Եվրոպան պետք է ընտրություն կատարի Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ

Լուսանկարում՝ Իրանի եւ «վեցնյակի» ներկայացուցիչները Համալիր գործողությունների համատեղ պլանը ստորագրելու օրը, Լոզան, 02.05.18

Մայիսի 14-ին Երուսաղեմում կայացավ ԱՄՆ դեսպանատան հանդիսավոր բացումը: Նույն օրը երեկոյան Գազայի հատվածի եւ Հրեական պետության սահմանին պաղեստինցիների բազմահազարանոց ցույցերը, որոնք վերաճեցին անկարգությունների, հանդիպեցին Իսրայելի Պաշտպանության բանակի կոշտ դիմադրությանը:

Հաղորդումներ կան, որ անկարգությունների մասնակիցների կողմից այրվող օդապարուկներ են բաց թողնվել Իսրայելի ուղղությամբ՝ այդ երկրի տարածքում անկանոն հրդեհներ առաջացնելու նպատակով: Պաղղեստինցիները նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր եւ դյուրավառ հեղուկով շշեր են նետել սահմանի ուղղությամբ, այրել են անվադողեր եւ սահմանային արգելապատնեշները կոտրելու փորձեր կատարել:

Պաղեստինցիների, այդ թվում նաեւ կանանց եւ անչափահասների դեմ օգտագործվեցին հատուկ միջոցներ, ընդհուպ մինչեւ հրազեն: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ԻՊԲ բախման հետեւանքով զոհվել է 59 պաղեստինցի, որոնց թվում մանկահասակ երեխա, որը շնչահեղձ է եղել արցունքաբեր գազից: Վիրավորների թիվը հասնում է 2,5 հազարի:

Այս միջադեպից գրեթե անմիջապես հետո իսրայելական կողմի հասցեին բավական զուսպ քննադատություն հնչեց Փարիզից եւ Լոնդոնից, իսկ Թուրքիան ուղղակիորեն «զանգվածային սպանդ» որակեց կատարվածը եւ հետ կանչեց Իսրայելում եւ ԱՄՆ-ում իր դեսպաններին՝ խորհրդակցության նպատակով:

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ողջ մեղավորությունը բարդեց «Համաս» կազմակերպության վրա, իսկ ԻՊԲ գործողությունները որակեց որպես «սեփական երկրի սահմանների պաշտպանություն»: Թրամփի վարչակազմը կիսեց այդ մոտեցումը եւ, ըստ էության, վերջին շրջանում արդեն երկրորդ անգամ հակադարձեց եվրոպական դաշնակիցների մոտեցմանը:

ԱՄՆ եւ Եվրոպայի դիրքորոշումների նախորդ լուրջ տարբերությունը վերաբերվում էր Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրին: Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եվրոպական երկրները, Չինաստանն ու Ռուսաստանը իրենց հավատարմությունը հայտնեցին համաձայնագրում առկա դրույթներին եւ դրանց հետեւելու պատրաստակամություն հայտնեցին: Իրանը եւս կողմ է ներկա համաձայնագրի պահպանմանը:

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արագչին մայիսի 14-ին հայտնեց, թե որքան ժամանակ Իրանը կսպասի Եվրոպայի վերջնական դիրքորոշմանը եւ կոնկրետ քայլերին:

«Եվրոպացիներն ունեն 45-ից 60 օր՝ Իրանի հետաքրքրությունը բավարարող անհրաժեշտ երաշխիքներ ապահովելու եւ ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալու հետեւանքով պատճառած վնասները հատուցելու համար», - ասել է Արագչին:

Նշված ժամկետները պատահական չեն: Մայիսի 8-ին ԱՄՆ գանձապետարանը հայտարարեց, որ 90 օր անց կարգելի Իրանի կառավարության կողմից ամերիկյան դոլարի ձեռքբերումը եւ զգալիորեն կբարդացնի Իրանի միջազգային առեւտուրը:

Իրանի տրամաբանությունը հետեւյալն է՝ եթե Եվրոպան երկու ամսվա ընթացքում չկարողանա երաշխիքներ ապահովել, ապա Թեհրանը դեռեւս մեկ ամիս կունենա Եվրոպական երկրներին մտքափոխ անելու եւ զուգահեռաբար իրանական տնտեսությունում եվրոպական եւ ամերիկյան մասնակցությանը այլընտրանք գտնելու համար:

Եվրոպական երկրները գտնվում են, ըստ էության, երկու ուլտիմատումների միջեւ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղղակիորեն հայտարարել էր, որ եվրոպական երկրներն ունեն 90 օր՝ Իրանի հարցով ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու: Իսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հույս էր հայտնել, որ «եվրոպացիները կտեսնեն, որ վերջին հաշվով իրենց շահը կայանում է Իրանի հարցով ԱՄՆ-ի հետ համաձայնվելու մեջ»:

Իրանը ավելի հետաքրքիր քաղաքականություն է վարում այս հարցով: Ավելի վաղ իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռուհանին ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում նշել էր, որ Իրանի կառավարության վրա ուժեղ ճնշում է գործադրվում «ազդեցիկ քաղաքական ուժերի կողմից»՝ միջուկային ծրագիրը վերականգնելու նպատակով: Ըստ էության սա նշանակում է, որ Իրանի ներկայիս վարչակարգը միջուկային ծրագիրը զսպող միակ ուժն է եւ Իրանի Իսլամական հանրապետության կործանումը հավելյալ խնդիրներ կառաջացնի Եվրոպայի համար: Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ իշխող շրջանակներն այլեւս չեն էլ թաքցնում Իրանում վարչակազմի փոփոխության ցանկությունը՝ Ռուհանիի այս հայտարարությունը նշանակում է, որ Եվրոպական Միությունը երկընտրանքի առջեւ է կանգնած՝ կա՛մ Վաշինգտոն, կա՛մ Թեհրան:

Եվրոպական Միության ներսում արդեն վաղուց է կարծիք հնչում առ այն, որ սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու ժամանակն է եկել: Եվրոպական եւ ամերիկյան մոտեցումների ու հետաքրքրությունների տարբերությունը արաբա-իսրայելական հակամարտության եւ Իրանի միջուկային ծրագրի հարցերում կարող է միացյալ Եվրոպայի՝ որպես ինքնուրույն քաղաքական եւ քաղաքակրթական միավորի ձեւավորման կատալիզատոր հանդիսանալ: Այսօր դա բարդ է պատկերացնել, սակայն վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները թույլ են տալիս կարծել, որ անհնարին ոչինչ չկա:

Ինչ վերաբերվում է Իրանին, ապա կարելի է ենթադրել, որ նրանք արդեն իսկ փնտրում են ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքով իրանական տնտեսության առաջիկայում սպասվող բացերը լրացնելու այլընտրանքային տարբերակները: Չի բացառվում, որ այլընտրանքը գտնվի Ռուսաստանում, եթե իհարկե վերջինս ի զորու լինի ապահովել Իրանի պահանջների գոնե մի մասը: Եթե ոչ՝ հոգ չէ, դա կանեն այն երկրները, որոնք չեն կիսում Միացյալ Նահանգների մոտեցումը: ԱՄՆ-ն միայնակ չի կարող տնտեսական, ռազմական կամ քաղաքական ճնշումներով Իրանին որեւէ բան ստիպել. Իրանը Հյուսիսային Կորեա չէ:

Տպել
3136 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին