Մեկը զբաղվում է քաղաքականությամբ, երբ մեղսագրվեց հանցագործություն, ուրեմն քաղբանտարկյա՞լ է

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում: Արթուր Դավթյանն ընդգծեց, որ վերջին տարիներին բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ դեսպանատներ, ամենատարբեր իրավապաշտպան կազմակերպություններ իրականացրել են մոնիթորինգ եւ շեշտեց, որ դրանց արդյունքում իրեն մինչեւ այսօր հայտնի չէ փաստ, որ միջազգային որեւէ կառույցի կամ գործընկեր որեւէ պետության կողմից, միջազգային փաստաթղթերով սահմանված ձեւակերպմանը համապատասխան Հայաստանում որեւէ մեկը ճանաչված լինի քաղաքական բանտարկյալ:

«Ստացվում է այնպես, որ բոլորս մեջբերում ենք համապատասխան միջազգային իրավական փաստաթղթում քաղբանտարկյալի սահմանումը, սակայն երբ հերթը հասնում է մեկնաբանության, ընկնում ենք ծայրահեղությունների մեջ: Հաճախ հանդիպել եմ մեկնաբանությունների, որոնցից տպավորություն է ձեւավորում, թե եթե մեկը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, իսկ նրան մի օր մեղսագրվում է հանցագործություն, ուրեմն նա քաղբանտարկյա՞լ է: Բայց այդպես չի, դրա համար պետք են նյութեր»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու որոշմանը՝ Դավթյանն ընդգծեց, որ դա եղել է դատարանի որոշումը, իսկ ինքը որոշմանն ու Ղուկասյանին ազատ արձակելու հիմքերի հետ դեռ չի ծանոթացել:

«Մենք ունեցել ենք հարյուրավոր դեպքեր, երբ դատարանի որոշման հետ համաձայն չենք եղել, բողոքարկել ենք: Այդ բողոքարկումների արդյունքում ունեցել ենք ե՛ւ բավարարումներ, ե՛ւ մերժումներ: Սա դատավարական գործընթաց է, որտեղ որեւէ նոր բան չկա»,- ասաց նա:

Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, իսկ ինքը որպես գլխավոր դատախազ, պնդում է հակառակը, այս հակասությունը չի՞ խոչընդոտելու վարչապետի հետ համատեղ աշխատանքին, Արթուր Դավթյանը պատասխանեց.

«Ցանկացած պաշտոնյա կարող է իր տեսակետը ներկայացնել, դատախազը իր տեսակետը ներկայացնում է վարույթում առկա նյութերի հիման վրա, իսկ ես այստեղ հակասություն չեմ տեսնում՝ համատեղ աշխատանքի առումով»:

Տպել
1424 դիտում

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին

Տնակից դուրս չեն գալիս, որ նպաստ ստանան. Գյումրու ավագանին 2 ուղերձ հղեց կառավարությանը

Հ. Մարությանի որոշմամբ ապամոնտաժվել է ևս մեկ ինքնակամ շինություն, այս անգամ՝ Գյուրջյան փողոցում