Փաստ. դատավորն էլ պետք է «տանիք» ունենա

16/05/2018 schedule15:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 13-ի համարում

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի պաշտոնանկության պատմությունն առիթ է դատական համակարգում տիրող վիճակին անդրադառնալու համար: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ այժմ քննվում է Սաղաթելյանի դիմումը, որով նա վիճարկում է ՀՀ նախագահի հրամանագիրն՝ իրեն պաշտոնաթող անելու վերաբերյալ: Անշուշտ, հրամանագրին նախորդել են որոշակի գործողություններ՝ նախ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Սաղաթելյանի նկատմամբ: Վարույթի հիմքում մի քրեական գործ է, որի քննությունը, ըստ նախարարի, դատավոր Սաղաթելյանն անհիմն ձգձգել է 5 ամիս, ապա ընդունել իրեն հայտնված բացարկը եւ հրաժարվել գործը քննելուց:

Արդարադատության նախարարության վերահսկողության վարչությունն այս ամենի վերաբերյալ տեղեկանք է կազմել, որն էլ դրվել է Դավիթ Հարությունյանի՝ Արդարադատության խորհրդին ուղղված միջնորդագրում, որով նա պահանջել է վաղաժամկետ դադարեցնել Ա.Սաղաթելյանի լիազորությունները: ԱԽ-ն հանձնաժողով է ստեղծել, որն ուսումնասիրելով կարգապահական վարույթը՝ հաստատել է նախարարի նշած խախտումները, եւ ապրիլի 27-ի նիստում ԱԽ-ն, առանց Անահիտ Սաղաթելյանին լսելու, համաձայնել է նրա պաշտոնաթողությանը: Երեկ Գ.Կարախանյանը բավարարեց հայցվորի միջնորդությունը եւ գործին կցեց վերոնշյալ քրգործի նյութերը, որոնք դարձել են դատավորի պաշտոնանկության առիթ:

Այդ նյութերի հետազոտումից պարզ դարձավ, որ Սաղաթելյանը 5 ամսում մոտ 10 նիստ է հրավիրել, սակայն դատաքննությունը չի սկսել, քանի որ նախ՝ ամբաստանյալը մեղադրական եզրակացություն ստացած չի եղել, ապա նիստին չեն ներկայացել կարեւոր վկան, տուժողը, ամբաստանյալի պաշտպանը եւ այլն: Իսկ արձակուրդից վերադառնալով՝ դատավորը տեղեկացել է, որ իր ընտանիքի անդամների եւ տուժողի միջեւ ընկերական հարաբերություններ են ստեղծվել, ուստի ընդունել է ամբաստանյալի բացարկը: Հայցվորի կարծիքով՝ գուցե ինքը մանր-մունր խախտումներ թույլ է տվել, սակայն դրանք չպետք է հիմք հանդիսանային դատավորի լիազորությունները դադարեցնելու համար: Եվ մի՞թե մյուս մարմիններն իրենց գործողություններում խախտումներ ու վրիպումներ թույլ չեն տալիս:

Միայն Սաղաթելյանի լիազորությունների դադարեցման ժամանակ բազում խախտումներ են թույլ տրվել: Օրինակ՝ ԱԽ-ն այդպես էլ չի լսել Սաղաթելյանին: Իսկ «Արդարադատության խորհրդի մասին» օրենքն ասում է, որ պատասխանատվության ենթարկվող դատավորին լսելը պարտադիր է: Միայն երկրորդ անգամ ԱԽ նիստին «անհարգելի պատճառով» չներկայանալու դեպքում կարող են հարցը քննել նրա բացակայությամբ: Այս կետից օգտվելու համար էլ ԱԽ-ն Սաղաթելյանի հիվանդության տեղեկանքը, հիվանդանոցում գտնվելն ու վիրահատության ենթարկվելը համարել է անհարգելի: Անհասկանալի է նման շտապողականության պատճառը: Մյուս խախտումն այն է, որ ըստ օրենքի՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս ԱԽ նիստը պետք է վարի վճռաբեկ դատարանի նախագահը, այդ նիստին չպետք է մասնակցեն ՀՀ նախագահը, արդարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը:

Մինչդեռ՝ ԱԽ ապրիլի 27-ի նիստը, դատելով նիստի արձանագրությունից, վարել է  արդարադատության նախարարը: Այս 2 հանգամանքը բավարար են, որ ԱԽ 2004-ի ապրիլի 27-ի՝ Սաղաթելյանին վերաբերող որոշումը դատարանի կողմից ապօրինի ճանաչվի, սակայն բոլորը, այդ թվում նաեւ դատարան դիմած Ա.Սաղաթելյանը, հասկանում են, որ Հայաստանում նման որոշումը ֆանտաստիկայի ոլորտից է: Ընդհանրապես, Սաղաթելյանի գործից կարելի է մի քանի հենքային եզրահանգումներ անել:

Եզրահանգում 1. Հայաստանում հնարավոր չէ առանց «տանիքի» դատավոր դառնալ, առավել եւս պահպանել դատավորի աթոռը: Անահիտ Սաղաթելյանն այն քիչ դատավորներից էր, որը նման տանիք հավանաբար չուներ: Նման դատավորից, չնչին իսկ դժգոհությունների պարագայում, ազատվելն առանձնապես բարդություն չի ներկայացնում: Մանավանդ, եթե անհրաժեշտություն էր ծագել Սաղաթելյանի դեպքն ի ցույց դնել որոշ դատավորների եւ հասարակությանը ցուցադրել, որ բարձր իշխանությունը երբեմն դատավորների էլ է պատասխանատվության կանչում:

Եզրահանգում 2. Եթե ուզում ես դատավորի աթոռը պահպանել, ապա բոլորովին կարեւոր չէ, թե ինչպես ես դատում, ինչքանով ես կոռումպացված եւ այլն: Կարող ես օրենքն աջ ու ձախ տրորելով աշխատել, սակայն զուտ ֆորմալ առումով պետք է զգույշ լինես եւ քրդատօրի ձեւական պահանջները կատարես: Ասենք՝ մարդու դեմ ուղղված ցանկացած ապօրինի վճիռ կարող է մարսվել, սակայն մեղադրական եզրակացությունը հանձնելու ժամկետները խախտելը՝ ոչ:

Եզրահանգում 3. Դատավորը չպետք է հարաբերություններ փչացնի երեք մարմինների՝ դատախազության, արդարադատության նախարարության եւ նախագահական ապարատի հետ, որովհետեւ հայտնի չէ, թե նշված ատյաններից որից կգա վտանգը: Հասարակությունը կարող է քո աշխատանքից հազարավոր դժգոհություններ ունենալ, սակայն դրանք ոչինչ են, ասենք՝ մարզի դատախազի կամ նախագահականի մի պաշտոնյայի դժգոհության համեմատ:

Եզրահանգում 4. Չի կարելի դիմադրություն ցույց տալ, առավել եւս՝ պայքարել, եթե վերեւում որոշել են քեզնից ազատվել: Հարկավոր է սուսուփուս դիմում գրել ու սպասել՝ գուցե խղճան  ու ինչ-որ աշխատանք առաջարկեն: Իսկ դատարան դիմելն, ընդհանրապես, ճակատագրական սխալ է, որովհետեւ քո դեմ կելնեն ոչ միայն վերին իշխանությունները, այլեւ քո նախկին գործընկեր դատավորները, որոնց թվում է, թե՛նման վիճակում հայտնվելու մեղքը միայն քոնն է եւ թե իրենք ապահովագրված են նման վիճակում հայտնվելու վտանգից:

Արմինե Օհանյան

Տպել
1421 դիտում

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել