոց դպրոցի, Շուլավերի «Hobby house» ստուդիայի եւ Վիրահայոց թեմի «Սուրբ  Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա դպրոցի եւ «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի մասնակցությունը:    

Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին շնորհավորելով Երկրորդ Ծաղկազարդի տոնի կապակցությամբ, արժեւորեց Վիրահայ համայնքում  ոչ նյութական ուտեստների ժողովրդականացման նպատակով  փառատոնների անցկացումը,նաեւ  անդրադարձ կատարեց վերջին օրերին մայր հայրենիքում տեղի ունեցած իրադարձություններին, փառատոնը գնահատեց որպես ազգի միասնության արտահայտություն, համահայկական տոն:Փառատոնի իրականացումը ողջունեցին Վրաստանում ՀՀ դեսպանության լրատվական բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը եւ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ  Սեդրակ Մամուլյանը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսի եւ  հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղայի կողմից օրհնվեցին տոլմայով լի կաթսաները եւ փառատոնը  հայտարարվեց բացված: 

Մինչ տարածվում էր ուրախ երգն ու երաժշտությունը եւ մարդիկ համտեսում էին հայկական տոլման, հարգարժան մրցատյանն իր գնահատականն էր տալիս տոլմայի տարբեր տեսակներին, փառատոնի «Լավագույն համ», «Լավագույն ձեւավորում» եւ «Հայկական տոլմա»  անվանակարգերից հաղթողներին որոշելու համար: Մրցատյանի որոշմամբ փառատոնի բոլոր մասնակիցները ստացան  հավաստագրեր եւ հուշանվերներ, անվանակարգերի հաղթողները՝  բրոնզե, արծաթե եւ ոսկե մեդալներ»: 

Տպել
5490 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա