Գործադուլ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանում, ի՞նչ են պահանջում աշխատողները

Ազգային ժողովի Ծառուկյան խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցներն այսօր առավոտից գործադուլ էին անում` պահանջելով աշխատավարձերի ժամանակին վճարում, ինչպես նաեւ աշխատավարձերի բարձրացում:

Այս մասին ահազանգ ստանալով՝ «Հայկական Ժամանակ»-ի լրագրողն այցելեց գործարան, բայց արդեն գործադուլն ավարտվել էր: Գործարանի պահակային ծառայության աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ ղեկավար կազմից ոչ ոք այնտեղ չէ, եկել են Երեւան՝ ստեղծված իրավիճակի լուծման համար:

Գործարանի ընդհանուր աշխատակիցների թիվը մոտ 800 հոգի է, իսկ այսօր բողոքի դուրս եկածների թիվը եղել է մոտավորապես 300-400 հոգի:

Թե ի՞նչ էր իրականում կատարվել, մեզ հետ մասնավոր զրույցում մանրամասնեցին գործարանի երկու աշխատակիցներ:

Գործարանի աշխատակիցներն ասացին, որ իրենց աշխատավարձերն արդեն 3 տարի է՝ միշտ ուշացումներով են ստանում: Աշխատում են երկու տեսակի գրաֆիկով` 8-ժամյա եւ 12-ժամյա, սակայն ստացած աշխատավարձերը միջինում չեն գերազանցում 85 հազար դրամը, դա էլ այն դեպքում, որ իրենց կատարած աշխատանքը բավականին ծանր է:

Աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին նաեւ, որ աշխատավարձերը վճարվում են ոչ թե հաշվապահությունից, այլ փոխանցվում են գործարանի արտադրամասերի պետերին, եւ նրանք են վճարում` կողմնակալ վերաբերմունքով: Այսինքն՝ ֆիքսված աշխատավարձ ամեն ամիս չկա. աշխատավարձերը տատանվում են 60-ից 150 հազար դրամի սահմաններում, բայց 150 հազար դրամն ընդամենը մի քանի հոգու է հասնում եւ այն էլ շատ բարդ աշխատանքի դիմաց:

Գործադուլի ժամանակ Արարատի ցեմենտի գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանը փորձել է իրավիճակը հանդարտեցնել, սակայն նրան չի հաջողվել, քիչ հետո գործարան է եկել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը, ով լսել է աշխատողների պահանջները եւ որոշակի լուծումներ տվել:

Աշխատողները 3 պահանջ են ներկայացրել Առուստամյանին`

1. Աշխատավարձերի բարձրացում: Աշխատավարձը լինի 150-ից 250 հազար դրամ:

2. Աշխատավարձերը վճարվեն ժամանակին եւ ոչ թե կողմնակալ արտադրամասերի պետերի կողմից, այլ գործարանի հաշվապահությունից:

3. Աշխատավարձերի չափը լինի թափանցիկ, որպեսզի աշխատողները վստահ լինեն, որ կողմնապահություններ չեն լինի:

Սեդրակ Առուստամյանը նշել է, որ երկրորդ եւ երրորդ պահանջները կարող են համարվել լուծված, իսկ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նշել է, որ մոտ 10 օրից կարող է պատասխանել, Գագիկ Ծառուկյանի հետ խորհրդակցելուց հետո:

Մեր հարցին, որ եթե 3 տարի է՝ այս վիճակն էր, ինչո՞ւ հիմա որոշեցին գործադուլ անել, աշխատողները պատասխանեցին, որ արդեն իրենց համբերության բաժակը լցվել էր:

Աշխատողները հույս ունեն, որ իրենց պահանջները կկատարվեն եւ արդեն նախապես որոշել են, որ չկատարվելու դեպքում մայիսի 25-ին նորից գործադուլ են անելու:

Տպել
13218 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին