Մյունխենի համալսարանի պատվիրակությունը ՀՀ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում էր

15/05/2018 schedule13:56

Մայիսի 14-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժերի Մյունխենի համալսարանի պատվիրակությունը ճանաչողական այցով հյուրընկալվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:

ՊԱՀՀ-ի հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը Համալսարանի գիտաժողովների դահլիճում հյուրերին ներկայացրել է ՊԱՀՀ-ի գործունեությունը եւ մանրամասներ ՊԱՀՀ-ի հետազոտական (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) եւ կրթական (Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտ) բաղադրիչների վերաբերյալ: Պրոֆեսոր Քոթանջյանը նշել է, որ համալսարանում կրթական գործընթացը ծավալվում է առաջատար արեւմտյան հետազոտական համալսարանների եւ ինստիտուտների մոդելով, ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի հաշվառմամբ՝ հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքների՝ որպես գիտելիքի լսարան տեղափոխմամբ:

Հանդիպման ընթացքում ՊԱՀՀ-ի պետի` կրթության գծով տեղակալ–Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ գնդապետ Սուրեն Դավթյանը ներկայացրել է Համալսարանի կրթական գործունեությունը: ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը բնութագրել է անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում եւ մերձակա տարածաշրջանում: ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտնական-վերլուծաբան, պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը հանդես է եկել տարածաշրջանում քրդական գործոնի դերակատարության վերլուծությամբ: ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության եւ տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ, տ.գ.թ. Արման Գրիգորյանը ներկայացրել է կիբեռանվտանգության եւ ՏՀՏ ոլորտում կենտրոնի կատարած հետազոտական աշխատանքները, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ում մշակված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության եւ ՏՀՏ ոլորտի ղեկավարի համակարգի (CIO) տեղայնացման ու Հայաստանում ներդրման նախագծերը:

Զեկուցումներից հետո հյուրերը ՊԱՀՀ-ի մասնագետներին հարցեր են ուղղել ՀՀ վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, ՀՀ–Իրան հարաբերությունների, Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունում Հայաստանի ներգրավման հնարավորությունների, ինչպես նաեւ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հյուրերը կարեւորել են ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ ծավալվող հակամարտության պայմաններում ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի՝ որպես Հայաստանի դաշնակից եւ գործընկեր պետությունների միջեւ գիտափորձագիտական ձեւաչափով ռազմավարական երկխոսության հարթակի դերը:

Հանդիպման վերջում Բունդեսվերի համալսարանի պատվիրակության անդամներն արտահայտել են երկու համալսարանների միջեւ համագործակցություն ծավալելու ցանկություն:

Տպել
824 դիտում

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին

Վեց տարեկան Իրինան շարունակում է պայքարել քաղցկեղի դեմ. հանգանակությունը շարունակվում է

Գնդապետ Նելլի Դուրյանի որդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյան, 158 հազար դոլար եւ 53 հազար եվրո ունի

Ակադեմիայի տարածքների մի մասը 50 տարով ուզում են մասնավորին տալ. բողոքի ալիք է բարձրացել

Լարսի անցակետն ու ճանապարհը շարունակում է փակ մնալ. ձնահոսքի վտանգ կա

2019-ին կբարձրանա մոտ 11000 բուժաշխատողի աշխատավարձ, կներդրվի ապահովագրության համակարգ (տեսանյութ)