Միջադեպ. հարձակում Հովիկ Արսենյանի վրա

16/05/2018 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 13-ի համարում

Նախօրեին ուշ երեկոյան հարձակման է ենթարկվել հայտնի փաստաբան Հովիկ Արսենյանը, որը հանրությանը ավելի շատ հայտնի է նրանով, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հետապնդումների էր ենթարկվում, երբ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով պաշտպանում էր Արմեն Զավենի Սարգսյանին: Նախօրեին ուշ երեկոյան, ժամը 22.00-ի մոտակայքում, անհայտ անձինք իրենց բջջային հեռախոսից զանգել են Արսենյանի բջջայինին եւ նրան ասել, որ շտապ փաստաբանի կարիք ունեն եւ զանգում են Երեւանի օպերայի մոտից: Արսենյանն այդ ժամանակ գտնվելիս է եղել Շիրվանզադեի դպրոցի մոտակայքում եւ իրեն զանգած անձանց հետ պայմանավորվել է Կոմիտասի պողոտայում: Որոշ ուշացումով մոտեցել է «ՎԱԶ-2107» սպիտակ գույնի ավտոմեքենա:

Ավտոմեքենայի ուղեւորներից մեկը դուրս է եկել, մոտեցել Արսենյանին եւ պատմել, որ իր եղբայրը Սեւանում կալանքի տակ է մի անչափահասի հետ, եւ խնդրել է օգնել: Ապա անծանոթն առաջարկել է նստել մեքենա` գործի մանրամասները քննարկելու: Ու քանի որ ժամն արդեն ուշ է եղել, Արսենյանն առաջարկել է մեքենան վարել դեպի Ավան, այսինքն` իրենց տան ուղղությամբ: Մեքենայի մեջ եղել է եւս մեկ ուղեւոր, ըստ Արսենյանի պատմածի` սափրագլուխ, որը ողջ ընթացքում այդպես էլ չի շրջվել: Ինչեւէ, մեքենան Ազատության պողոտայով շարժվել է դեպի Ռադիոկայմ, այնտեղից թեքվել է դեպի Ավան: Ռադիոկայմից Ավան թեքվելու շրջադարձին, Առինջի կամուրջի մոտակայքում, վարորդը հանկարծ ասել է, որ վատ է զգում իրեն, կանգնեցրել է մեքենան եւ դուրս եկել:

Քիչ անց մեքենայից դուրս է եկել նաեւ ուղեկիցը, որը քիչ անց կանչել է Հովիկ Արսենյանին. «Արսենյան, օգնիր»,- գոռացել է նա: Արսենյանն ասում է, որ դուրս է եկել մեքենայից, մոտեցել անծանոթներին ու դրանից հետո այլեւս ոչինչ չի հիշում: Որոշ ժամանակ անց գիտակցության է եկել բջջային հեռախոսի ձայնից եւ սկզբից լավ չի պատկերացրել, թե որտեղ է գտնվում: Ապա վեր է կացել, հասել մինչեւ Ավանի խաչմերուկ, այնտեղ տաքսի վերցրել ու գնացել տուն: «Հայելու մեջ ինձ տեսնելուց հետո ես հասկացա, թե ինչ է կատարվել»,- պատմում է Արսենյանը՝ ընդգծելով, որ տուն գնալու ողջ ընթացքում ոչ մի ցավ չի զգացել: Հետագայում պարզվել է, որ նա մի հարված է ստացել, որն ըստ ամենայնի, հասցվել է կաստետով:

Սրա մասին է վկայում նաեւ այն, որ Արսենյանի այտին միջանցիկ անցք է առաջացել: Ուշ երեկոյան Արսենյանին հասցրել են Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոց, որտեղ էլ նրան ցուցաբերվել է առաջին օգնություն: Հովիկ Արսենյանն իր հետ կատարվածը համարում է ահաբեկչություն, որը կապված կարող է լինել ինչպես իր քաղաքական հայացքների, այնպես էլ փաստաբանական գործունեության հետ: Այսուհանդերձ, Արսենյանը որեւէ կոնկրետ վարկած չունի: Ամեն դեպքում, նա ասում է, որ միանշանակ կարող է ճանաչել իր վրա հարձակվածներին, բացի այդ, ձեռքի տակ ունի նրանց բջջային հեռախոսի համարը, որը, սակայն, «Իզի» քարտ է: Բայց ի սկզբանե, չկարողանալով կանխատեսել դեպքերի նման զարգացումը, Հովիկ Արսենյանը չի հիշել իր վրա հարձակվածների ավտոմեքենայի համարը: Նկատենք, որ ներկայումս Արսենյանը զբաղվում է մի շարք քրեական գործերով, որոնց շրջանակում էլ կարող է տեղավորվել նրա նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը:

Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ ոստիկանական ամփոփագրերում Արսենյանի դեմ տեղի ունեցած հարձակման մասին հիշատակում չկա: Ինքը՝ Արսենյանը, ոստիկանությունում հայտարարություն չի տվել: Նա երեկ հիվանդանոցից միանգամից մեկնել է տուն եւ, բնականաբար, այդ վիճակով տնից դուրս չի եկել: Նկատենք, սակայն, որ երբ որեւէ մեկը իր երեխային արմունկի քերծվածքով հիվանդանոց է տանում, նման դեպքերն անմիջապես զեկուցվում են ոստիկանություն, ու ոստիկաններն էլ բավական ժամանակ օր ու արեւ չեն տալիս մարդկանց: Իսկ այս դեպքին հայրենի ոստիկանությունը, չգիտես ինչու, չի արձագանքել, եւ երեկ ոչ ոք չի փորձել Արսենյանից բացատրություններ վերցնել կատարվածի կապակցությամբ:

Դե արի ու մի մտածիր, որ Արսենյանի դեմ էլ գործել է ահաբեկչության պետական մեքենան: Նշենք նաեւ, որ Արսենյանը պնդում է, որ իր հիվանդանոցում գտնվելու ընթացքում բժիշկները սահմանված կարգով ահազանգել են ոստիկանություն, ահազանգով հիվանդանոց են եկել երկու ոստիկան, որոնցից մեկը ներկայացել է Փափազյան ազգանունով: Ոստիկանները, սակայն, զարմանալի կերպով չեն սպասել Արսենյանին եւ հեռացել են մինչ բժիշկները կավարտեին Արսենյանին բժշկական օգնություն ցուցաբերելու գործը:

 

Հ.Գ. - 2 Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ Արսենյանի հիվանդանոց դիմելու փաստն արձանագրված է: Ըստ այդմ, քանի որ դեպքը տեղի է ունեցել Առինջի կամուրջի հարեւանությամբ, նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Աբովյանի տարածքային բաժին, որը եւ, ըստ ոստիկանության, առաջիկայում կզբաղվի այս գործով: Ի դեպ, ՀՀ ոստիկանությունում ասում են, որ հիվանդանոց ժամանած ոստիկանները տեղ են հասել այն ժամանակ, երբ Արսենյանն արդեն տուն գնացած է եղել:

Արսենյանը, սակայն, կտրականապես հերքում է այս տարբերակը՝ ասելով, որ երբ ինքը բուժօգնություն ստանալիս է եղել, ոստիկան Փափազյանը եւ նրա ուղեկիցը մոտեցել են դրսում սպասող իր հարազատներին եւ հետաքրքրվել կատարվածով: Սա արդեն նշանակում է, որ ոստիկանների ժամանման պահին Արսենյանը դեռ հիվանդանոցում է եղել: Ոստիկանության Խորհրդայինի բաժնում էլ ասում են, որ իրենք հիվանդանոցից ահազանգ են ստացել գիշերվա ժամը 01.05-ին, եւ ահազանգով հիվանդանոց է մեկնել Բաղիրյան ազգանունով ոստիկան, իսկ Փափազյան ազգանունով ոստիկան իրենց մոտ չի աշխատում:

Նշենք, որ Հովիկ Արսենյանի պնդմամբ իրենք հիվանդանոցում են եղել մինչեւ գիշերվա 02.30-ը: Ամեն դեպքում, Խորհրդայինի ոստիկանությունում պարզաբանում են, որ քանի որ դեպքը տեղի է ունեցել Աբովյանի ոստիկանության կողմից սպասարկվող տարածքում, ահազանգը ուղարկվել է հենց նրանց, ու այն, որ մինչեւ մեր թերթի ահազանգը ոչ ոք չի հետաքրքրվել Արսենյանի գործով, ընդամենը տեխնիկական խնդիր է, եւ որեւէ միտում ոստիկանների գործողություններում չկա: Հուսանք: Բայց աշխատանքի օպերատիվությունը, կարծում ենք, բավարար համարել չի կարելի:      

Ա.Կ.

Տպել
742 դիտում

Հարցազրույց. բանակցել են չեն բանակցել

Հանուն ազգի. «միասնության շուրջպարը» ապօրինի՞ է

Բարբարոսություն.  մի ոչնչացրեք Մթնաձորը

«Ավելի վատ. սրանք քաղաքի լավագույն մարդիկ են» Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)